• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը Գավառում

Հասմիկ Բալեյան 23:30 | 02.04.2026
Հասմիկ Բալեյան 23:30 | 02.04.2026

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում «Ալիք Մեդիա»-ն, համագործակցելով «Ռեստարտ Գավառ» հասարակական կազմակերպության հետ, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընտրողների հետ անկուսակցական զրույց-քննարկում ունեցավ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում։

Այս ծրագրի նպատակն է խոսել ժողովրդավարական արժեքների, դրանց գործնական կիրառելիության եւ օգուտների մասին, ինչպես նաեւ ներկայացնել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում։ Հիշեցնենք՝ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Մասիս քաղաքում։

Քննարկման բանախոսներն էին կոնֆլիկտաբան, «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը եւ ծրագրի համակարգող Մարիամ Հովեյանը։ Արսեն Խառատյանը ներկայացրեց Հայաստանի երրորդ հանրապետության ընտրական գործընթացների պատմությունն ու էվոլյուցիան՝ սկսած 1995 թվականի հուլիսի 5-ին տեղի ունեցած համապետական ընտրություններից, երբ ընդունվեց նաեւ ՀՀ Սահմանադրությունը։

«Այդ ընտրությունները Հայաստանի առաջին կեղծված ընտրությունները կարող ենք անվանել։ Դեռ ընտրակաշառք էլ չկար. լցոնումներ էին. սարսափելի ժամանակներ… Ես երիտասարդ էի, բայց արդեն ակտիվ ներգրավված էի գործընթացներում։ Հիշում եմ, որ ոչ մի մեխանիզմ չկար. այսպիսի մամուլ չկար, Յութուբ, Ֆեյսբուք եւ ինտերնետ չկար։ Շատ տեղերում իրավիճակը հասնում էր բռնության, տեղամասերում լույսերն անջատում էին, քվեթերթիկներ էին լցոնվում մեծ քանակներով, քվեատուփեր էին գողացվում», — պատմեց Արսեն Խառատյանը։

1996 թվականին տեղի ունեցած ընտրություններն անցան նմանատիպ տրամաբանությամբ եւ հենց այս ժամանակներից ընտրությունները Հայաստանում դարձան քաղաքական ճգնաժամի լուրջ պատճառ։ Հետընտրական փուլում ընտրակեղծիքներից դժգոհ ընդդիմությունն ու քաղաքացիները փողոց էին դուրս գալիս, ինչն էլ զուգորդվում էր բախումներով։ 1996 թվականի ընտրություններին հաջորդած՝ 1998 թվականի նախագահական ընտրությունները եւս կասկածելի էին, ի տարբերություն 1999-ի խորհրդարանականի, որոնք փոքր առաջընթաց էին արձանագրել: «Մեզ մոտ անընդհատ այդ արատավոր ցիկլը կար. 2003-ի կեղծված ընտրությունների արդյունքում ընդդիմությունը չընդունեց ընտրությունների արդյունքները եւ հրաժարվեց մանդատներից, ապա փողոցային միջոցառումներ սկսվեցին։ Այդ շրջանում՝ 2003-ի հոկտեմբերին, Վրաստանում տեղի էր ունեցել Վարդերի հեղափոխությունը. առանց բռնության կարողացել էին իշխանափոխության հասնել։ Հայաստանում կար ոգեւորություն, որ մենք էլ կարող ենք նույնն անել, եւ դա ավարտվեց 2004-ի ապրիլի 12-ով, երբ ընդդիմությունը եւ մենք՝ որպես ակտիվիստներ, ձերբակալվեցինք, տեղի ունեցան բռնություններ։ Ի դեպ այս ակտիվիստներից որոշներն այսօր պետական պաշտոնյաներ են»,- պատմեց Արսեն Խառատյանը։ Խոսվեց նաեւ 2008-ի մարտի 1-ի դեպքերի մասին։ Բազմաթիվ ակտիվիսնտեր համարյա ամեն գիշեր դրսում էին քնում, քանի որ ժողովրդավարության հիմնարար իրավունքը՝ ընտրելու իրավունքը կրկին գողացված էր, եւ մարդիկ չէին կարողանում ներսում փոփոխությունների հասնել։

«Ի վերջո ուղիղ կրակեցին ժողովրդի վրա։ 2008-ի մարտի 1-ը Հայաստանը մտցրեց տեւական ճգնաժամի մեջ։ Արեւմուտքը չընդունեց այդ ընտրության արդյունքները, այսինքն՝ շնորհավորական ուղերձներ չեղան օրինակ՝ Բրյուսելից, Վաշինգտոնից եւ այլն։ Չնայած Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, բայց ուներ ցածր լեգիտիմություն։ Այսինքն՝ ընտրությունների արդյունքներով չէր, որ եկել էր, բռնությա՛մբ էր եկել»,- պատմեց Խառատյանը, որի կարծիքով այդ տարիների ամենամեծ խնդիրներից էր ինֆորմացիոն բլոկադան։ Անկախ լրատվամիջոցներն արգելքի տակ էին։ «Ա1+»-ը եւ «Նոյյան տապան»-ը փակվել էին դեռեւս 2002 թվականին։ Այդ լրատվամիջոցները փակվել էին, որովհետեւ ակնհայտ էր, որ Հայաստանը դառնում էր խոսքի ազատությունը սահմանափակող երկիր, որպեսզի ռեժիմը կարողանար իշխանությունը պահել։ Բանակը եւս սահմանափակ ինֆորմացիա ուներ, որտեղ ուղիղ ատելություն էր քարոզվում ընդդիմության նկատմամբ։ «Քաղաքացիական ակտիվիզմը, քաղաքական ընդդիմությունը ներկայացվում էին որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ գործող խմբեր։ Այս ամենը քննարկվում էր հենց Հանրային հեռուստաընկերության եթերից։ Հանրությունն այդ ժամանակ բավական բեւեռացված էր։ 100-ից ավելի քաղաքական բանտարկյալ ունեինք։ Շարունակելով զրույցը՝ քննարկվեցին նաեւ 2013 թվականին տեղի ունեցած ընտրությունները, որոնք կրկին կեղծվեցին։ Չնայած հնարավոր եղավ բռնությունը կանխել, իշխանությունը կրկին վերարտադրվեց։

«Իրավական հարթությունում, երբ ընտրություններ են կեղծվում, եւ որեւէ ուժ կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները, ապա դրանք պետք է վիճարկի Սահմանադրական դատարանում, իսկ վերջինս պետք է վճիռ կայացնի՝ արդյոք այդ ընտրությունները կեղծվե՞լ են, թե՞ ոչ։ Կան նաեւ միջազգային առաքելություններ՝ ինչպես օրինակ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն է: Վերջինի տված կարծիքն ընտրությունների վերաբերյալ հետո դառնում էր քաղաքական խաղաթուղթ։ Եթե կարողանում էին ԵԱՀԿ-ի հետ համագործակցել, բառեր փոխել, օրինակ՝ «այո՛, եղել են անճշտություններ, սխալներ, սակայն դրանք չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա», ապա նման ձեւակերպումներից հետո իշխանություններն այն դրոշակ էին դարձնում, եւ այլեւս հնարավոր չէր լինում վիճարկել ընտրությունների լեգիտիմությունը միջազգային հարթակներում»,- ընդգծեց Արսեն Խառատյանը։ Նրա խոսքով՝ 2017 թվականի ընտրություններում եւս, չնայած 90-ականների ահն ու վախն արդեն չկար, բայց ընտրակաշառքն այնքա՜ն տարածված էր եւ ապացուցված, որ կարծես միջազգային հանրությունն էլ էր հաշտվել դրա հետ, որ Հայաստանում, ուրեմն, ժողովրդավարությունն այսպիսին է՝ փողով է։

«2018 թվականին՝ անկախությունից ի վեր առաջին անգամ, տեղի են ունեցել ընտրություններ, որոնք ամենամոտն էին ժողովրդավարական չափանիշներին։ Կարող ենք ասել՝ ընտրական ժողովրդավարությունն այս պահին Հայաստանում կայացած է գոնե մինչ այս պահը»,- նշեց Արսեն Խառատյանը։ Այսուամենայնիվ, նա շեշտեց՝ թեեւ ընտրական գործընթացը չի կեղծվում, բայց այլ խնդիրներ ունենք: Օրինակ՝ ՏԻՄ ընտրությունների մակարդակում, երբ ընդդիմադիր ուժերի կողմից առաջադրված թեկնածուն օրինակ դառնում է խոշորացված համայնքի ղեկավար, ինչն իշխանությունների քիմքին հաճո չէ, նրա վրա քրեական գործեր են հարուցվում։ Ստացվում է՝ ընտրությունները չեն կեղծվում, բայց եթե ընտրությունների արդյունքները իշխանություններին ձեռնտու չեն, այդ մարդկանց այլ մեթոդներով հեռացնում են եւ սա լուրջ խնդիր է։

Մարիամ Հովեյանն, անդրադառնալով ընտրություններին մասնակցելու կարեւորությանը, հիշեցրեց՝ կան երկրներ, որտեղ ընտրություններին մասնակցելը սահմանված է օրենքով, ավելին՝ որոշ երկրներում սահմանված է տուգանք, եթե քաղաքացին չմասնակցի ընտրություններին։ «Այդ տուգանքները սիմվոլիկ են, օրինակ՝ 20 դոլար։ Մեր հարեւան Թուրքիայում եւս այդպես է։ Սա ընտրություններին կարեւորություն տալու մշակույթ ձեւավորելու համար է արվում, որպեսզի եւս մեկ անգամ շեշտադրվի, թե քաղաքացիների համար որքան կարեւոր է մասնակցել երկրում իշխանության ձեւավորմանը։ Այս տուգանքները հիմնականում չեն էլ կիրառվում։ Դա խորհրդանշական երեւույթ է. պետությունը փորձում է ուղերձ հղել քաղաքացիներին ընտրության կարեւորության մասին»,- մանրամասնեց Հովեյանը։

Անդրադառնալով այժմ գործող ընտրական համակարգին, Մարիամ Հովեյանն ընդգծեց՝ այժմ մեր ընտրական համակարգն ունի բազմաթիվ, այսպես ասած, ապահովության մեխանիզմներ, որոնք կանխում են ընտրակեղծիքները։ Օրինակ՝ նախկինում բավական հեշտ էր մահացած մարդու փոխարեն քվեարկելը, իսկ այսօր՝ ոչ, քանի որ հարկավոր է անձնագիր ունենալ, մատնահետքի հետ կապված հարցը լուծել, հասկանալ՝ հետագայում, եթե այդ ստորագրությունը տեսնեն, ինչպե՞ս կարելի է դա արդարացնել։ Ունենք մատնահետքեր վերցնող սարքեր, ընտրացուցակները նախապես հրապարակվում են՝ ընտրություններից 40 օր առաջ, հետո՝ 7 օր առաջ, ապա՝ 1 օր առաջ։ Մարդիկ կարող են ընտրողների ռեգիստր մուտք գործել ու տեսնել՝ ովքեր կան ընտրացուցակներում։ Մարիամ Հովեյանն ընդգծեց՝ կան նաեւ ընտրությունների ընթացքը վերահսկող մասնակիցներ՝ դիտորդներ, վստահված անձինք, միջազգային կազմակերպություններ, տեղամասերում կան տեսախցիկներ։ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ տեղամասից ուղիղ հեռարձակվում է քվեարկության ընթացքը, այդ թվում՝ քվեաթերթիկները հաշվարկի ընթացքը։

Հանդիպման վերջում նա նշեց՝ հարկավոր է գիտակցել՝ ընտրության միջոցով քաղաքացին ձեւավորում է իր երկրի իշխանությունը։ Չնայած խնդրային ընտրական պատմությանը՝ ՀՀ ընտրական համակարգն այսօր բավական բարեփոխվել է։ Կան բազմաթիվ մեխանիզմներ, որոնց միջոցով ընտրությունների ընթացքը վերահսկվում է։ Հովեյանը երիտասարդների հետ քննարկեց նաեւ, թե ինչպես պատրաստվել գիտակից քվեարկության՝ ուսումնասիրել կուսակցությունների քաղաքական հետագիծը, կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրները, ներկայացրած նախընտրական ծրագրերը, եւ վստահ լինել, որ ընտրացուցակում գրանցված քաղաքացիները կարող են ձեւավորել երկրի իշխանությունը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում
հաջորդը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների նամակ- հայտարարությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Ահնիձոր. Մաթեւոսյանի տունը

  • 4

    Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

  • 5

    Կրակել են Կարմիր գրքում գրանցված արջի վրա

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մրտ    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն