• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հայհոյել էր եզին, բայց դատվեց Ստալինին հայհոյելու համար

Հասմիկ Բալեյան 17:30 | 17.06.2024
Հասմիկ Բալեյան 17:30 | 17.06.2024
հունիսի 14-ը

2006 թվականից Հայաստանում հունիսի 14-ը պաշտոնապես նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր։ Խորհրդային տարիներին բռնաճնշումներ եղել են գրեթե միշտ, բայց այս օրը խորհրդանշական է. 1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանից Ալթայի երկրամաս աքսորվեց 2.754 ընտանիք (12.300 մարդ): Զանգվածային նույն աքսորի շրջանում հազարավոր հայեր են տեղահանվել նաեւ Վրաստանից, Ադրբեջանից, Սեւ ծովի առափնյա բնակավայրերից։

Մարդիկ աքսորվեցին գնացքի բեռնատար վագոններով։ Շատերն անգամ չիմացան, թե որն է իրենց մեղքը, ինչու են աքսորվում։ «Ժողովրդի թշնամի» պիտակով խարանվում էին անմեղ մարդկիկ, իսկ նրանց մերձավորներին եւ գործընկերներին պարտադրում էին հանրայնորեն հրաժարվել նրանցից։ Խոսքի, մտքի եւ խղճի ազատությունը ոչնչացված էր։

Բռնադատվածների հուշարձանը բացվել է 2008 թվականի դեկտեմբերի 3-ին։ Հուշարձանի համահեղինակներն են ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանն ու Ջիմ Թորոսյանը, որի հայրը նույնպես բռնադատված է եղել։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամն (ԵՀՀ) անցկացնում է բռնադատվածների մասին պատմող ստողծագործությունների ամենամյա մրցույթ: Հունիսի 14-ին՝ Բռնադատվածների հիատակի օրը, տեղի ունեցավ հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառման նպատակն էր ոչ միայն հաղթողներին մրցանակներ շնորհել, այլեւ հասկանալ եւ վերլուծել պատմության այդ ժամանակահատվածը։

Այս տարի հանձնաժողովը 35 հայտ էր ստացել: Մասնակիցները բռնադատվածների մասին պատմություններ ու դրվագներ էին ներկայացրել իրենց ստեղծագործություններում՝ փորձելով մարդկային պատմություններով փոխանցել այդ տարիներին կատարված իրադարձությունները։ Հեղինակների մեծ մասը ներկայացրել էր բռնադատված ազգականներից մեկի պատմությունը։

Արփինե ՀարոյանԳլխավոր մրցանակը ստացավ Արփինե Հարոյանը «Սինայա» պատմվածքի համար: Հանձնաժողովի հատուկ մրցանակը ստացավ Գոռ Աղամիրյանը «Բանտուղեղ գլխախուց» պատմվածքի համար, իսկ հանձնաժողովի հատուկ մրցանակը շնորհվեց Հովիկ Մխիթարյանին «Տառապանքի ուղիներով» պատմվածքի համար: Խրարուսական մրցանակներ ստացան Սոնա Խաչատրյանը «Ապաշրջանակում», Մարիետա Խաչատրյանը «Բռնադատված պապիս պատմությունը», Հրաչ Բեգլարյանը «Կոճակ» պատմվածքների համար:

Որոշ հեղինակների եւս խրախուսական առանձին մրցանակներ ստացան՝ Սուսաննա Հարությունյանը «Կարմիր գիծ», Գայանե Կարապետյանը «Թուրին», Գոհար Գրիգորյանը «Գենետիկ մուտացիա», Հասմիկ Սարգսյանը «Աքսորականը», Սամվել Խալաթյանը «Հրաչը» պատմվածքների համար: Բոլոր ստեղծագործություններն առաջիկայում կհրապարակվեն ԵՀՀ-ի պաշտենական կայքում:

հունիսի 14-ըՄրցանակի արժանացած Մարիետա Խաչատրյանը գրել էր 1937 թվին բռնադատված պապի պատմությունը։

«Ես անընդհատ ինձանից հեռացրել եմ այս մասին գրելու միտքը, տարիներով հետաձգել: 1937 թվականին աքսորված պապիս՝ Համբարձում Խաչատրյանին, արդարացրել են 1989 թվականին։ Ես դժվարանում էի գրել պապիս մասին, չէի ուզում վերապրել այն, ինչը նա էր ապրել, որովհետեւ իմ լսած բանավոր պատմությունները, անգամ լեգենդի տարրեր ունեին, ու դրանք ավերել էին հոգիս։ Բայց հետո ուժ գտա ու գրեցի»,- պատմեց Մարիետա Խաչատրյանը։

2011 թվականի հունիսի 9-ին նա առաջին անգամ իր պապի աքսորի արխիվային գործն է ուսումնասիրել։ Բնականաբար, դրանցում բացակայում էին որոշ փաստեր։ 2012 թվականին Մարիետա Խաչատրյանը գրել է պապի պատմությունը, նրա անցած տառապանքի ուղին։

Նա իր տատից լսել է՝ պապը լավ մարդ է եղել, առաջիններից մեկն է կոլխոզում աշխատանքի անցել, ազնիվ ու բարեխղճորեն աշխատել է Ազիզբեկովի շրջանի Սուլթանբեկ գյուղում (այժմ՝ Վայոց ձորի մարզի Բարձրունի): Սկզբում պահեստապետ է եղել, հետո` ռեւիզոր, գյուղի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ։ Նա պայքարում էր կոլխոզի ունեցվածքը յուրացնողների դեմ, համարձակ քննադատում կոլխոզի նախագահին եւ գյուղի մյուս ղեկավարներին, ու հենց դրա համար են նրան զրպարտել։

1937 թվականին՝ 43 տարեկանում, Համբարձում Խաչատրյանին աքսորել են Սիբիր` «Վարդան Եղիշի Սարգսյանի հետ բանդա կազմելու եւ սովետական կարգերի դեմ զինված պայքար տանելու» համար։ Խաչատրյանն աքսորավայրից չի վերադարձել, բայց նամակագրական կապ է ունեցել ընտանիքի հետ։

Մարիետա Խաչատրյանը հուզական պահեր է ապրել` կարդալով տասնյակ «վկաների» ցուցմունքներն իր պապի դեմ։

«Անգամ անզեն աչքով տեսանելի են մատնության գլխավոր դրդիչները՝ գյուղի տնտեսության նախագահն ու նրա ազգականները, հաշվապահը` իրեն սատարող մարդկանցով։ Սա դասական օրինակ է, թե ինչպես պետության անվան տակ թաքնվելով` գողություն են կոծկել, հանցագործություն թաքցրել` «վնասազերծելով» հանցանքի մասին իմացողին, թքած ունենալով մարդու ճակատագրի վրա»,- պատմեց Մարիետա Խաչատրյանը։

Նրա Մարինկա տատը մինչեւ 1958-1960 թվականը քսան անգամ դիմել է համապատասխան ատյաններին՝ հայտնելով, որ իր ամուսինն անմեղ ու արդար է, հարկավոր է վերականգնել նրա բարի անունը: Իր դիմումներում նա նշում էր բոլոր այն վկաների անունները, որոնք, իրենց մեղքերը ծածկելու նպատակով, կեղծ վկայություններ են տվել:

Մարիետան կարծում է՝ շատերին այսպես զրպարտած մատնագիր գրողները, գուցե, ավելի դժբախտ են եղել, քան Սիբիր աքսորվածները, քանի որ տասնյակ տարիներով նորից ու նորից ցուցմունք են տվել: Ամեն անգամ Մարինկա տատի դիմումից հետո մատնագիր գրողներին անընդհատ կանչել ու նոր ցուցմունք են վերցրել` իբր բողոքի հիման վրա նորից քննում են գործը:

«Բոլոր մատնագիր գրողներն իրենց մեղադրանքից լրիվ կամ մասնակի տարբեր ժամանակներում հրաժարվել են, բայց մեկը շարունակել է պնդել: Վախից է արել, քանի որ հակառակ պարագայում պիտի խոստովաներ` մսխել է կոլխոզի փողերը, ու պապս ստուգել-գտել է, էդ դեպքում ինքը պետք է գնար, բանտ նստեր»,- մանրամասնում է Մարիետա Խաչատրյանը։

Ի վերջո Մարիետայի պապին արդարացրել են 1989 թվականին։ Նա մինչեւ հիմա հիշում է տատի պատմածները, որոշ դրվագներ, որոնք չեն մոռացվի։ Բռնադատվածների սերունդների հոգում չսպիացող վերք կա։ Հավանաբար ավելի ծանր վերքեր ունեն նրանք, որոնց հարազատներն այդպես էլ չեն վերադարձել ու չեն արդարացվել։

Մրցանակակիր Սամվել Խալաթյանի ներկայացրած պատմվածքը հորեղբոր՝ Հրաչ Խալաթյանի մասին է։

Սամվել Խալաթյան1930-ականներին Հրաչն ամուսնացել էր իր համագյուղացու աղջկա հետ եւ ուներ նորածին որդի: Ավարտվել էր կոլեկտիվացումը, եւ նա աշխատում էր կոլտնտեսությունում: Սկսվել էր գարնան անձրեւների շրջանը, ճանապարհներ չկային: Միակ տրանսպորտը եզան սայլն էր: Ճանապարհին սայլը մխրճվում է մի ճահճացած տեղում եւ անշարժանում։ Հրաչը բարկանում է, վիրավորական խոսքեր ասում եզանը։ Հրաչի կողքին գտնվողներն ասում են՝ մի՞թե չգիտես, որ այդ եզը ընկեր Ստալինի կոլխոզի եզն է, ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս նման արտահայտություն անել։

Հետո կոլխոզի նախագահին հայտնում են, թե Հրաչը հայհոյել է Ստալինին, որից կարճ ճամանակ անց չեկիստները գալիս են գյուղ, ձերբակալում նրան:

Սամվել Խալաթյանն իր եզրափակիչ խոսքում նշեց՝ խորհրդային բռնաճնշումների հետեւանքով այսպես բազմաթիվ ճակատագրեր խաթարվեցին ու խորտակվեցին։ Պետք է կարդալ, իմանալ այս պատմությունները եւ երբեք թույլ չտալ, որ պատմությունը կրկնվի։

Ըստ Եվրասիա համագործակության հիմնադրամի գլխավոր տնօրեն, միջազգային զարգացման հանրագետ եւ արձակագիր Գեւորգ Տեր-Գաբրիելյանի՝ բռնադատվածների պատմությունները քիչ են ուսումնասիրված: Ուստի, այս մրցույթի կազմակերպման նպատակը ոչ միայն խորհրդային տարիների բռնաճնշումների զոհերին հիշելն է, այլեւ պատմություններ, փաստեր, դրվագներ հավաքելն ու հիշողությունը վերականգնելը:

Գեւորդ Տեր-ԳաբրիելյանՏարեցտարի ավելի շատ մարդիկ են մրցույթին մասնակցելու հայտեր ներկայացնում: 2020 թվականին, երբ առաջին անգամ տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը, մասնակիցները հիմնականում մարդկային պատմություններ էին ներկայացրել, իսկ այս տարի հայտատուները պատմվածքներ էին գրել:

«Այս տարի գեղարվեստական ստեղծագործություն էինք ակնկալում մասնակիցներից, որպեսզի նաեւ վերլուծություն լինի, մարդիկ կարողանան վերաիմաստավորել պատմությունը: Նույնիսկ որոշ դրվագներ կարելի է կապել այսօրվա իրականության հետ»,- մանրամասնեց Գեւորգ Տեր-Գաբրիելյանը:

Վերջին տարիներին ֆիլմեր են նկարահանվել, գրքեր են գրվել, տարբեր միջոցառումների ընթացքում ելույթներ են հնչել խորհրդային տարիների բռնաճնշումների մասին, ուստի թման արդեն քննարկվում է, մարդիկ համեմատաբար ավելի շատ են տեղեկացված պատմության այս դրվագի մասին: Այսուհանդերձ, Տեր-Գաբրիելյանը վստահ է՝ դեռ ահռելի աշխատանք կա կատարելու. շատ բաներ պիտի բացահայտվեն ու հանրայնացվեն:

«Ստալինյան եւ ընդհանրապես խորհրդային բռնաճնշումների պատմությունը ոչ թե միայն բռնաճնշվածներին է վերաբերում, այլեւ ողջ հասարակությանը: Ամենամեծ արժեքը մարդն է. պատմությունը պետք է վերլուծել հե՛նց այդ տեսակետից, հասկանալ՝ ինչպես տառապեցին մարդիկ: Այս նյութերը, պատմությունները պիտի շրջանառության մեջ դրվեն: Պիտի դասեր քաղենք պատմությունից»,- եզրափակեց Գեւորգ Տեր-Գաբրիելյանը:

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ
հաջորդը
ՀՀ ԱԺ-ն լսումներ կհրավիրի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու հանրաքվե անցկացնելու թեմայով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն