• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Լորուտում հոգատարություն ու սեր կա, զբաղմունք՝ ոչ

Տաթեւիկ Ճուղուրյան 10:02 | 30.12.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 10:02 | 30.12.2024
Մանասյաններ

Արցախցի Մանասյանները մեկ տարի առաջ Լորուտի՝ մեկումեջ դատարկ տներից մեկում են տեղավորվել։ Լորուտը Մարտունու իրենց գյուղին՝ Եմիշճանին, ասում են,  շատ է նման։ Բայց միայն բնությամբ ու լեռներով։ Գյուղի առօրյան այնտեղ ակտիվ,   կյանքով լի էր, այստեղ՝ միապաղաղ ու ձանձրալի։

Տեղանքին հարմարվելու եւ մշտական այստեղ հաստատվելու առումով ընտանիքը երկու մասի է բաժանված։ Ամուսինները ուզում են մնալ․ աշխատանք են գտել, որից գոհ են։ Երեխաներն ու տատիկն են ընդդիմանում։ Տիկին Սեդան դուռն ամեն օր բացող-փակող հարեւանների, թոռներն էլ օրը հետաքրքիր բանով լցնելու կարիք են զգում, ինչը Լորուտում չկա։

Լուսինե Մանասյանը«Լավ աշխատանք ունեմ, ժամանակին վարձատրում են, ամուսինս էլ մեկ-մեկ տաքսի է քշում, նաեւ զինվորական թոշակ է ստանում։ Բայց էրեխեքը չեն հարմարվում, մենակություն են զգում, ասում են՝ զբաղմունք չկա։ Հարեւան էլ չունենք, կողքը դատարկ տներ են»,- պատմում է ընտանիքի մայրը՝ Լուսինեն։

Գյուղ գալուց կարճ ժամանակ անց նա աշխատանքի է անցել պանրի արտադրամասում։ Աշխատանքային պայմանները, կոլեկտիվը եւ ընդհանրապես գյուղի մարդիկ լավն են, իրենց հարազատի նման են ընդունել։ Տանտերն էլ տունն անհատույց է տրամադրել, որտեղ կենցաղային տարրական պայմաններ չկան։ Բայց ընտանիքին մտահոգող միակ հարցն է՝ ուր գնալ, կյանքը զրոյից որտեղ սկսել։

«Կարիքները շատ-շատ են, բայց առաջնահերթությունը տունն է։ Անհայտության մեջ կանգնած ենք, չենք կողմնորոշվում, թե ուր գնանք։ Մի զարգացած գյուղ լինի, քաղաքին մոտիկ, որ էրեխեքը զբաղմունք ունենան, թեկուզ աշխատեն։ Ամեն օր ասում են՝ մա՛մ, պա՛պ, ինչ եք մտածում։ Գործից գալիս ու իրենց բողոքներն եմ լսում։ Թե չէ ես դեպի քաղաք չեմ ձգտում, ամբողջ կյանքս գյուղում եմ ապրել»,- ասում է Լուսինեն։

Մանասյանների հինգ երեխաներից ավագ դուստրն ամուսնացել եւ Ռուսաստան է տեղափոխվել, որդիներից մեկը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում է սովորում, մյուս չորս երեխաները Լորուտի միջնակարգ դպրոց են հաճախում։ Որդիներից ավագը՝ 17-ամյա Սասունը, Մարտունիի Վլադիկ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում է սովորել։ Ավտոէլեկտրիկ պիտի դառնար։

Սասուն Մանասյանը«Էստեղի դասարանս, ընկերներս լավն են շատ։ Բայց մնանք էստեղ, ի՞նչ անենք։ Գոնե զբաղմունք լիներ, բան սովորեի։ Վարսավիրության սեր ունեմ, հմտություններ էլ, բայց ումի՞ց մի բան սովորեմ, զարգացնեմ։ Մի քանի ամսից դպրոցը կավարտեմ, բանակից էլ դեռ մի տարի ժամանակ կա, գոնե սովորեմ, աշխատեմ»,- ասում է Սասունը։

Մի բարերար Մանասյանների ավագ դստերը վարսահարդարման պարագաներ, գործիքներ ու գույք է նվիրել, որ աղջիկը գյուղում մասնագիտությամբ զբաղվելու հնարավորություն ունենա։ Սասունը դրանք կօգտագործի, եթե կարողանա գործի մեջ հմտանալ։

Տան ամենափոքրերը՝ Նանարը, Մանեն եւ Դանիելը, ամեն օր տնից դպրոց, դպրոցից էլ տուն են գնում։ Այլ ուղղություն չկա։ Միայն Մանեն մի քանի ամիս Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն է հաճախել, հետո ասել են՝ ճանապարհների պատճառով Լորուտի երեխաները մինչեւ հունվար պիտի սպասեն։

Նանարը եւ ՄանենԼուսինեն աշխատանքին զուգահեռ արցախցի կանանց համար կազմակերպված մեղվաբուծության դասընթացի է մասնակցել, հետաքրքրված է նաեւ այլ ծրագրերով, միայն թե կարողանա ընտանիքի համար ինչ-որ բան անել։ Անասուն պահելու հարմարություններ ունեն, բայց հիմա միայն խոզեր են պահում, վաճառում։ Ու քանի դեռ Լորուտում մնալ-չմնալու հարցը վերջնականապես որոշված չէ, այլ բանի մասին չեն մտածում։

«Գյուղապետարանի քարտուղարն ասում է՝ մի՛ գնացեք, ժամանակի հետ գործ կլինի, բայց դե էրեխեքը չեն հարմարվում։ Տղայիս ասում եմ՝ քաղաքում տուն կվարձենք, կսովորես, բայց ուզում են, որ միասին լինենք։ Էս աջակցություններն էլ մի օր կտրելու են, մնանք շվարած, կանգնած։ Ո՞նց ենք ապրելու»,- տարակուսած հարցնում է Լուսինեն։

Լորուտն ընտանիքի համար առանձնանում է իրենց նկատմամբ մարդկանց հոգատարությամբ ու սիրով։ Ասում են՝ այստեղ խտրականություն չեն դնում։ Թեեւ դպրոցում վերջերս մի միջադեպի առիթով Լուսինեին հրապարակավ ասել են՝ դուք՝ արցախցիներդ, փողի համար երեխա եք բերում, բայց չեք դաստիարակում։

«Երեխաս վատ բան էր արել, ես պատժել եմ իրեն դրա համար։ Էսքան ժամանակ մեկը մեզ չի ասել՝ տեղդ ծուռ ա, վեր կաց, մի ուրիշ տեղ նստիր։ Մենք էլ հարգանքով ենք եղել բոլորի նկատմամբ, բայց էդ խոսքից շատ եմ ազդվել։ Հետո ներողություն է խնդրել էդ ուսուցիչը, բայց ում է պետք, շատ եմ վիրավորվել էդ խոսքերից»,- պատմում է Լուսինեն, ապա ավելացնում՝ ի՞նչ տարբերություն՝ հայաստանցի ես, թե արցախցի, հայ ենք, չէ՞ ,բոլորս, բոլորիս ազգանունն էլ «յան»-ով է վերջանում։

Մեկ տարի առաջ՝ Արցախի հայաթափումից հետո, Լորուտում երեք ընտանիք է բնակություն հաստատել։ Նրանցից մեկը վերջերս՝ Կալինինո, մյուսն էլ Հրազդան է տեղափոխվել։

«Էրեխեքը դա են օրինակ բերում՝ տեսա՞ր, գնացին։ Մենք էլ մտածում ենք, որ մի դուռ էլ մեզ համար կբացվի»,- եզրափակում է Լուսինեն։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
1922-ի դեկտեմբերի 30. Խորհրդային Հայաստանը Վրաստանի եւ Ադրբեջանի հետ դառնում է ԽՍՀՄ-ի մաս
հաջորդը
Տնակային Ամանոր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն