• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
PoliticONՔաղաքականություն

Նոր տարում՝ նոր քաղաքապետի պաշտոնակատար եւ մարզպետ

Աննման Մինասյան 11:58 | 13.12.2024
Աննման Մինասյան 11:58 | 13.12.2024
Գյումրի

Գյումրիում քաղաքական իրադարձությունները զարգանում են շատ արագ: Շիրակի մարզը նոր տարին կդիմավորի նոր քաղաքապետի պաշտոնակատարով եւ նոր մարզպետով:

Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած նախնական ընտրությունների արդյունքներով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց, շուրջ երկու տարի պաշտոնավարած Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ազատման դիմում գրեց: Թե ինչու Մուրադյանը որոշեց հրաժարվել մարզպետի պաշտոնից, ոչ ոք չիմացավ, ավելին՝ անգամ վարչապետը ոչ մի ակնարկ չարեց դրա պատճառների մասին:

Շիրակի մարզպետ Մուշեղ ՄուրադյանՈր Շիրակի մարզպետին պաշտոնանկություն էր սպասում, խոսակցություններն ավելի վաղ էին տարածվել, մի քանի օր առաջ էլ հաստատվել էր, երբ վարչապետը խիստ նկատողության էր արժանացրել Մուրադյանին Վահրամաբերդ գյուղի դպրոցի դասարաններից մեկը վահրամաբերդցի զինվորականի անունով անվանակոչելու համար: Հասարակությանն այս պատճառաբանությունը համոզիչ չթվաց, բայց թեման այսքանով փակվեց:

Վարչապետն այսօր արդեն հայտարարեց, որ մարզպետի պաշտոնում առաջադրել է փրայմըրիզի արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանին: Ըստ վարչապետի՝ այս նշանակումը փաստում է, որ իր կայացրած որոշումներում մեծ տեղ է տալիս ժողովրդի կարծիքին: Նա նաեւ կատակով հավելեց, որ խոսակցություններ են պտտվում, թե Շիրակի մարզում մարզպետի պաշտոնն էլ է ընտրովի դարձել:

Փրայմըրիզի մասնակիցներՄինչ Գյումրու համայնքապետարանում կներկայացնեին համայնքի նորընտիր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ Սարիկ Մինասյանին, ՀՀ վարչապետը նախնական ընտրություններին մասնակցած բոլոր յոթ թեկնածուների ներկայությամբ պաշտոնապես հաստատեց նշանակման մասին. «Մեր սիրելի գյումրեցիներն իրենց քվեարկությամբ կանխորոշեցին նաեւ Գյումրու ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առնվազն առաջատար հատվածը»:

Գյումրու քաղաքապետի ընտրությունը կկայանա 2025 թվականի մարտի վերջին, իշխանության թեկնածուն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի ժամանակավոր պաշտոնակատարը՝ այժմ անկուսակցական, «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով նախկին պատգամավոր, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավար Սարիկ Մինասյանը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը
հաջորդը
Սի Ծինփինը չի մասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը․ CBS News

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն