• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Համատիրությունների աշխատանքն անտեսանելի է

Աննման Մինասյան 15:30 | 12.06.2024
Աննման Մինասյան 15:30 | 12.06.2024
Գյումրի

Գյումրիում համատիրությունները սպասարկում են շուրջ 730 բազմաբնակարան շենք։

Համատիրությունների ֆինասավորո՛ղն էլ, վերահսկո՛ղն էլ բնակիչն է: Տարիներ շարունակ գյումրեցիները բնակարանի մեկ քառկուսի մետրի դիմաց ամսական 10 դրամ են վճարել:

Համատիրությունների գործունեության, դրանց արդյունավետության մասին են խոսել Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում:

Բնակիչ, համատիրություն, համայնքապետարան շղթայում բոլորն են դժգոհ. բնակիչն ասում է՝ ինչո՞ւ վճարի, երբ աշխատանքը գրեթե անտեսանելի է: Համայնքապետարանը խնդրով իրեն դիմած բնակչին է ուղղորդում համատիրություն, համատիրությունն էլ թե՝ չնչին գումարով մատից փուշ հանել չեն կարող, իրենց աջակցել է պետք:

Բազմաբնակարան շենքերի տանիքների, կոյուղատար համակարգի եւ այլ հրատապ լուծում պահանջող խնդիրների համար հաատիրությունները համայնքապետարանից աջակցություն են խնդրել: Վերջին տարիներին թեեւ չնչին, համայնքի ավագանու որոշմամբ որոշակի գումար է հատկացվում առաջնային խնդիրների լուծման նպատակով:

2019-2023 թվականներին Գյումրի համայնքի բյուջեից համատիրություններն ավագանու որոշման արդյունքում ստացել են սուբսիդիա՝ ընդհանուր 117 մլն 524 հազար 500 ՀՀ դրամ։ Այս գումարը ծախսվել է որոշ շենքերի մուտքերի, տանիքների, նկուղների վերանորոգման, տեսախցիկների տեղադրման նպատակներով։

Համատիրությունների նախագահներՀամատիրությունների նախագահների մի մասը բնակիչների վճարները եւ համայնքի դրամական աջակցությունն էլ բավարար ֆինասնական աղբյուր չեն համարում որոշ շենքերի վերանորոգման աշխատանքների կազմակերպման համար, քանի որ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո էլ Գյումրիում 90-ից ավելի շենք ունի հիմնանորոգման կարիք։

«Գյումրի կենտրոն» համատիրությունը սպասարկում է ամենամեծ թվով բազմաբնակարան շենքերը՝ 230-ից ավելի, որոնք կառուցվել եւ շահագործվել են տարբեր տարիների ընթացքում, սկսած 1910 թվականից։ Համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանն ասում է՝ հատկացված գումարը կբավարարեր, եթե ըստ օրենքի՝ բազմաբնակարանն իրենց սպասարկմանը հանձնվեր պատշաճ վիճակում: Ամսական 10 դրամով ինչպես պետք է սպասարկեն 1900-ականների սկզբին կառուցված եւ վերանորոգում չտեսած շենքը: Ջուհարյանը համայնքապետարանի հատկացումն էլ կաթիլ է համարում խնդիրների օվկիանոսում:

Ավագանու հատկացումներից «Գյումրի կենտրոն»-ին 4,5 միլիոն դրամ է բաժին հասել: Գումարը տվել են՝ ծախսելու տեղն էլ նշել. փականներ, լուսավորություն, տեսախցիկներ: Թե ինպես են որոշել, որ շենքի պահպանության առաջնային խնդիրը տեսախցիկն է եւ ոչ թե կտուրի վերանորոգումը, համատիրության նախագահը գլխի չի ընկնում, հարցնում է՝ 3-րդ, 4-րդ աստիճանի վթարային շենքի համար այդ հատկացումներով  տեսանելի ի՞նչ աշխատանք կատարի: «Մենք դիմում ենք համայնքապետարանին, որ դիմի Կառավարությանը, բայց անհասկանալի պատճառով քաղաքապետարանը չի ցանկանում «անհանգստացնել վերեւներին»: Համայնքապետարաններին հարմարավետ է ղեկավարությանը չանհանգստացնելով աշխատելը»:

Ի տարբերություն «Գյումրի կենտրոն» համատիրության, «Կարին»-ը երկրաշարժից հետո կառուցված բազմաբնակարաններն է սպասարկում: Համատիրության նախագահ Սենիկ Եսայանը, սակայն, այդ փաստը խնդիրներից զերծ մնալու հիմք չի համարում: «Մեր շենքերն էլ ուրիշ խնդիրներ ունեն: Հիմանկանում բոլոր բազմաբնակարանների նկուղները հողով են լցված. Այդպես են հանձնվել շահագործման: Հողը լցվում է կոյուղատար համակարգ՝ բազմաթիվ վթարների պատճառ դառնում: Այստեղ էլ 10-ական դրամներով խնդիր լուծել չի հաջողվում: Սենիկ Եսայանն ասում է՝ համայնքապետարանից թող բնակչին չուղղորդեն համատիրություն:

Քնարիկ ՀարությունյանԳյումրի համայնքի ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը կիսում է համատիրության ղեկավարների մտահոգությունը, խնդիրների լուծման բանալին էլ հանրային մտածողությունն է համարում: Ասում է՝ տարիներով համատիրության վճարը չի թանկացել, ավելին՝ բնակիչների մի ստվար զանգված ընդհանրապես չի վճարում անգամ այդ չնչին գումարը:

Հետաքրքրվել է, պարզել, որ դատական կարգով հնարավոր է բռնագանձել, բայց նախադեպը Գյումրիում դեռ չկա: Ավագանու անդամը կոչ է անում բնակիչներին, որ գիտակցեն իրենց պարտականությունները եւ ինքնակամ վճարեն:

Մինչ քաղաքացին համատիրությանը չի վճարում անգամ նվազագույն գումարը, արդեն խոսակցություններ կան, որ վճարման սանդղակը բարձրանալու է:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել․ Փաշինյան
հաջորդը
Ավարտվել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս բերելու գործընթացը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն