• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ջրհեղեղից մեկ ամիս անց

Տաթեւիկ Ճուղուրյան 19:00 | 25.06.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 19:00 | 25.06.2024
Սանահին կայարան

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում եւ Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի 26-ին ժամը 00։40-ից բազմաթիվ ահազանգեր ստացվեցին Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։

Դեբեդն իր ճամփին քշել տարել էր ամեն բան: Ավերվել եւ անանցանելի էին դարձել Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, գետի ջրերը հասել էին անգամ շենքերի երկրորդ հարկեր: Որոշ տեղերում գետափնյա առանձնատների տանքիներն են միայն երեւում։

Գետի ջրերը քշել տարել էին գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ: Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ եւ մեքենաներ կային։

Անցել է արդեն մեկ ամիս, ի՞նչ վիճակ է Ալավերդիում։

կարդացեք նաեվՄի շարք բնակավայրեր դեռ ճանապարհի խնդիր ունեն

Սանահին կայարանում նկուղների, ավտոտնակների, արհեստանոցների եւ բնակարանների դռները գիշեր-ցերեկ բաց են։ Հեղեղված թաղամասը չորանում է։ Հատկապես ցերեկը մարդկանց մեծ շարժ չկա։ Այն դեպքում են գալիս, երբ իմանում են որեւէ պաշտոնյայի այցի մասին․ լուրի են սպասում, թե երբ կսկսվի փոխհատուցման գործընթացը։

Դերձակ Մարգարիտա Մնացականյանն արհեստանոցի սարքավորումների փրկության մասին է մտածում։ Ուրիշներն՝ անտուն, ինքն առանց աշխատանքի է մնացել։ Ջրհեղեղից երեք օր անց են կարողացել տարածք մտնել։ Կարի մեքենաները, արդուկներն ու ձեռքի տակ եղած կիսատ գործերը երեք օր ջրի մեջ են մնացել։

Մարգարիտա Մնացականյան«Զգեստդ փրկվել է»․ ուրախությամբ այն հաճախորդներին է զանգել, որոնց հագուստը  միայն աղտոտված է եղել, ու կարողացել է լվանալով՝ մաքրել։ Մյուսները ջուրը քշել է։ Բարեբախտաբար, հաճախորդներն ըմբռնումով են մոտեցել։

Մարգարիտա Մնացականյան«Էստեղի ջուրը շատ ուշ քաշվեց։ Մեծ գործեր, վարագույրներ կային, տերն ասաց՝ բարձր մեքենա ունենք, էկան, կանգնեցին ջրի մեջ, վարագույրները հանեցինք, տարան։ Հետո ասին, որ մաքրվել են»,- պատմում է տիկին Մարգարիտան։

Սարքավորումներից ամենաթանկը՝ ասեղնագործող մեքենան, Երեւան նորոգման են ուղարկել։ Հնարավոր է՝ աշխատի, եթե շարժիչը փոխեն։ Մյուսները հարեւան ավտոտնակում չորանում են։ Արհեստանոցում նաեւ այլ գույք եւ անձնական իրեր են եղել։ Որեւէ բան օգտագործման համար այլեւս պիտանի չէ։

կարդացեք նաեվՔարկոփում կորցրել են ամբողջ կյանքի արած-դրածը

Աղետից օրեր անց համայնքապետարանից եկել եւ գույքագրել են վնասները։ Տիկին Մարգարիտան եւ նրա ամուսինը միայն ավտոմեքենայի եւ արհեստանոցի սարքավորումների մասին են բարձրաձայնել, որովհետեւ փոխհատուցման գործընթացի հետ հույսեր չեն կապում։ Անցած տարի էլ կարկուտից են շատ վնասներ կրել։ Փոխհատուցումը՝ զրո, ասում է։

«Այգիս մինչեւ հիմի խելքի չի գալիս, հոնի 35 ծառից գոնե մեկը չի բռնել։ Տան, արհեստանոցի, գարաժի տանիքը մաղ էր դարձել։ Տան տանիքը կիսատ-պռատ սարքեցինք, էստեղինը կապիտալ նորոգեցինք։ Եկել են, գրել են, բայց ոչինչ չեն տվել։ Դրա համար, որ ժողովուրդը չի հավատում, ես նորմալ եմ համարում։ Ես էլ չեմ հավատում։ Ինչ կտան՝ կտան»։

Մեկ տարի էլ չկար, որ Սամվել Հակոբյանը վերանորոգել էր ավտոմեքենան։ Այն նաեւ որպես տաքսի էր վարում։ Կարկուտը՝ ջարդել, համայնքապետարանն էլ միայն նկարել եւ գրանցել էր։ Մնացածն ինքն էր արել՝ սեփական միջոցներով։ Մայիսի 26-ի ջրհեղեղի ժամանակ ավտոտնակում մնացած մեքենան նորից վերանորոգման է տվել եւ արդեն 600 հազար դրամ վճարել, որ շարժիչը գործի գցեն։ Հետո կգնեն անհրաժեշտ մյուս սարքավորումները։

Սամվել ՀակոբյանԱռանց աշխատանքի մնացած Սամվել Հակոբյանի ընտանիքը նաեւ անտուն է։ Հիմնովին վերանորոգված ու կահավորված բնակարանն է ջրով լցվել։ Այն, ինչ ջուրը չի տարել, անպիտան է դարձրել։ Գույքը հանել, թափել են։ Օգնության եկած կամավորներից մեկի հորդորով է մահճակալի գլխամասը պատին հենած թողել, «որ գնահատելիս տեսնեն, թե ինչ տեսակի գույք է եղել տանը»։

գույքը տանում են թափելու«Հավանաբար գումար չեն տա, որ մարդիկ չվերցնեն ու լքեն տունը, շենքը։ Եթե գումար տան, ինձ թվում է՝ առաջին հարկերը կդատարկվեն, մարդիկ կգնան էստեղից։ Մեզ վերեւի հարկերի համար են պահում (ժպտում է – հեղ․)։ Կանեն՝ թող անեն, չեն անի, մենք մի ճար կգտնենք, աշխատող մարդիկ ենք»,- ասում է Սամվել Հակոբյանը։

կարդացեք նաեվԻրականում հացի խնդիր չկա, ճնշվածություն կա

Գույքագրելիս իրերի տեսակը կամ արժեքը չեն հարցրել, այլ միայն սենյակների քանակը, կահույքի, տեխնիկական միջոցների առկայությունը։

Ջրհեղեղից մեկ ամիս անց կառավարությունը տուժած բնակիչներին փոխհատուցում տալու վերաբերյալ որեւէ որոշում չի կայացրել։ Հունիսի 21-ին աղետի գոտի եկած Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանեց՝ մտադիր են «լավ որոշում» կայացնել, ինչի համար դեռ քննարկումներ են անում։

Սանահին կայարան«Որոշել ենք, որ քառակուսի մետրի համար պիտի փոխհատուցենք։ Եթե սկսենք շատ մանր հարցեր դիտարկել՝ մեկի տանը մեկ մետր է ջուր լցվել, մյուսինը՝ 20, 40 եւ այլն, ամիսներ կանցնեն։ Դրա համար մենք ուզում ենք որոշակի միջինացված որոշում կայացնել, գոնե երկու մասի բաժանելով՝ ավելի շատ վնասված եւ համեմատաբար ավելի քիչ վնասված բնակարաններ»։

կարդացեք նաեվՄիակ հոգսը ապրելու տեղ գտնելն է, միակ հույսը՝ հեղեղված տան վկայական

Ըստ նախարարի՝ գույքագրումը նույնպես ժամանակատար կդառնա, եթե սկսեն տեսակավորել բնակարաններում եղածը։ Դրա համար նույնպես մեխանիզմներ են մշակել։

«Հիմա, երբ գնանք, մարդկանց աթոռ-սեղանները գնահատենք, մեկի աթոռը հին է, մեկինը նոր է, ամիսներով միայն աթոռ-սեղաններ կգնահատենք։ Կվերցնենք, ենթադրենք, տասը հեռուստացույց, կմիջինացնենք դրանց արժեքը, կհաշվենք, այդ արժեքով կտանք, ու էդպես շարունակ։ Ինձ թվում է, մենք էնպիսի փոխհատուցում կանենք, որ բոլոր տները կունենան շատ ավելի լավ վերանորոգում, քան եղել է»,- ասաց նախարարը։

Բարեկարգ բնակարաններ կորցրած բնակիչները, միեւնույնն է, թերահավատ են։

Իսկ թաղամասի 12-րդ շենքի հեղեղված տները բնակվելու համար այլեւս պիտանի չեն։  Մոտ 100 տարեկան եռահարկ շենքը 88-ի երկրաշարժից հետո վթարային շենքի կարգավիճակ է ստացել։ Պատերից մեկին հսկայական ճաք կա։

վթարային շենքԱյս օրերին Սանահինում նաեւ շենքը քանդելու եւ այնտեղ ապրող 12 ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու մասին զրույցներ են շրջանառվում։ Վերեւում ապրողներն ասում են՝ չեն պատրաստվում դուրս գալ իրենց տներից։ Նաեւ դեմ են, որ շենքի առաջին հարկը դատարկ մնա։ Իսկ առաջին հարկի տուժած բնակիչներից շատերն անգամ հիմնանորոգումից հետո իրենց կեցությունը սեփական բնակարաններում չեն պատկերացնում։

վթարային շենքԱյդ ընտանիքներին պետությունը բնակարանով կապահովի այն ժամանակ, երբ շենքի վթարայնության հետ կապված հստակ գնահատական լինի։

«Որոշակի հաշվարկներ կարվեն, չի բացառվում, որ բնակարանի գնման վկայագրեր տրամադրենք մարդկանց, որ դուրս գան եւ այլ տեղ բնակարան գնեն՝ հաշվի առնելով, որ բնակարանը ենթակա չէ ապրելու եւ քանդման։ Մի քանի անգամ սեյսմիկ ծառայության եւ քաղաքաշինոթյան կոմիտեի գործընկերները եկել են, բայց գրունտի խոնավությունը պետք է անցնի, որ շենքի վնասվածությունն ավելի լավ երեւա։ Այսինքն, այս մասին դեռ վերջնական որոշում չկա»,- Սանահինում լրագրողներին հայտնեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը կարգելափակի 81 եվրոպական լրատվամիջոց․ ՌԴ ԱԳՆ
հաջորդը
Փաշինյանն իր խառնվածքով չի կարող Ալիեւի կամքը կատարել, ինքն է որոշել Սահմանադրությունը փոխել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն