• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Տեղումնառատ եղանակը փչացնում է բերքն ու անասնակերը

Հասմիկ Բալեյան 15:30 | 10.06.2024
Հասմիկ Բալեյան 15:30 | 10.06.2024
ծիրան

Այս տարի տեղումնառատ եղանակը բացասաբար է ազդում գյուղատնտեսության՝ հատկապես պտղատու այգիների ու խոտհարքերի վրա։ Վերջին օրերին անձրեւ տեղաց եւ ուժեղ քամի եղավ, որոնց հետեւանքով ծիրանի, թթի մի մասը լցվել է ծառերի տակ։

ծիրանի ծառՀատկապես բերքահավաքի շրջանում տեղումնառատ եղանակը փչացնում է բերքի որակը։ Անձրեւի, բարձր հարաբերական խոնավության հետեւանքով պտուղը չեչոտվում է․ բծեր ու կետիկներ են հայտնվում, որոնք վնասակար չեն առողջության համար, բայց փչացնում են մրգի ապրանքային տեսքը․ այն հնարավոր չէ արտահանել։

Խանավ եւ անձրեւոտ եղանակին բերքահավաք անել հնարավոր չէ, քանի որ թաց բերքը շուտ է փչանում։ Բազմաթիվ գյուղերում ծիրանն արդեն հասել է, բայց այս օրերին գյուղացիները սպասում են՝ անձրեւը դադարի, որպեսզի քիչ ժամանակ անցնի ու քաղեն բերքը։

Ինտենսիվ տեղումների, բարձր խոնավության պայմաններում խաղողի որթերի վրա սնկային հիվանդություն է առաջանում, որը կանխելու նպատակով անհրաժեշտ է լրացուցիչ բուժումներ անել։ Սա նաեւ լրացուցիչ աշխատանք ու ֆինանսական բեռ է այգեգործների համար։ Նման դեպքերում այգին բուժում են պղինձ պարունակող պատրաստուկով, որը դադարեցնում է հիվանդության ընթացքը:

«Գյուղատնտեսական տեխնիկայով հնձել ենք առվույտի դաշտը, բայց մինչեւ խոտը տուն կտեղափոխեինք, անձրեւ տեղաց, ու անասնակերը փչացավ։ Խոտը նեխել է, հիմա այն պիտի հավաքենք ու վառենք։ Մեր ջաքները, կատարած աշխատանքը, ծախսած գումարը ջուրն ընկան»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմեց Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Նարեկ բնակավայրում ապրող Նաիրա Պետրոսյանը։

դաշտԱրարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի Արմաշ բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց՝ անձրեւը խանգարում է բերքահավաքի ընթացքին։

«Հենց երեկ՝ հունիսի 9-ին, անձրեւ տեղաց, ու գյուղացիները չկարողացան բերքահավաք անել։ Հուսանք՝ գոնե այսօր չի գա»,- նշեց Հակոբյանը։ Ծիրանը բավական արագ է հասնում, ուստի, եթե ժամանակին չքաղեն, բերքը կարող է գերհասունանալ ու փչանալ։

Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Այգեպատ բնակավայրի որոշ հատվածներում բերքը համեմատաբար առատ է, որոշ մասերում էլ՝ սակավ։ Սերյոժա Պետրոսյանը գյուղի տարբեր մասերում ծիրանի երկու այգի ունի, մեկը 0,3 հեկտար է, մյուսը՝ 0,2։ Այս տարի մեծ այգում բերքատվությունը ցածր է, փոքրում բերքը համեմատաբար առատ է։

Այնուամենայնիվ, այս տարի ընդհանուր առմամբ ծիրանը շատ չէ, քանի որ որոշ մարզերում կարկուտը բերքը փչացրեց։ Հե՛նց սրանով է պայմանավորված բարձր գինը։ Երեկ՝ հունիսի 9-ին, Այգեզարդում ծիրանի մեկ կիլոգրամը վաճառվել է 800 դրամով։ Բեռնատար մեքենաները այգուց գնում են բերքը, որպեսզի Ռուսաստան արտահանեն, բայց անձրեւը շատ է խանգարում բերքահավաքի ընթացքին։ Գյուղացիները մտահոգ են․ այս օրերին ոչ միայն բերքն է գերհասունանում, այլեւ գինն է օրեցօր նվազում։ Եթե այսօր էլ բերքահավաք չանեն, վաղը գինը հավանաբար 700 կամ 600 դրամ է լինելու։

«Մեր գյուղում հունիսի 9-ից բերքահավաքը սկսվել է։ Երեկ անձրեւ տեղաց, բերքահավաքն ընդհատեցին, եթե այսօր էլ տեղա, բերքն ավելի է հասունանալու։ Այս եղանակի պատճառով անասնակերն էլ է փչանում։ Եթե հնձած խոտի վրա անձրեւ է գալիս, այն նեխում է։ Մարդիկ սպասում են, որ անձրեւը դադարի, նոր խոտը քաղեն, դրա հետեւանքով էլ խոտը շատ է հասնունանում ու փչանում։ Տերեւները թափվում են, մնում է ցողունը, որը փշրվում է։ Այսպես խոտհարքերն էլ են վնասվում անձրեւոտ եղանակի պատճառով»,- բացատրում է Սերյոժա Պետրոսյանը։

Նա նաեւ խաղողի այգի ունի, որը վերջերս բուժել է սնկային հիվանդությունից զերծ պահելու համար։

«Այս եղանակին ակտիվանում է օդյում սնկային հիվանդությունը, որը ժողովուրդն անվանում է «չոռ»։ Պետք է ուշադիր լինել եւ այգին բուժել, որ վազն ու պտուղը չփչանան»,- մանրամասնում է Սերյոժա Պետրոսյանը։

Արարատի մարզի համանուն խոշորացված համայնքի Պարույր Սեւակ բնակավայրի վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը եւս ծիրանի բերքահավաքի հետ կապված՝ նույն խնդրի մասին նշեց։

Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Արգեզարդ գյուղում այսօր դեռ անձրեւ չի տեղում։ Հիմա բերքահավաք են անում, բայց մտահոգ են․ եղանակն ամպամած է։

«Եթե այս անձրեւոտ եղանակը շարունակվի, ապա բերքահավաքի ընթացքին նկատելի վնաս է հասցնելու։ Հուսանք, որ գոնե առաջիկա օրերին անձրեւ չի տեղա։ Արտահանման համար բարձրորակ բերք կա գյուղում, ափսոս է, որ մարդիկ չկարողանան քաղել ու վաճառել․․․»,- մտահոգություն հայտնեց Այգեզարդի վարչական ղեկավար Պետիկ Հակոբյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին
հաջորդը
Ազգային ժողովի խորհուրդը կմերժի Կառավարության հրաժարականի հարցով արտակարգ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն