• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կամավորները միասնաբար օգնում են աղետի գոտու բնակիչներին

Հասմիկ Բալեյան 19:00 | 05.06.2024
Հասմիկ Բալեյան 19:00 | 05.06.2024
կամավորներ
լուս․ Շուշանիկ Փափազյանի ՖԲ էջից

«Աղետի մասին իմանալուց հետո ես ու ընկերներս միանգամից գնացինք կամավորական աշխատանք կատարելու։ Ես Ալավերդիում եմ ապրում, մեր տունը չի վնասվել, միայն ճանապարհն է վնասված, ուստի այլ ճանապարհով ենք երթեւեկում։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ ջրհեղեղը բոլորիս է վնաս հասցրել, խնդիրները բոլորինս են։ Միասին, ձեռք ձեռքի տված՝ պիտի օգնենք աղետից տուժածներին»,- ասում է «ՀԵԲԱ» ՀԿ անդամ, «Վորլդ Վիժն Հայաստան»-ում աշխատող Նոնա Խաչատրյանը։

կամավորներ

լուս․ Նոնա Խաչատրյանի ՖԲ էջից

Առաջին մի քանի օրվա ընթացքում կամավորները հիմնականում մաքրման աշխատանքներ են կատարել։ Հընթացս բարերարները սկսել են կամավորական խմբերին գումար փոխանցել, որպեսզի վերջիններս աղետի գոտու բնակիչների համար անհրաժեշտ պարագաներ գնեն։ Կամավորներն այժմ գնումներ են կատարում, բաժանում բնակիչներին։ Կատարվող աշխատանքների հաշվետվողականությունն ապահովելու նպատակով փոխանցված գումարների անդորրագրերը, կատարած գնումների ՀԴՄ-ները հրապարակվում են կամավորների ֆեյսբուքյան էջերում։

Կամավորների աշխատանքները համայնքապետը համակարգում է, բայց այն խումբը, որտեղ Նոնան է աշխատում, չի համակարգվում, քանի որ նրանք գիտեն՝ բնակիչներին ինչի կարիք ունեն, ուստի կազմակերպված եւ արդյունավետ են աշխատում։

«ՀԵԲԱ» ՀԿ-ի կազմում կան նաեւ հոգեբաններ, սոցիալական աշատողներ, որոնք մաքրման աշխատանքներ կատարելուց զատ՝ նաեւ մասնագիտական օգնություն են ցուցաբերում աղետի գոտու բնակիչներին։ Հատկապես երեխաների շրջանում շատերը հոգեբանական օգնության կարիք ունեն։ Ոմանք նույնիսկ դժվարությամբ են քնում կամ մղձավանջներ են տեսնում։ «ՀԵԲԱ» ՀԿ-ն նախագահ Մարիաննա Պեպանյանն ասում է՝ հոգեբանական խնդիրներ ունեցողներին հարկավոր է հե՛նց այս փուլում օգնել, աշխատել նրանց հետ, որպեսզի այդ խնդիրները հետագայում ավելի չխորանան։

Լոռի

լուս․ Նոնա Խաչատրյանի ՖԲ էջից

«Այս օրերին մաքրման աշխատանքներ կատարելու կարիք այնքան չկա, ինչպես սկզբի օրերին։ Հիմա առավելապես կազմակերպչական աշխատանքներով ենք զբաղված։ Կան բազմաթիվ բարեարներ, որոնք հագուստ, կենցաղային պարագաներ ու դեղորայք են ուղարկել աղետի գոտու բնակիչներին։ Օրինակ՝ հենց այսօր այդ իրերն էինք բաժանում քարկոփցիներին»,- մանրամասնում է Մարիաննա Պեպանյանը։

Աղետից տուժածներին ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն ու կամավորներն օգնում են ձեռք ձեռքի տված։ Նույնիսկ այլազգի մարդիկ՝ հիմնականում հնդիկներ, աղետի գոտում մաքրման աշխատանքներ են կատարում։

Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ Գարիկ Մկրտչյանը եւս ներգրավված է կամավորական աշխատանքներում։ Իրենց ուսուցչին միացել նաեւ որոշ աշակարտներ։

«Հիմա մարդիկ հոգուստի, կենցաղային պարագաների կարիք ունեն։ Մենք կարիքի գնահատում ենք անում, ապա անհրաժեշտ իրեր բաժանում մարդկանց։ Անշուշտ, մաքրման աշխատանքներ կատարելու կարիք էլ կա, նաեւ դրանք ենք անում։ Մինչեւ հիմա տարբեր խմբեր են ժամանում աղետի գոտի՝ մարդկանց օգնելու։ Միասին համակարգված աշխատում ենք»,- պատմում է Գարիկ Մկրտչյանը։

Հակամարտություններ լուսաբանող լրագրող Շուշանիկ Փափազյանը 2020 թվականից տարբեր կամավորական աշխատանքներ է կատարում։ Երեւանաբնակ Շուշանիկը ոչ միայն վավերագրում է, այլեւ մարդկանց օգնում։ Հայկական կարմիր խաչի ընկերության եւ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության անդամների հետ կամավորական աշխատանքներ է կատարում․ հագուստ, ուտելիք է հասցնում բնակիչներին։ Անշուշտ, նաեւ մաքրման աշխատանքներ է կատարում։

«Շատ դրվագներ եմ տեսել, որոնք ազդու են եղել։ Մարդիկ տխուր նայում են իրենց տանը, լաց լինելով մաքրում ցեխոտ տներն ու խանութները։ Հուզական ու տպավորիչ տեսարաններ կան։ Ոմանք էլ ամեն ինչ կորցրել են։ Աղետի գոտում չեղած մարդկանցից շատերը չեն էլ պատկերացնում դրա իրական ծավալները։ Ջրհեղեղն, իսկապես մեծ մնասներ է հասցրել մարդկանց»,- եզրափակում է Շուշանիկ Փափազյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հունգարիան խոչնդոտում է Գազայի հակամարտության շուրջ ԵՄ միասնական դիրքորոշման ձեւավորմանը․ Politico
հաջորդը
Ջորջ Մեյսոնի համալսարանի Խաղաղության եւ Կոնֆլիկտների լուծման դպրոցը ընդունում է վերապատրաստման հայտեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն