• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Վերադարձը Գյումրի՝ ասելիքով լի

Աննման Մինասյան 18:10 | 04.12.2024
Աննման Մինասյան 18:10 | 04.12.2024
Քսենյա Յակուտովիչ

Գյումրու «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» բացվել է «Վերադարձի կետ՝ Հայրենիք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։Ցուցահանդես 2
Հեղինակը լուսանկարիչ Քսենյա Յակուտովիչն է: Նա միջազգային հեղինակավոր մրցույթներում՝ Հունգարիայում, Ճապոնիայում եւ այլ երկրներում, բազմիցս է ներկայացրել Հայաստանն իր տեսարժան վայրերով, յուրահատուկ մարդկանցով, կերպարներով: Միջազգային ժյուրին միշտ է նրան արժանացրել բարձր գնահատականի եւ հաղթողի կոչման:

Քսենյա Յակուտովիչ«Հայ եմ,- այսպես է իրեն ներկայացնում Քսենյա Յակուտովիչը,- մայրս ուկրաինուհի է, անուն-ազգանունս էլ տատիկիցս եմ վերցրել»:

Քսենյան Գյումրիում է ծնվել, մեծացել: 15 տարեկանում ընտանիքի հետ մեկնել է արտերկիր: «Հայրենիքից հեռու լինելն ինձ չխանգարեց, որ ամեն օր ներսումս պահեմ, փայփայեմ վերադարձի միտքը»,- պատմում է Քսենյան: Լուսանկարչուհին անկեղծանում է՝ ֆիզիկապես հայրենիքում չէր, բայց հոգով միշտ է այստեղ եղել:

Երբ զգացել է, որ հայրենիք վերադառնալու պահը հասունացել է, ընտանիքի հետ առանց հետ նայելու եկել է հոգու կանչին ընդառաջ. էլ հետ չի գնալու:

Քսենյայի տեսախցիկը հայրենիքում ամեն պահը որսում, պատմություն է դարձնում: Ասում է՝ լուսանկարելն այսօր դժվար ու անհասանելի բան չէ, ամեն մարդ կարող է իր ձեռքի հեռախոսով պահը ֆիքսել, գեղեցիկ կադր ստանալ, բայց թե որքանով կհաջողվի պատկերով խոսել ու խոսեցնել, գաղտնիքն այդտեղ է թաքնված: Որպեսզի լուսանկարներով խոսի մարդկանց հետ, Քսենյային շատ է օգնել մասնագիտությունը. «Հոգեբան լինելն ինձ օգնում է առանց անմիջական շփման խոսելու այն մարդու հետ, ով նայում է իմ արած լուսանկարին»:Ցուցահանդես_Գյումրի

Քսենյայի օբյեկտիվը ֆիքսում է հայրենի բնության պատկերները, հայ մարդուն եւ այն ամենն, ինչ հայկական է ու հայեցի: «Ցանկանում եմ, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները իմ ֆոտոներին նայելիս կա՛մ ցանկանան վերադառնալ, կա՛մ այնտեղ չկորցնեն իրենց սերն առ հայրենիք»,- ասում է լուսանկարչուհին:

Հայաստանում մնալու, ստեղծագործելու որոշումը հաստատ է, բայց սահմանափակվել միայն գյումրեցի հանդիսատեսի համար ստեղծագործելով, Քսենյան չի պատրաստվում: Շատ շուտով «Վերադարձի կետ՝ Հայրենիք» ցուցահանդեսը կբացվի նաեւ Վանաձորում, այնուհետեւ՝ Երեւանում:

Անահիտ ԴեմիրճյանԳյումրեցի ուսանողուհի Անահիտ Դեմիրճյանը Քսենյա Յակուտովիչին չի ճանաչել, իմացել է ցուցահանդեսի մասին, եկել: «Ֆոտոներից հայրենիքի շունչն եմ զգում: Հեղինակին անձամբ չեմ ճանաչում, բայց լուռ խոսեցի հետը: Նրան հաջողվել է հայրենիքի կանչը տպավորիչ կերպով փոխանցել մարդկանց»,- տպավորված պատմում է Անահիտը:

Արտուշ ԵղիազարյանԳյումրեցի գործարար Արտուշ Եղիազարյանն ասում է՝ ցուցահանդեսը քաղաքին նոր գույն, նոր գեղեցկություն է բերել: Կարևորում է, որ հատկապես այս օրերին քաղաքում մշակութային շունչը թեւածի:

Արտուշը նույնպես արտասահմանում. Շվեյցարիայում է ապրել որոշ ժամանակ, բայց վերադարձել է հայրենիք, հիմնել իրենց տեսակի մեջ եզակի բիզնեսներ:

«Ի՞նչն է արտերկրի հարմարավետ կյանքից մարդուն կտրում, հետ բերում» հարցին Արտուշը պատասխանում է՝ սերը: «Գալիս է մի օր, երբ դրսի լավագույն փորձը, կուտակած գիտելիքը հայրենիք բերելու, հարազատ երկրին ծառայեցնելու մեծ ցանկություն է առաջանում: Ոչինչ չի մնում, քան տուն վերադառնալն ու ունեցածդ հայրենիքիդ փոխանցելը»,- ասում է գործարարը եւ գոհունակություն հայտնում Քսենյայի ցուցահանդեսից:

Նշենք, որ «Վերադարձի կետ՝ Հայրենիք» ցուցահանդեսը Գյումրիում բաց կլինի մինչեւ հունվարի 12-ը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են սահմանի ընդհանուր հատվածի նկարագրությունը
հաջորդը
Հաշմանդամություն ունեցողների խնդիրները մնում են չլուծված

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն