• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Հայաստանում աշխատաժամանակը կդառնա՞ յոթ ժամ՝ ութի փոխարեն

Հասմիկ Բալեյան 10:14 | 29.12.2024
Հասմիկ Բալեյան 10:14 | 29.12.2024
աշխատանք գրասենյակում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել է կրճատել աշխատաժամանակը՝ դարձնելով օրական 8-ից 7, շաբաթական 40-ից 35 ժամ՝ պահպանելով աշխատավարձը։ Համապատասխան նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։

Նախագիծը դեկտեմբերի 27-ի դրությամբ ստացել է 881 կողմ եւ 37 դեմ ձայներ։ Այն շրջանառության մեջ կմնա մինչեւ 2025 թվականի հունվարի 7-ը։

Այս նախագծի ընդունվելու դեպքում ակնկալվում է, որ աշխատող անձինք ավելի շատ հանգստի ժամանակ կունենան, կկարողանան ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, հնարավորինս կնվազեն սթրեսը, լարվածությունը, գերհոգնածությունը, քաղաքացիներն անձնական խնդիրների լիարժեք լուծման եւ ինքնազարգացման համար ավելի շատ ժամանակ կունենան։

Ակնկալվում է նաեւ, որ նախագծի ընդունվելու դեպքում նոր աշխատատեղեր կավելանան թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորում։ Ութժամյա աշխատանքային օրվան անցումը տեղի է ունեցել դեռեւս 19-րդ դարի կեսերին։ Սակայն ժամանակի ընթացքում տեխնոլոգիական զարգացումներն ու փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում (օրինակ՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայուն, Բելգիայում, Ավստրիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում) արդեն իսկ ներդրվել է ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը։ Աշխատաժամանակի կրճատումն ունի տարբեր մոդելներ։ Որոշ երկրներում աշխատանքային օրվա տեւողությունն է կրճատվում, մյուսներում՝ շաբաթական աշխատանքային օրերի քանակը։

Միջազգային փորձը եւ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ շաբաթական աշխատաժամանակի կրճատումը բացասաբար չի ազդում տնտեսության վրա, ավելին՝ այն նպաստում է արտադրողականության աճին եւ դրական ազդեցություն թողնում կյանքի որակի վրա՝ հավասարակշռելով աշխատանք-անձնական կյանք հարաբերակցությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ երկարատեւ աշխատանքային ժամերը կարող են հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա բացասաբար ազդել՝ առաջացնելով սրտանոթային հիվանդություններ, խթանել դեպրեսիան ու սթրեսը։ Հատկապես «սթրեսային մասնագիտությունների» դեպքում երկարատեւ աշխատաժամերը կարող են ջլատել մարդուն։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է` ըստ տնտեսագիտական հետազոտությունների՝ աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով։ Այն նաեւ կարող է ստեղծել նոր աշխատատեղեր՝ որպես ընդհանուր տնտեսական միտում։

Արագածոտնի մարզի Արշտարակ խոշորացված համայնքի Ոսկեվազ բնակավայրի մանկապարտեզի փոխտնօրեն Ամալյա Դավթյանը կարծում է՝ այս որոշումը դրական ազդեցություն կունենա աշխատողների կյանքում, քանի որ հատկապես ակտիվ աշխատանքային առօրյա ունեցող մարդկանց համար ութժամյա գրաֆիկը հաճախ հոգնեցնող է։

Ըստ նրա՝ անշուշտ, յոթժամյա գրաֆիկով աշխատելու դեպքում մարդն ավելի արդյունավետորեն կաշխատի․ ավելի քիչ կհոգնի, նրա արտադրողականությունն էլ բարձր կլինի:

«Իհարկե, եթե այս նախագիծն ընդունվի, որոշ աշխատավայրերում, գուցե, ցայտնոտային իրավիճակ լինի, գործատուները մտածեն՝ ինչպես պետք է բաշխել աշխատանքը, որ նախկինի պես այն իր հունով ընթանա, բայց վստահ եմ՝ եթե կազմակերպչական, մարքեթինգային աշխատանքները նորմալ ընթանան, այս խնդիրներն արագորեն կարելի է լուծել ու բնականոն ընթացքով շարունակել աշխատանքը։ Եվրոպական տարբեր երկրներում յոթժամյա աշխատանքային գրաֆիկը ընդունելի է եւ արդյունավետ»,- նշում է Ամալյա Դավթյանը։

Իրավաբան Վիկտորյա Պետրոսյանը նշում է՝ գաղտնիք չէ, որ մեր երկրում հաճախ են գործատուները պահանջում, որ աշխատողներն ավելի երկար աշխատաժամանակով աշխատեն՝ չստանալով հավելավճար, աշխատանքային պայմանագիր չեն կնքում կամ կնքում են, սակայն խախտում դրա դրույթները, իսկ աշխատողներից շատերը հանդուրժում են այս ամենը, քանի որ մեր երկրում աշխատանք գտնելը հեշտ չէ։

Վիկտորյա ՊետրոսյանՊետական եկամուտների կոմիտեի՝ «Ալիք Մեդիային» տրամադրած տվյալների համաձայն՝ 2021 թվականին 1163 հարկ վճարողի մոտ 1188 դեպքով հայտնաբերվել է 2200 չգրանցված աշխատող, 2022-ին՝ 1410 հարկ վճարողի մոտ 1441 դեպքով 2326 չգրանցված աշխատող։ Այսինքն՝ ըստ էության, այս գործատուներն աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր չեն կնքել։

Ըստ իրավաբանի՝ եթե այս նախագիծն ընդունվի, պետական հաստատություններում կկարողանան արագ անցում կատարել այս նոր մոդելին, իսկ մասնավոր բազմաթիվ ընկերություններում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։

«Գաղտնիք չէ, որ ՊԵԿ-ը հաճախակի ստուգումներ է անում ու պարզում՝ բազմաթիվ գործատուներ աշխատողներին չեն գրանցում, էլ ուր մնաց՝ այդ գործատուները հարգեն օրենքն ու համաձայնեն, որ աշխատողը յոթժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատի։ Ուստի, պետությունն այս նախագիծն ընդունելուց բացի, պետք է ստուգումներ կատարի՝ գտնելով ու պատասխանատվության ենթարկելով անբարեխիղճ գործատուներին։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, կարծում եմ, է՛լ ավելի ակտիվ պիտի աշխատի»,- ասում է Վիկտորյա Պետրոսյանը։

Ըստ նրա՝ եթե Հայաստանը ջանում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր դառնալ ու այդ վեկտորն է ընտրել, ապա, անշուշտ, աշխատաժամանակը կրճատելու նախագիծը պիտի կյանքի կոչվի, իսկ պետությունը պիտի կիրառի բոլոր հնարավոր լծակները, որ այս նախագիծը որոշ դեպքերում չմնա թղթի վրա, կիրարկվի, իսկ քաղաքացիների աշխատանքային իրավունքները հարգվեն։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միասնության շղթա. Թբիլիսիում բողոքի ակցիա է ընթանում
հաջորդը
Վրաստանի խորհրդարանում կայացավ նոր նախագահի երդմնակալության արարողությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն