• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Խմբագրական

Սիրիայի մասին հարցեր, որ մեզ են վերաբերում

Թաթուլ Հակոբյան 09:23 | 10.12.2024
Թաթուլ Հակոբյան 09:23 | 10.12.2024
Asad

Թեեւ մի քանի անգամ եղել եմ Սիրիայում, ելույթներ եմ ունեցել Դամասկոսում ու Հալեպում, ճանաչում եմ հայ համայնքը եւ հետեւել եմ արաբական այդ երկրի հիմնական իրադարձություններին, սակայն այդ ամենը բավարար չէ հասկանալու, ավելին՝ վերլուծելու, թե իրականում ինչ է կատարվել, ու ավելին՝ դեպի ուր է գնալու երկիրը Ասադների ավելի քան կեսդարյա արյունալի կառավարումից հետո:

Սիրիայի մասին կան հարցեր, որոնք մեր հակառակորդներին, մեզ ու մեր թվացյալ դաշնակիցներին են վերաբերում:

Առաջին. Ասադի արագընթաց տապալման մեջ հիմնական դերակատարներից ու շահառուներից են Թուրքիան եւ Իսրայելը. երկրներ, որոնց առաջինի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, իսկ երկրորդը Ադրբեջանի հիմնական դաշնակիցներից է:

Երկրորդ. Ասադի տապալումը հերթական անգամ երեւան հանեց բաց գաղտնիքը. մեր տասնամյակների դաշնակիցները կամ այդպիսին ընկալվող Ռուսաստանն ու Իրանը հերթական պարտությունն են կրել:

Երրորդ. երբ խոսում ենք Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, այդ թվում՝ միջանցքի սպառնալիքի մասին, սիրիական դեպքերը բավարար չե՞ն հասկանալու, որ չպետք է հույսեր կապել երրորդ երկրների հետ:

Չորրորդ. երբ խոսում ենք սիրիահայերին Հայաստան տեղափոխելու մասին, մենք վստահելի տեղեկություն ունե՞նք, որ.

ա. սիրիահայերը ուզում են թողնել իրենց տուն ու տեղը եւ դատարկաձեռն հեռանալ իրենց երկրից,

բ. եթե, այնուամենայնիվ, ուզում են հեռանալ, ապա ավելի շատ նրանք կցանկանային հաստատվել Կանադայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, թե Հայաստանում:

Հինգերորդ. եթե հալեպահայության ու դամասկոսահայության մի հատված փափագում է հաստատվել Հայաստանում, ինչպես դա արել են հարյուրավոր սիրիահայեր նախկին տասնամյակում՝ իրենց համն ու հոտը, արեւմտահայ լեզուն ու մշակույթը տալով Հայաստանի մայրաքաղաքին, ապա գուցե պետք է պաշտոնական Երեւանը դիմի Անկարայի միջնորդությանը եւ օգնությանը անվտանգ տարհանման հարցերում:

Վեցերորդ. Ռուսաստանը, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը, օգնեց Սիրիայի արդեն նախկին առաջնորդ Բաշար Ասադի եւ ընտանիքի դուրսբերմանը Դամասկոսից: Տասը տարի առաջ՝ 2014-ին, Ռուսաստանը քաղաքական ապաստան էր տվել Ուկրաինայի առաջնորդ Վիկտոր Յանուկովիչին, իսկ 2004-ին՝ Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեին:

Ասադի փրկության դեպքը մեզ նորից մղում է մտորելու, թե ինչու Ռուսաստանը չօգնեց Արցախի նախկին եւ գործող ղեկավարությանը, որպեսզի ապահովվի նրանց անվտանգ տեղափոխությունը Ռուսաստան կամ Հայաստան:

Հասկանալի է, որ վերոնշյալ դեպքերը, ժամանակներն ու հանգամանքերը, կարգավիճակներն ու քաղաքական կշիռները տարբեր են, Արցախը ճանաչված պետություն չէր: Մյուս կողմից, թվում է, Ռուսաստանը ոչինչ չարեց, որպեսզի հայ առաջնորդները չհայտնվեն Բաքվի բանտերում:

Հարցերը շատ ավելին են, քան վերեւում առանձնացված վեցը, իսկ պատասխաններ չկան, ու չունենք:

Գուցե, իրավամբ, ժամանակն է, որ Հայաստանը վերանայի իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, դիվանագիտության մեջ առաջնորդվի ոչ թե «մշտական բարեկամ, մշտական թշնամի», այլ «մշտական շահեր» մոտեցմամբ:

Գուցե, իրավամբ, ժամանակն է, որ Հայաստանը առաջնորդվի «ոչ բլոկային» արտաքին քաղաքական դոկտրինով:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկին հայտնել է, որ Թրամփի հետ քննարկել է հակամարտության սառեցման հարցը
հաջորդը
Ինչպես կազդեն փոխարժեքային տատանումները քաղաքացիների վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն