• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Շիրակցի-ղարաբաղցիները նախընտրում են Գյումրին

Աննման Մինասյան 15:30 | 20.06.2024
Աննման Մինասյան 15:30 | 20.06.2024
հանդիպում, Շիրակի մարզ

ՀՀ կառավարությունը 2024 թվականի մայիսի 16-ին հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը:

Շիրակի մարզում այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3664 քաղաքացի է բնակվում՝ 1011 ընտանիք։ Մեծամասնությունը նախընտրել է Գյումրին, մարզկենտրոնում բնակություն է հաստատել 2549 քաղաքացի՝ 677 ընտանիք։

Որպեսզի բնակարանային ապահովնման աջակցության ծրագիրն ընկալելի լինի բոլոր արցախցիների համար, Շիրակի մարզում պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում մարզպետի աշխատակազմի, Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչների եւ շահառուների մասնակցությամբ:

Ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը պարտադիր է:

Բռնի տեղահանված ընտանիքներին տանտեր դարձնելու ծրագիրն իրականացվում է երեք փուլով։

Ըստ կարգի՝ դիմումներն ընդունվում են առցանց եղանակով: Հունիսի 15-ից Շիրակում հաստատված ԼՂ քաղաքացիներն արդեն կարող են բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագիր ստանալու համար դիմում ներկայացնել:

Անհատական բնակելի տուն կառուցել ցանկացող շահառուները հավաստագրի տրամադրման համար հուլիսի 15-ից կարող են բնակարանատեր դառնալու որոշումը դիմումի ձեւով հասցեագրել Կառավարությանը, օգոստոսի 1-ից էլ՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար կարող են դիմել։

հանդիպում, Շիրակի մարզՆշենք, որ հավաստագրերի արժեքն ընտանիքի մեկ անդամի հաշվով հինգ, չորս եւ երեք միլիոն ՀՀ դրամ է՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի։ Հինգ միլիոն գնահատված բնակավայրեր Շիրակի մարզում չկան:

Մեկ անձի հաշվով չորս միլիոն դրամ կտրամադրվի մարզի հեռավոր՝ Ամասիայի, Աշոցքի, մասնակիորեն՝ Անիի գյուղական բնակավայրերում հաստատվել ցանկացողների համար:

Թե ինչո՞ւ ավելի էժան բնակարանի համար ավելի մեծ գումար է տրամադրվում հարցին պատասխանատուներն ասում են՝ կեցության եւ հետագայում ապրուստ վաստակելու հնարավորությունն էլ է ներառվում նշված գումարի մեջ: Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն օրինակ է բերում.«Եթե վեց-հոգանոց ընտանիքը Կառավարությունից ստանա 24 միլիոն դրամ, տվյալ բնակավայրում տուն գնելու վրա կծախսվի ամենաշատը 10-15 միլիոնը: Մնացած գումարով ընտանիքը կարող է հողատարածք, կենդանիներ կամ գյուղտեխնիկա գնել»:

Մարտիկյանը հավելում է՝ եթե Գյումրիում են հաստատվում, ենթակառուցվածքների շատ լինելու շնորհիվ աշխատանք գտնելն ու ապրուստ վաստակելն ավելի հեշտ կլինի: Ծրագիրը նաեւ ներդրում է ենթադրում՝ հեռավոր բնակավայրերը զարգացնելու համար:

Նշենք, թեեւ շահառուները Գյումրիում մնալու համար ավելի քիչ գումար կստանան, այնուամենայնիվ, մեծամասնությունը նախընտրում է քաղաքը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեքքայում Հաջի ժամանակ զոհվել է ավելի քան հազար մարդ․ Agence France-Presse
հաջորդը
Ռուսաստանն ու Վիետնամը պայմնավորվել են չմիանալ այնպիսի դաշինքներին որոնք կգործեն միմյանց դեմ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն