• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Ինչու Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ պայմանագիր

Թաթուլ Հակոբյան 11:23 | 03.04.2025
Թաթուլ Հակոբյան 11:23 | 03.04.2025

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրում բազմաթիվ պատճառներով:

Նախիջեւանի հետ անխոչընդոտ հաղորդակցության հարցը ինչպես Բաքվի, այնպես էլ Մոսկվայի օրակարգում են: Հայաստանի ռուսամետ շրջանակները՝ քաղաքական կուսակցություններ, գործիչներ, անուղղակի կամ բացահայտ առաջ են տանում միջանցքի հարցը՝ այն ներկայացնելով Լաչինի միջանցքը բացելու եւ արցախցիների հավաքական վերադարձի միակ ճանապարհ: Ակնհայտ է, որ այսօր եւ ադրբեջանական պայմաններով ո՛չ Բաքուն է կողմ եւ ո՛չ էլ Արցախի տեղահանված բնակչությունն է պատրաստ դրան:

Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնշանակի, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով միջանցք բացելու հնարավորությունը պետք է դնի մի կողմ: Սա առաջին եւ հիմնական խնդիրն է, թեւ Բաքուն միջանցքի հարցը չի դնում որպես նախապայման եւ հրապարակավ ներկայացնում է այլ պահանջներ:

Երկրորդ՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո գրեթե ակնհայտ է, որ Թուրքիան կբացի սահմանը, վերջ կտա 1993 թվականից ի վեր շարունակվող շրջափակմանը, ինչին կտրականապես դեմ են ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Ռուսաստանը: Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը բոլորովին նոր իրավիճակ է ստեղծելու տարածաշրջանում: Կարող է առաջ գալ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների, ինչպես նաեւ Գյումրոի 102-րդ ռազմակայանի դուրսբերման անհրաժեշտությունը: Անկարա-Երեւան դիվանագիտական կապերը նվազեցնելու են Ադրբեջանի ունեցած ազդեցությունը Թուրքիայի վրա, այդ թվում՝ թուրքական ներքաղաքական կյանքում:

Երրորդ՝ Իլհամ Ալիեւին եւ իշխող ընտանիքին անհրաժեշտ է արտաքին թշնամին՝ ներքին կոնսոլիդացիա ունենալու համար: Հայաստանից եւ հայից հարմար թշնամին այս պահին չկա:

Նախօրեին Գերմանիայի նախագահի հետ հանդիպմանը Իլհամ Ալիեւը նշել էր երկու նախապայման՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն եւ Մինսկի խմբի լուծարում: Եթե հաշվի առնենք, որ պայմանագրի 17 կետերից 15-ի շուրջ կողմերն ունեն համաձայնություն եւ միայն երկու չհստակեցված կետ կա՝ Հայաստանից եվրոպական դիտորդների դուրսբերում եւ միջազգային ատյաններ ներկայացրած հայցերի հետկանչ, ապա կարող ենք ասել, որ հայտարարված ադրբեջանական նախապայմանների թիվը առնվազն չորսն է:

Հայաստանի վարչապետը տարբեր առիթներով հայտարարել է, որ Հայաստանը առաջիկա տարիներին փոխելու է Սահմանադրությունը, նախաձեռնելու է Մինսկի խմբի լուծարում, ԵՄ դիտորդների հետքաշում սահմանից եւ Ադրբեջանի դեմ հայցերի հետկանչ: Բայց սա չի բավարարում Ալիեւին, որովհետեւ Ադրբեջանը ուղղակի չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր եւ ձգտում է թույլ եւ կամազուրկ իշխանություններից կորզելու հնարավոր ամեն ինչ եւ զրո վերջնարդյունքով խաղին տալու իրավաբանական ձեւակերպում:

Հասկանալի են Հայաստանի վախերը եւ ամեն կերպ նոր պատերազմի առիթ չտալու եւ Բաքվի սադրանքներին չտրվելու իշխանությունների մտահոգություններն ու քայլերը: Իրավամբ, Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն, քանի որ ո՛չ պետությունը, ո՛չ հասարակությունը պատրաստ չեն եւ ունակ չեն այսօր նոր պատերազմի մեջ մտնելու:

Իլհամ Ալիեւը պատրաստ կլինի խաղաղության պայմանագիր կնքելու միայն այն ժամանակ, երբ զգա, որ ժամանակն այլեւս չի աշխատում Ադրբեջանի օգտին, իսկ Հայաստանը կարողանում է ռազմական հավասարակշռությունը վերականգնելու քայլեր անել եւ տեղավորվել անվտանգային մի համակարգում, որի վրա ռազմական հարձակումը շատ թանկ կարժենա Բաքվի համար:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների ձախողման դեպքում ռազմական բախումն անխուսափելի է․ Բարո
հաջորդը
Թրամփը գրեթե բոլոր երկրների համար նոր մաքսատուրքեր է սահմանել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն