• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

50 իրականացված երազանք Գյումրիում

Աննման Մինասյան 15:30 | 14.06.2024
Աննման Մինասյան 15:30 | 14.06.2024
Գյումրի

Գյումրեցի հիսուն ընտանիքի շուրջ չորս տասնամյակ փայփայած եւ արդեն անիրականանալի թվացող երազանքը կատարվեց: Մեկ օրում տարբեր թաղամասերի խարխուլ տնակներում գոյատեւող տնակաբնակները բնակարաններ ստացան Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում:

Երկու բազմաբնակարան շենքերը կառուցվել են «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի տեղական մարմնի ֆինանսավորմամբ եւ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի աջակցությամբ:

ԳյումրիՏաք ու լուսավոր բնակարանները դատարկ չհանձնվեցին նոր բնակիչներին: Կահավորումն ու կենցաղային տեխնիկայով ապահովումն իրականացվել է ԱԿԲԱ բանկի Վիզա-Բարերար քարտապաների ֆինանսավորմամբ:

Նոր շահագործման հանձնված շենքերը յոթհարկանի են, ունեն վերելակ, վերջին հարկերում էլ գործելու են արհեստանոց-արվեստանոցներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը տեղեկացրեց, որ շենքերը Կալիֆորնիա են կոչվում, քանի որ հիմնական ֆինասավորումը նույնանուն նահանգից է:

Հայկակ ԱրշամյանԱրշամյանը հիշեցրեց. առաջին անգամը չէ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1988-ի երկրաշարժի հետեւանքով անտուն դարձած ընտանիքներին տանիք է նվիրում: Ավելի վաղ Գյումրիում կառուցել է 50 շենք՝ շուրջ 500 ընտանիքի համար: 2015 թվականից սկսած հիմնադրամը ոչ թե կառուցել, այլեւ բնակարաններ է գնել ու նվիրաբերել տնակներում բնակվող եւս 45 ընտանիքի:

2019-ին մեկնարկել է «Մեր Գյումրի» ծրագիրը, որի շրջանակում 2022 թվականին շահագործման էր հանձնվել եւս 2 շենք՝ ընդհանուր 36 բնականարանով, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզով եւ 2 արվեստանոցներով։ Երկրորդ փուլով կառուցված նոր բնակարանները նախորդների հարեւանությամբ են:

«Ներողություն եմ խնդրում բոլոր տնակաբնակ գյումրեցիներից, ովքեր չեն ընդգրկվել շահառուների այս ցանկում,-ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը եւ վստահեցրեց, որ ընդգրկվածների կարիքավորության աստիճանն ավելի բարձր է եղել: Նա նաեւ հույս հայտնեց, որ գործընթացը կշարունակվի եւ անօթեւան այլ Գյումրեցիներ եւս բնակարանատեր կդառնան:

Մարիա Մեհրանյան«Հայաստան» հիմնադրամի տեղական մարմնի ատենապետ Մարիա Մեհրանյանը եւս լավ լուր հայտնեց. արդեն չորս շենքերով թաղամասը ընդլայնելու եւ զարգացնելու գործուն քայլեր են անում: Առաջիկայում ծրագրում են նոր շենքեր կառույցել:

Նշենք, որ հաշվառման վերջին տվյալներով Գյումրիում 2600 տնակ եւ 88 վթարային շենք կա: Հազարավոր մարդիկ այսօր Գյումրիում ապրում են կիսախարխուլ շինություններում:

Տնակաբնակներն առանձնացած են հասարակությունից, ապրում են իրենց խնդիրների մեջ սուզված՝ երազելով, որ մի օր էլ իրենք կապրեն ամուր տանիքի տակ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը Եվրասիայում պետք է մշակի «հավասար եւ անբաժանելի» անվտանգության համակարգ․ Պուտին
հաջորդը
Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն