• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Քարկոփում կորցրել են ամբողջ կյանքի արած-դրածը

Տաթեւիկ Ճուղուրյան 17:00 | 02.06.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 17:00 | 02.06.2024
Քարկոփ

Ախթալային հարակից բնակավայրերից մեկն է Քարկոփը եւ միակը հեղեղից տուժածների մեջ, որի ամբողջ բնակչությունը՝ 270 մարդ, տարհանված էր։ Խճի գործարանի շուրջ ձեւավորված փոքր այս ավանում շենք-շինություններն էլ փոքր են։ Այստեղ աղետի պատճառած վնասներն են մեծ։

Քարկոփ, կամուրջՓլվել է բնակավայրը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 մայրուղուն կապող կամուրջը։ Ելումուտը Ճոճկան-Այրում-Ախթալայի միջով է եւ Այրում երկաթուղային կայարանով՝ ջերմաքարշով կամ երկաթգծի երկայնքով երեք կիլոմետր քայլելով։ Բայց Քարկոփում ապրողներն այս օրերին որեւէ տեղ չեն գնում, ավելի շատ դրսից են մարդիկ գալիս՝ հարազատ-բարեկամներ, կամավորներ, լրագրողներ, ՏԻՄ ներկայացուցիչներ։

Քարկոփ
Քարկոփ
Քարկոփ

Բոլոր յոթ շենքերի բակերում, շքամուտքերում ու տներում իսկական խառնաշփոթ է։ Մարդիկ կանգնած սպասում են՝ տրակտորը մոտենա եւ տանի ամբողջ կյանքի ընթացքում իրենց արած-դրածը, որ կորցրել են մի քանի ժամվա ընթացքում։ Փրկված իրեր գրեթե չկան։

ՔարկոփՊարկերով ալյուր, 200 լիտր օղի, տարբեր պահեստամասեր, գործիքներ, երեք այգի, երկու մեքենա, երկու բնակարան կամ պարզապես 57 տարվա աշխատանք, որ «ջրին է մնացել»։

Նարինե ՆորեկյանՆարինե Նորեկյանի ընտանիքը սեփական այգիներից ստացած եկամուտով էր տունն ու գույքը նորացրել, կենցաղը բարելավել։ Ասում է՝ հիմա տունը մաքրում է տիղմից, որ խիղճն իրեն հետո չտանջի։

Քարկոփ«Թեկուզ օգնություն տան, իմ մեջ չկա էդ ուժը, ցանկությունը, հույսը, որ մենք կկարողանանք ստեղծել էն, ինչ-որ ստեղծել էինք։ Ցանկություն էլ չկա էստեղ վախով ապրելու։ Ո՞վ ա էդ անվտանգության պահը երաշխավորելու։ Չգիտեմ։ Պատկերացրեք՝ ոչ մի բանի կարիք չունենք, միայն՝ տրամադրության։ Ամեն ինչ կանցնի, բայց տարիներ են պետք։ Իսկ էս տարիքում տարիներն արդեն իմ օգտին չեն, չգիտեմ՝ կկարողանա՞մ հաղթահարել էս ամենը»։

Քարկոփ32-ամյա Մելինե Օհանյանի բնակարանում մեկ սենյակն էր «մի քիչ նորոգած»։ Գույքն ու կենցաղային տեխնիկան էլ մասնակի են նորացրել՝ քիչ-քիչ, տարիների ընթացքում։ Չորս երեխաների մայրը տան միակ կայուն աշխատավարձ ունեցողն է՝ 37 հազար դրամ։ Մտահոգ է, որ չի հասցրել գոնե փաստաթղթերը վերցնել։ Երբ ջուրը վայրկյան-վայրկյան բարձրացել է, միայն երեխաներին փրկելու մասին է մտածել, ասում է։

Մելինե Օհանյան«Զույգերիս մահճակալն է փլվել, վաղուցվա էր։ Երկու հատ պահարան, երկուսն էլ թափելու ա, շոր չկա։ Էղածը սաղ ցեխի մեջ էր, կեսը՝ ջարդված։ Չգիտեմ, թե ոնց ենք անելու»։

Քարկոփի բնակիչ Գագիկ Սիրադեղյանը միանգամից այգի է ուղեկցում․ տան վնասները մեծ չեն, իսկ այգին չկա։ Քարքարոտ տարածքում գետի բերվածք է, արմատախիլ եղած ծառեր։ Եվ անասնագոմը՝ փլուզված։

Գագիկ Սիրադեղյան«Վեց-յոթ հազար մետր հողամաս էր։ Ինչ կար, ջուրը տարել ա, վեց հատ մայր խոզ էր՝ գոճիներով, բուրվակներ, լրիվ քշել ա։ Այգում ամեն ինչ ունեինք՝ կառալյոկ, կիվի, խնձոր, սալոր, ելակ, գիլաս, ամեն ծառ էլ կար, մենք դրանով էինք ապրում։ Էրեխեքիս էս այգով եմ սովորացրել, «մարդ դարձրել», հիմի քաղաքում են ապրում։ Տարեկան 7-8 հազար դոլար փող էի ստանում այգուց։ Ընտանիքս սրանով էի պահում»,- ասում է Գագիկը։

ՔարկոփՆրա մյուս հողամասում նույնպես վնասները մեծ են, բայց «կսարքեն, նորից այգի կդառնա»։ Պարզապես հիմա ուժասպառ են, դեռ չգիտի՝ կկարողանա՞։ Ընտանիքի կրած վնասները արդեն գույքագրել են, բայց չգիտեն՝ ինչի դիմաց ինչ կստանան։

Մի տնից չեն՝ մի օրի են․ աղետից տուժածների պատմություններն էլ իրարից շատ չեն տարբեր։ Բացառությամբ երկրորդ հարկերում ապրողների՝ մյուսներն ամեն ինչ կորցրել են։ Բայց ջրհեղեղի գիշերվա սարսափը բոլորը հավասար են ապրել։

ՔարկոփԵրկրորդ հարկերից մարդկանց տրակտորի շերեփով իջեցրել, հետո հանել են բնակավայրից։ Իսկ երեխաներին՝ գրկած կամ ուսերին դրած․ թեթեւ մարդատարների մի մասը հեղեղը չեն հաղթահարել։

ՔարկոփՔարկոփում միայն գազամատակարարումն է վերականգնվել։ Լույս, ջուր եւ կոյուղի չկա։ Բայց այսպիսի «չկա»-ների հարցում բնակիչները շտապողական չեն․ տներում սարքին բան եւ ապրելու պայմաններ չկան։ Նրանց հիմա օգնող ձեռք ու վառելիք է պետք, որ կարողանան ամեն օր հարեւան Ախթալայից, Ճոճկանից իրենց տուն հասնել։

ՔարկոփՏուժած բնակիչներին համայնքապետարանը սնունդ ե՛ւ Ճոճկանում ե՛ւ Քարկոփում տրամադրում է։ Ցերեկը նրանք Քարկոփում են, տունն ու բակերն են մաքրում, գիշերը գնում են Ճոճկան՝ իրենց ժամանակավոր կացարաններ։

Քարկոփ«Սնունդն ապահով է, գազ, բենզին, վառելիք ա պետք, որ ժողովուրդը դես-դեն գնա, հոգան իրանց կարիքները, շատ են գնում-գալիս»,- ասում է Ճոճկանից օգնելու եկած Ալիկ Հակոբյանը։

Նարեկ Ղազարյան«Սաղ թափելու ա։ Քիչ-քիչ կգան, կբարձեն, կտանեն։ Առաջին հարկում ապրող ժողովուրդ են, խոնավությունը պատերի մեջ ա, դժվար թե կարենան ապրեն»,- ասում է Նարեկ Ղազարյանը, որ աղետի առաջին օրից հարեւան գյուղի կողքին է։

ՔարկոփՔարկոփում մաքրման աշխատանքներն ակտիվացել են։ Երկաթգծով եւս մի քանի միավոր տեխնիկա են բնակավայր հասցրել։ Ամեն օր նաեւ կամավորական խմբեր են գալիս։ Իսկ տեղացիներն արդեն Ճոճկանում, Այրումում եւ Ախթալայում վարձով տուն են փնտրում։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը պետք է օգտագործի հնարավորությունների այս պատուհանը ռուսական ուղեծրից դուրս գալու համար
հաջորդը
Չինաստանը վստահ է Թայվանի անկախությունը սահմանափակելու հնարավորության մեջ․ ՉԺՀ ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն