• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Խաղաղությունը հետաձգվում է. Ալիեւի ռազմական սպառնալիքները

Գոռ Մադոյան 15:20 | 19.12.2024
Գոռ Մադոյան 15:20 | 19.12.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել ՌԴ լրատվականներին եւ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, դրա հեռանկարներին, խոսել ՀՀ-ի զինվելու եւ ակնարկել Ադրբեջանի հնարավոր «կանխարգելիչ» քայլերի մասին։ «Եթե այսպես շարունակվի, ապա հետո մեր դեմ բողոքներ թող չլինեն»,- նշել է Ալիեւը։

Այս նույն ընթացքում ակտիվացել են Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական գործակցությունը, բարձրաստիճան զինվորական ու քաղաքական պաշտոնյաների փոխադարձ այցերը Բաքու եւ Անկարա։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է զինվել, սա խոսում է այն մասին, որ Հայաստանը չի կարող դիմանալ Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում, ու հավելել, որ Ադրբեջանը 2025 թվականի իր ռազմական բյուջեն հասցրել է 5 մլրդ դոլարի։ Ավելին՝ կարծես հատուկ եւ համաձայնությամբ մերձռուսական շրջանակները խոսում են Թուրքիայի կողմից Սյունիքի հանդեպ նկրտումների եւ սիրիական հաղթանակի ֆոնին Հարավային Կովկասում հավանական ռազմաքաղաքական գործողությունների մասին։

2020 թվականի պատերազմը, 2022 թվականի Արցախի հայաթափումն ու նոյեմբերի 9-ի հայտարարության դե ֆակտո չեղարկումը, Ասադի անկումը եւ Սիրիայում պրոթուրքական ուժերի հաստատումը եւս մեկ ապացույց են, որ Ռուսաստանը այլեւս մի քանի ճակատով գործելու եւ իր ռազմական ներկայության տարածքներում նախկին ստատուս քվոն պահելու ռեսուրս չունի։

Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, ռեգիոնալ տերություն է եւ իր սահմաններում մրցակցում է այլ ռեգիոնալ տերությունների, մեր պարագայում՝ Թուրքիայի հետ։ Եվ եթե Ադրբեջանի կողմից Թուրքիայի հովանավորությամբ ռազմական գործողության հավանականություն կա, ապա Ռուսաստանը վստահաբար չի կատարելու 1997 թվականի հայ-ռուսական ռազմական համաձայնագրի իր պարտավորությունները, չի պաշտպանելու Հայաստանին հնարավոր ագրեսիայից։

ՌԴ-ն 2022-ից ի վեր ամբողջությամբ ուկրաինական ճակատի վրա է կենտրոնացել՝ ամեն ինչ կամ ոչինչ կարգախոսով։ Այն ո՛չ ռեսուրս, ո՛չ ցանկություն չունի ոչ միայն նոր ճակատ բացելու, այլեւ եղածների ամրապնդման, դրանց պահպանման, քաղաքական/դիվանագիտական ճիգ գործադրելու համար։ Հարկ եղած դեպքում՝ լավ առաջարկի դեպքում, նույնիսկ կարող է ՀՀ-ից դուրս բերել զորքերը՝ ոչ անվճար իհարկե։ Դա միգուցե չի հուզում ներկայիս ՌԴ իշխանությանը, որոնք «վաբանկ» են գնացել Ուկրաինայում, բայց դա պետք է հուզի ՀՀ իշխանությանը՝ Թուրքիայի շնչառության եւ ՌԴ-ի թուլության ֆոնին։

Տարածաշրջանում ՀՀ ռազմական պարտության հետեւանքով ռազմական բալանսը շարունակում է խախտված մնալ, եւ այդ բալանսից դեռ չի օգտվել Ալիեւը՝ դեռեւս, առնվազն, ակնարկի կամ սպառնալիքների մակարդակում։ Մեզ՝ ՀՀ-ին, պետք է այլ հարց հուզի։ Նախ՝ ինչու է ուշանում այսքան չարչրկված «խաղաղության պայմանագիրը» եւ այն էլ այն պարագայում, երբ նույն Թուրքիայի տարատեսակ բարձրաստիճան պաշտոնյաներ գրեթե ամեն օր խոսում են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման կարեւորության մասին։

Երկրորդ՝ ի՞նչ է ցանկանում կամ ո՞ւմ է սպասում Իլհամ Ալիեւը՝ ձգձգելով եւ ամեն կերպ խափանելով պայմանագրի ստորագրման ընթացքը՝ նորանոր պահանջներով ու մեղադրանքներով շարունակելով ալիբի ստեղծել եւ խուսափել ստորագրումից։ Եվ երրորդ՝ ինչպե՞ս է մեր հակառակորդ Ադրբեջանը նայում տարածաշրջանային իրավիճակին, իր հնարավորություններին ու Հայաստանի հետ հարաբերություններին։

Դատելով Ալիեւի վերջին հայտարարություններից՝ իդեալական պայմաններում իրեն պետք է խաղաղություն ապառազմականացված, անօգնական, դաշնակից չունեցող, պաշտպանության անկարող եւ Ադրբեջանի պահանջները բավարարող Հայաստանի հետ։ Ավելին՝ Ալիեւը վախենում է այն պահը կորցնելուց, երբ Հայաստանը բավականաչափ զինված կլինի իր ռազմական շանտաժին չենթարկվելու համար, եւ զգոն, կազմ ու պատրաստ սպասում է հնարավորությունների պատուհանի՝ միգուցե միկրոռազմական գործողությամբ կրկին հարվածելու, Հայաստանին թուլացնելու եւ խաղաղությունը հետաձգելու համար։

Ի վերջո, գիտության մեջ ընդունված տեսակետ կա, որ հակամարտող կողմերը խաղաղության կամ զինադադարի են գնում այն ժամանակ, երբ երկու կողմերն էլ հասնում են այն աստիճանին, երբ գիտակցում են, որ ռազմական ճանապարհով այլեւս ձեռբերելիք չունեն։ Ադրբեջանը կարծես թե կարծում է, որ դեռ տեղ ունի Հայաստանին «ճնշելու» եւ իր սպասելիքները ստանալու: Դրա համար էլ, ի հեճուկս Թուրքիայի խաղաղության կնքման կոչերի ու հայտարարությունների (ներառյալ միջանցքի հարցերը), շարունակում է ժամանակ ձգել եւ դիմադրել այդ գործընթացին՝ կարծես թե հույս ունենալով, որ դեռ կարող է վերջին պահին հավելյալ դիրքեր ապահովել հնարավորությունների փակվող պատուհանում։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն են․ Human Rights Watch
հաջորդը
Աղետից հետո էլ՝ աղետի մեջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն