• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ճանապարհն ու կրթահամալիրը՝ հույսի նշույլ

Տաթեւիկ Ճուղուրյան 10:54 | 24.12.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 10:54 | 24.12.2024

Լոռու մարզի Լորուտ գյուղում արդեն երկու ամիս է՝ շինաշխատանքներ են ընթանում: Կրթահամալիր է կառուցվում չորս գյուղերի երեխաների համար: 2026-ին, երբ շինարարությունն ավարտված կլինի, Լորուտում դպրոց եւ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան նաեւ հարեւան Շամուտի, Ահնիձորի եւ Աթանի երեխաները:

Դպրոցը՝ 200, իսկ մանկապարտեզը 40 սանի համար է:

Շինարարությունն իրականացնող «ՇԻՆՎԵԿՏՈՐ» ՍՊԸ-ի աշխղեկ Արթուր Սուքիասյանն ասում է՝ ձմռանը նույնպես աշխատելու են: Շինաշխատանքներում ընդգրկված աշխատուժը տեղացիներ են, մասնագետներ կան նաեւ Վանաձորից:

Աշխղեկ«Երբ մեծ ծավալով սկսենք աշխատել, 25 մարդ կաշխատի այստեղ: Մի ընդհանուր համալիր է լինելու։ Դպրոցը երկհարկանի կառույց է լինելու, մանկապարտեզը՝ մեկհարկանի: Այս պահին ապաստարանն ենք կառուցում։ Հողային աշխատանքը վերջացրել ենք, հիմա սկսում ենք հեծանների ամրացումները, ինչից հետո արդեն կտեղադրենք սյուները»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեց շինարարության ղեկավարը:

Երեք մասնաշենքով դպրոցից հիմա մեկն է մնացել՝ եռահարկ հատվածը, որտեղ էլ վերջին տարիներին անցկացվում են դասերը: Քանդվել են տարրական օղակի նախկին շենքը, որի մի հատվածում դպրոցի գրադարանն էր տեղակայված, եւ այն տարածքը, որտեղ վթարային երկու դահլիճներ էին:

Դպրոցին հարակից տարածքում էր նաեւ նախկին ինտերնատի շենքը, որտեղ դրսից գյուղ եկած ուսուցիչներն են ապրել: Ինտերնատի վթարային, խարխլված շենքը նույնպես քանդվել է:

Լորուտի դպրոցըՀայաստանի Կառավարությունը դեռեւս 2023-ի ամռանն էր որոշել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցներից մոտ 314 մլն դրամի վերաբաշխում կատարել՝ Լոռու եւ Շիրակի մարզերում կրթահամալիների եւ դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:

Կրթահամալիրների կառուցման ծրագրով Կառավարությունն ուզում է բարձրացնել կրթության մատչելիությունն ու հասանելիությունը բոլոր համայնքներում, բարելավել դպրոցների կառավարման համակարգը, ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ:

Հեռավոր գրեթե բոլոր գյուղերի, այդ թվում Շամուտի, Ահնիձորի եւ Աթանի դպրոցները փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեն: Շամուտում դպրոց է հաճախում 21, Ահնիձորում՝ 14, Աթանում՝ 24 աշակերտ: Այս ուսումնական տարվա սկզբին Աթանի դպրոցից 6 աշակերտ Վանաձոր է տեղափոխվել:

Եթե իրագործվի ԿԳՄՍ նախարարության՝ մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցները միավորելու որոշումը, ապա նշված գյուղերի աշակերտների մեծ մասը 2026-ից կմիանա Լորուտի միջնակարգ դպրոցի 80 աշակերտներին:

Թեպետ վերջին շրջանում նախարարությունն ավելի շատ շրջանառում է ոչ թե դպրոցները միավորելու, այլ նոր կրթահամալիրների կառուցմամբ կրթության պայմանները բարելավելու որոշումը:

Լորուտ գյուղըԻսկ գյուղերում տրամադրությունները հակասական են: Քաղաքի, տվյալ դեպքում Ալավերդու կամ Վանաձորի հետ կապ ունեցող ընտանիքները կարծում են, որ վերջնականապես կտեղափոխվեն, եթե իրենց գյուղի դպրոցը փակվի: Հատկապես որ երեխաներին արտադպրոցական պարապմունքների (արվեստ, սպորտ եւ այլն) համար շաբաթը 2-3 անգամ մարզկենտրոն են տանում: Ոմանց կարծիքով էլ եթե դպրոցները միավորվեն, արտագաղթի ալիքը կմեծանա, եւ առաջինը հենց գործազուրկ դարձած ուսուցիչները կհեռանան գյուղից:

Հարկ է նշել, որ մինչեւ Կառավարության՝ դպրոցները միավորելու եւ կրթության պայմանների բարելավմանն ուղղված այս ծրագրերը Շամուտի, Ահնիձորի եւ Աթանի հիմնական դպրոցներն ավարտած աշակերտների մեծ մասը կրթությունը շարունակել է ոչ թե Լորուտի միջնակարգում, այլ Թումանյանի, Ալավերդու եւ Վանաձորի դպրոցներում կամ քոլեջներում:

Ահնիձորի հիմնական դպրոցի տնօրեն Արարատ Հակոբյանը նշեց, որ չպետք է թիրախավորել դպրոցները եւ արտագաղթը կապել դրանց միավորման հետ: Խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է, ոչ թե լավ կամ վատ ճանապարհն ու դպրոցը:

«Ոչ մեկը չի կարող դեմ լինել, որ իր երեխան գնա ավելի բարեկարգ ու ժամանակակից պայմաններով դպրոց, որտեղ լաբորատորիաներ, մարզադահլիճ, լողավազան եւ ճաշարան կան: Իսկ գյուղից գյուղ գնալը եղել է նաեւ Խորհրդային Միության տարիներին, երբ ավտոբուսն այստեղից երեխաներին տարել է Լորուտ, հետո հետ բերել: Մինչեւ հիմա նրանք ճանաչում են իրար, գյուղից գյուղ մտերմություն են անում: Դրանից կրթության որակը չի ընկնի, ընդհակառակլը՝ կբարելավվի»,- ասում է Ահնիձորի դպրոցի տնօրենը:

Իսկ 550 բնակիչ ունեցող Լորուտի վարչական ղեկավար Սարիբեկ Սարգսյանը կարծում է, որ թե՛ նոր կրթահամալիրը եւ թե՛ բարեկարգ ճանապարհները գյուղի համար դրական փոփոխություններ կբերեն: Թեեւ առաջնայինը, ըստ պաշտոնյայի, կրկին աշխատատեղերի բացակայությունն է:

Սարիբեկ Սարգսյանը«Դպրոցի եռահարկ հատվածը, որտեղ երեխաները հիմա սովորում են, ասում են, որ պետք է քանդեն: Բայց մենք փորձում ենք պայքարել, որ չքանդեն, այլ ամրացնեն: Լավ շենք է, թեկուզ հետո բնակելի տարածք դառնա կամ հյուրանոց գյուղ եկող հյուրերի համար: Հուսով եմ՝ ճանապարհների կառուցումով ներդրումներ կլինեն։ Իսկ դա որ լինի, ոչ մի լորուտեցի չի ուզենա գնալ այսստեղից։ Ճանապարհն ու կրթահամալիրը հույսի նշույլ են»։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կացը հրապարակավ հայտարարել է, որ Իսրայելն է Թեհրանում իրագործել Հանիեի սպանությունը
հաջորդը
ՀՀ երեք նախկին նախագահները հրաժարվեցին վարչապետ Փաշինյանի հետ բանավիճելուց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն