• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սոֆիկո տատի Սոֆյա ծոռնուհին. հայ-վրացական սերունդ

Աննման Մինասյան 15:30 | 11.06.2024
Աննման Մինասյան 15:30 | 11.06.2024
Սոֆյա Հովհաննիսյան

Սոֆյա Հովհաննիսյանին առաջին անգամ տեսնողները նույն հարցն են տալիս. «Վրացական արյուն կա՞ մեջդ»:

Առանց պատասխանելու էլ ակնհայտ է. բարձրահասակ, տիպիկ վրացական արտահայտված դիմագծերով Սոֆյան վրացի Սոֆիկո տատի ծոռնուհին է:

Ընտանիքում լուսահոգի տատին գրեթե ամեն օր են հիշում, նրա կյանքի պատմությունն էլ սիրված ֆիլմի նման՝ պատմում ու չեն հոգնում:

Սոֆիկո տատը Թիֆլիսում է ծնվել-մեծացել` անցած դարի առաջին կեսին: Կրթությունից, գիր-գրականությունից տատը քիչ է պատմել, ո՞նց պատմեր, երբ 14 տարեկանում ամուսնացրել են, մանկությունը կիսատ թողել: Դեռ երեխա է եղել, երբ առաջին երեխային է լույս աշխարհ բերել:

Մանկական տարիքից դուրս չեկած՝ դուստրը գրկին, Սոֆիկոն այրիանում է:

Գյումրեցի Գարեգին Հովհաննիսյանը Թիֆլիսում էր սովորում: Որ Վրաստանում կրթությունից բացի բախտ էր գտնելու, չգիտեր: Տեսնում է Սոֆիկոյին ու սիրահարվում. «Պապն ասել է՝ կա էս է, չկա՝ էս է: Այս աղջիկն իմ ճակատագիրն է»: Դեռատի Սոֆիկոն իր մանկահասակ աղջկա հետ Գյումրի հարս է գալիս:

Պատմածներից հիշում են, որ տատը գոհ է եղել երկրորդ բախտից, առավոտ-երեկո «իր բաժին Աստծուն ու Գարեգինին» շնորհակալություն է հայտնել:

Թոռները ասում են, որ զարմանալի դրական էներգիայով, աշխույժ, երջանկանալու եւ երջանկացնելու կարողություն ունեցող կին է եղել տատը:

Թե ինչպես էր հաջողվում անգամ տարրական կրթություն չունեցող կնոջն այդքան իմաստնորեն միահյուսել ու մեկ գծով առաջ տանել հայ-վրացական ավանդույթները, սովորույթները, կյանքն ու կենցաղը, թոռների համար մինչեւ հիմա գաղտնիք է: Որքան որ վրացի դստերն էր հայ դաստիարակել, նույքան էլ երեք հայ զավակներին՝ վրացի:

Ասում են՝ թե՛ վրացական, թե՛ հայկական բոլոր ժողորվրդական, կրոնածիսական տոները տատը նշում էր նույն մանրակրկիտ բծախնդրությամբ:

Հիշում են, ինչպես էին քեռիները տարին երկու անգամ, առանց կնունք ծնունդի հրավերի ընտանիքներով գալիս, ամսով մնում: Իրենք հայկականն էին սովորում, այստեղ էլ՝ վրացականն էին ամրապնդում:

Տատն էլ չկար, երբ լույս աշխարհ եկավ Սոֆյան, ում հոր երազանքն էր աղջիկ ունենալ ու տատի անվամբ կոչել: Ով Սոֆիկո տատին տեսել էր, զարմանքից քար էր կտրում, թե ինչպես է գենը այդ թափով գլուխ բարձրացրել: Կարծես նույն մարդը լինեն. նույն արտաքինը, նույն բնավորությունը:

Սոֆյա ՀովհաննիսյանՍոֆյան թեեւ տատի մասին միայն լսել է, բայց վրացական կանչը շատ ուժեղ է զգում հոգում: Տատի պես տնարար է, ձգտող, սիրող, երջանկացնող: Ասում է՝ ամեն ինչ հասցնում է: Թե՛ կարիերայում, թե՛ ընտանիքում ամեն բան իր տեղը դնելու կարողության համար Սոֆիկո տատի գենին է պարտական:

Վրացական խոհանոցի անխախտ օրեր ունի Սոֆյան: Եփում-թափում, իր երեխաներին էլ պատմում է Սոֆիկո տատի ու իրենց որոշ չափով վրացի լինելու մասին: Գիտի, թե ինչ անի, որ խինկալին, խաչապուրին, սացիվին այնպես բուրեն, որ քեզ Վրաստանում զգաս:

Սոֆյան եղբոր՝ Շալիկոյի հետ ամեն անգամ Սոֆիկո տատի գերեզմանին այցելելիս թարմացնում է խոստումը, որ իր սերունդները չեն մոռանա, թե որտեղից են սերում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

Վրացիները Հայաստանում
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լուկաշենկոն կրկին հայտարարում է Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին
հաջորդը
Ռուսաստանը կարող է փոփոխություններ կատարել միջուկային դոկտրինում․ Ռյաբկով

Նման հոդվածներ

Վրացիները Հայաստանում

20:00 | 11.06.2024

«Կատյա՛, ես քեզ շատ եմ սիրում…»

18:00 | 11.06.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն