• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Բոլորն իրենց տեղում են, իսկ ո՞ւր է ՀՅԴ-ն

Վահրամ Աթանեսյան 19:00 | 17.06.2024
Վահրամ Աթանեսյան 19:00 | 17.06.2024
մեջբերում Վահրամ Աթանեսյանից

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորը ֆեյսբուքյան գրառմամբ դիմում է իշխանություններին եւ խորհուրդ տալիս, որ նայեն, թե ուր են Աբդուլ Համիդը, բոլշեւիկները եւ ՀՀՇ-ն, եւ ուր է դաշնակցությունը:

Ընդ որում, շեշտում է, որ իշխանությունը ոչ Աբդուլ Համիդից է ուժեղ, ոչ բոլշեւկիներից, ոչ ՀՀՇ-ից: Ասել կուզի, որ դաշնակցությունը բոլորին հաղթել է, կհաղթի նաեւ ՔՊ-ին, կմնա, իսկ «եգիպտական բուրգերը փոշի կդառնան»:

Թե ու՞ր է Աբդուլ Համիդը՝ հեռու գնալ պետք չէ. բավական է Երեւանից քսան-քսանհինգ կիլոմետր հեռանալ եւ հասնել Թուրքիայի սահմանին: Օսմանյան կայսրության «մնացորդից» Մուստաֆա Քեմալը ստեղծել է պետություն, որ 1923 թվականին ուներ 10-12 միլիոն բանկչություն, այսօր՝ 85:

Ու՞ր են բոլշեւիկները: Ոչ մի տեղ չեն անհետացել: Նրանք էլ Ռուսական իմպերիայի փլատակններից ԽՍՀՄ-են ստեղծել, որի փլուզումից մեկ տասնամյակ անց նեոբոլշեւիզմը վերադարձել է իշխանության եւ այսօր Ուկրաինայի դեմ պատերազմում է, որպեսզի ստեղծի Մեծ Եվրասիա: Շատ հավանական է՝ Աբդուլ Համիդի իրավահաջորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ:

Բայց պատգամավորի գրառման ահավորությունն այն է, որ նա ՀՀՇ-ին եւ Հայաստանի գործող իշխանությանը դասում է ՀՅԴ թշնամիների շարքին: Եթե սա դաշնակցության դեմ «իշխանության տեռորից» ածանցված հուզականություն չէ, այլ՝ համակուսակցական կոնցեպտուալ գնահատական, ապա դրանից հետեւում է, որ Հայաստանի ցանկացած իշխանություն, եթե դաշնակցական չէ, ուրեմն «հայկական չէ»:

Եւ քանի որ նա «աղեղ է կապում» ՀՀՇ-ի եւ գործող իշխանության միջեւ, հասկացվում է, որ 1998-2018 թվականներին ՀՅԴ-ն Հայաստանում կամ իշխանություն է եղել, կամ ունեցել է իր պատկերացրած զուտ հայկական իշխանությունը: Իսկ դա ահռելի պատասխանատվություն է, որովհետեւ կառավարման այդ քսանամյակն է հեղափոխական իրավիճակ ստեղծել, ինչին, ի դեպ, ֆրակցիայի որոշմամբ միացել է նաեւ ՀՅԴ-ն եւ Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության մաս կազմել:

ՀՅԴ-ն 2015-ին ոչ միայն սատարել է սահմանադրական փոփոխությունների՝ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու նախաձեռնությանը, այլեւ առաջին Հանրապետության դեմոկրատական ավանդույթներին վերադառնալու քարոզչություն է ծավալել եւ նոր սահմանադրության ընդունումը հաղթանակ համարել:

Բայց դա անցյալ է։ Հարցն այն է, թե Հայաստանի համար բախտորոշ այս իրավիճակում ՀՅԴ-ն եւ ի՞նչ հեռանկար է առաջարկում: Հայաստանը մնում է «հավերժական կռվի» ռեժիմո՞ւմ, թե՞ ընտրում է հարեւանների հետ հարաբերությունների հնարավորինս արժանապատիվ կարգավորման ճանապարհը: Հայաստանը մնում է նեոբոլշեւիկյան-նեօոսմանական եվրասիականության «քաղաքակրթական-անվտանգային» միջավայրո՞ւմ, թե՞ քայլ է անում դեպի եվրա-ատլանտյան աշխարհ:

Այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանը չէ, ՔՊ կուսակցությունը կամ ՀՀՇ-ն չէ: Հարցի իրավատերը Հայաստանի քաղաքացին է, նա, ով, բանաստեղծի ասած՝ «սայթաքել ու վայր է ընկել» եւ կանգնելու հնարավորություն է փնտրում: Ունենք իրավիճակ, երբ նրան չեն օգնի ոչ միայն նախանցյալ դարի հայդուկային պայքարի, այլեւ ղարաբաղյան առաջին եւ քառուսունչորսօրյա եւ անցյալ տարվա մեկօրյա պատերազմի հերոսները:

Մեծ ջանք եւ առանձնակի քաջություն չի պահանջվում գրելու համար, որ ՀՅԴ-ից եւ նրա քաղաքական համախոհներից բացի «մյուսները թուրք են, եւ մենք կհաղթենք նրանց»: Հայաստանի պատմության մեջ մի անգամ այդպես եղել է՝ 1920 թվականի մայիսյան ապստամբությունից հետո: Եւ այնքան ծանր է եղել ապոկալիպսիսից հուսալքվածությունը, որ իրենք՝ առաջին Հանրապետության ողջամիտ գործիչներն են տարիներ անց կասկածել. «Իսկ եթե այդպես չվարվեի՞նք»:

Գուցե այդ հարցադրո՞ւմն է ՀՅԴ-ի այսօրվա քաղաքական վարքի մոտիվացիան: Դա հասկանալի կլիներ, եթե ազգային-ավանդական կուսակցությունն իր մտահոգությունները հնչեցներ իբրեւ ինքնուրուն դերակատար՝ ձեւակերպելով այլընտրանքը, սահմանելով վաղվա համար իր բացառիկ պատասխանատվությունը:

ՀՀՇ-ն, ի դեպ, 1990-ականներին այլընտրանքը եւ պատասխանատվությունը սահմանել էր, կրել եւ հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու, Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների, պատմության առջեւ անպարտ է:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ
հաջորդը
Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները շատ ենք կարեւորում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն