• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

«Փոխանցել իմ իմացածը երեխաներին եւ իրենցմէ սովորել»․ Շահան Արծրունի

Տաթեւիկ Ճուղուրյան 12:17 | 20.06.2025
Տաթեւիկ Ճուղուրյան 12:17 | 20.06.2025
Շահան Արծրունի
#image_title

Բարեգործական համերգներով ու վարպետաց դասերով կրկին Հայաստանում էր ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունին։ Մոտ մեկ ամիս տեւած համերգային շրջագայությունը նա սկսել է Թբիլիսիից եւ շարունակել Հայաստանի Արմավիր, Վայք, Եղեգնաձոր, Գավառ, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Թալին եւ Ապարան քաղաքներում։

«Երաժշտության հմայքը» խորագրի ներքո դաշնակահարը ոչ միայն ելույթներ է ունենում արվեստասեր հանրության համար, այլեւ իր բազմամյա փորձն է փոխանցում երաժշտական դպրոցներում սովորող երեխաներին։

Արծրունի«Երբ ես կնվագեմ, աշակերտները առիթը կունենան լսելու, թե ինչ ձեւով կարելի է դաշնամուրը գործածել եւ այդ երաժշտությունը ներկայացնել ժողովրդին։ Իմ նպատակը դա է՝ գնալ քաղաքներ, ուր կկարողանամ տղոց հետ հարաբերություն մը ստեղծել եւ իրենց փոխանցել իմ իմացածը։ Ես էլ իրենցմէ կսովորեմ», — «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Շահան Արծրունին։

Դաշնակահարն իր համերգային ամենամյա շրջագայությունները սկսել է 2017-ից։ Հայ եւ արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները Արծրունու կատարմամբ Հայաստանի եւ Վրաստանի մարզերում ու համայնքներում հնչում են ՀՕՖ-ի աջակցության շնորհիվ։

Շահան ԱրծրունիՄոտ տասը տարի այս ծրագրով Հայաստան այցելող արվեստագետը նկատում է՝ յուրաքանչյուր համայնքում երաժշտական կրթության պատկերը տարբեր է՝ կախված համայնքի մեծության եւ անգամ այն հանգամանքից, թե որտեղ են կրթվել երեխաներին դասավանդող ուսուցիչները՝ Երեւանո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, թե՞ Եվրոպայում։

Բայց, ըստ դաշնակահարի, սա մեծ խնդիր չէ, որովհետեւ «արվեստի հանդեպ, եթե որոշ մշակում ըլլա, այն ատեն քու հոգեկան եւ մտային մակարդակդ կբարձրանա»։ Հիմնական խնդիրը դպրոցներում երաժշտական գործիքների պակասն է, դրանց անխնամ վիճակը եւ անսարքությունը։

Շահան Արծրունի«Ես ատոր համար շատ կզարմանամ, կըսեն, որ լարողներ, նորոգողներ չիկան, եւ իբր թե կառավարությունը խոստացած է 300 դաշնամուր նվիրել երաժշտական դպրոցներուն եւ ուսումնարաններուն։ Ես իրապես պիտի խնդրեի Հայաստանի կառավարությանը, որպեսզի այդ 300 դաշնամուրները շուտ հասնին դպրոցներ։ Եթե նույնիսկ ես երբեմն դժվարություն ունիմ այդպիսի դաշնամուրներին «խոսեցնելու», հասկանալի է, որ երեխաները երբեք չեն կարողանա»,- իր մտահոգությունն է հայտնում Շահան Արծրունին։

«Երաժշտության հմայքը» խորագրով համերգային շրջագայության ընթացքում երաժշտական դպրոցներում անցկացված վարպետության դասերից հետո սովորողներից մի քանիսը հնարավորություն են ստանում նույն բեմում նվագելու Շահան Արծրունու հետ։

 

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից
հաջորդը
«Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Մյս    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն