• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

Նավահանգիստ ունեցող երկիրը չի կարող լավ չապրել. Լիբանանում բնակվող հայուհի

Անուշ Թրվանց 16:11 | 14.10.2020
Անուշ Թրվանց 16:11 | 14.10.2020

Չնայած լիբանանահայերի հայացքն այս օրերին ուղղված է դեպի Հայաստան ու Արցախ, սակայն նրանք չեն կարողանում մոռանալ երեք ամիս առաջ Լիբանանն ու տարածաշրջանը ցնցած մահաբեր պայթումը, որի հետևանքները զգալի են մինչ օրս: Երկրում տնտեսական ճգնաժամն ավելի է խորացել, Լիբանանը դեռևս քաղաքական անկայունություն է ապրում:

«Նավահանգստի պայթումից քրոջս աղջիկը` Զեփյուռը, որ ութ ամսական հղի էր, վիրավորվեց: Նա բուժքույր էր աշխատում Լիբանանի Հունական հիվանդանոցում, իր հետ աշխատողներից մահացողներ եղան, այդ թվում՝ հայ բուժքույր Ջեսիքա Բեզջյանը»,-«Ալիք մեդիա»-ին պատմում է Լիբանանում բնակվող Կարինե Մինասյան-Թաշջյանը՝ հիշելով Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթումը, որը խլեց մոտ 190 մարդու կյանք, վիրավորների թիվը 7000-ի շուրջ է:

Վիրավորված Զեփյուռ Ահարոնյանի փոքրիկը ծնվել է ժամանակից շուտ, առողջ երեխա է: Ըստ Կարինե Մինասյան-Թաշջյանի, մայրը դեռևս վախի մեջ է, նույնիսկ հոգեբանի է այցելել, բայց դեռևս չի կարողանում հաղթահարել աշխատավայրում ապրած վախը։

Կարինեն պայթումի օրը տանն է եղել՝ հայաբնակ Բուրջ Համուդում:

«Բուրջ Համուդը շատ մոտ է դեպքի վայրին, ուստի մենք սարսափելի ձևով զգացինք ամեն ինչը: Բայց պայթումից առաջ ես ձայներ լսեցի, այդ թվում՝ ցածր թռչող օդանավի ձայներ, նույնիսկ ինձ թվաց՝ երկու օդանավ է: Երբ երկար ժամանակ ապրում ես Լիբանանում, թե՛ օդանավի ձայնն ես արագ լսում, թե՛ պայթումներին նախորդող ալիքն ես զգում։ Ես դրանք լսել, զգացել եմ։ Այնուհետև՝ անբնական ճչոցներ, ապակիների փշրվելու և թափվելու ձայներ, բոլորը գոռում էին, չէինք հասկանում այդքան մոտ ինչ է կատարվել։ Բնականաբար, առաջինը դուրսը գտնվող ընտանիքիդ անդամների մասին ես մտածում, հետո՝ ազգականներիդ: Իմացանք, որ պայթումից առաջ ամուսնուս քրոջ աղջիկը՝ Լորին, քաղաքի կենտրոնի «Սթարբաքս» սրճարանում ընկերուհիների հետ սուրճ խմելուց է եղել, դեպքից քիչ առաջ ասել է՝ տեղս հանգիստ չէ, փոխենք սեղանը, և քիչ հետո պայթումն է եղել, իսկ այն տեղը՝ պատուհանի տակ, որտեղ նստած են եղել, մատուցողը սեղանը հավաքելիս մահացել է… Լորին երևի նախազգացում ուներ, տեղը հանգիստ չի զգացել, փոխել է…»,- դեպքի օրվա մանրամասներն է հիշում Կարինե Մինասյան-Թաշջյանը, նշելով, որ սարսափն ապրած մարդիկ փորձում են աստիճանաբար հաղթահարել վախը:

Ասում է, որ այս աղետով Լիբանանում հույսի վերջին կաթիլը կարծես մարեց, մարդիկ մինչ այդ էլ հուսահատ էին, բայց հույսի նշաններ ունեին, թե մի բան կփոխվի, երկիրը դուրս կգա ճգնաժամից:

Նա հիշեցնում է, թե ինչ խղճուկ վիճակում է Լիբանանի ազգային դրամը, մարդիկ չեն կարողանում իրենց խնայողությունները հանել բանկերից, աշխատողները աշխատավարձ չեն ստանում, ամեն ինչ մոտ վեց անգամ թանկացել է, գործատեղիներ են փակվում, երիտասարդները մտածում են երկիրը լքելու մասին…

Մեր զրուցակիցը երկու որդի ունի, նրանց հետ է կապում իր հույսը: Տղաներից մեկն ապագա բժիշկ է, մյուսը՝ դեռ դպրոցական: Երբ խոսում են արտագաղթի, հատկապես Հայաստան գնալու մասին, Հայաստանում ծնված Կարինե Մինասյան-Թաշջյանն ասում է. «Քսանվեց տարի է՝ այստեղ եմ ապրում, այո՛, շատ եմ սիրում հայրենիքս, բայց այստեղ եմ կազմել ընտանիքս, այստեղի նիստուկացին եմ հարմարվել, երեխաներս այստեղ են սովորում, Հայաստանի պես ինձ նաև Լիբանանն է հարազատ: Ես որ Բուրջ Համուդից դուրս եմ գալիս, կարոտում եմ, սիրում եմ այս թաղերը, որտեղ ապրում եմ: Բայց եթե իմ երեխաները չուզեն այստեղ մնալ, այն ժամանակ կմտածեմ, ես իրենց հետ եմ կապել իմ բոլոր ծրագրերը: Շատ դժվար է այս վիճակը: Բոլորն այսպիսի մտածումների մեջ են: Մարդիկ երեխաներ են պահում, մեծացնում, նրանք էլ դուրս են գալիս երկրից, ծնողները մնում են այստեղ մենակ…»,- ասում է նա, ավելացնելով, որ երիտասարդությունը հուսալքված է, ուսանող ունեցողներից շատ-շատերը չեն կարողանում վճարել ուսման վարձերը, աշխատանք գտնել…

Ինքը՝ Կարինեն, սակայն, փորձում է լավատես լինել. «Ես չեմ կարողանում պատկերացնել, որ այնպիսի հարուստ պատմություն ունեցող երկիր, ինչպես Լիբանանն է, այսպես դեպի անկում կգնա: Սա աշխատասեր, արհեստավոր մարդկանց երկիր է, հույս ունեմ, որ նորից ոտքի կկանգնի, միայն թե ինչ-որ ուժեր թողնեն, որ մարդիկ մի քիչ շունչ քաշեն, կարծես բռնած են մարդկանց կոկորդից… Նավահանգիստ ունեցող երկիրը չի կարող լավ չապրել, կարծում եմ՝ նավահանգիստը բացվի, կապերը վերականգնվեն, լավ կլինի…»:

Լուս. Կարինե Մինասյան-Թաշջյանի

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սպասում ենք, սպասում են, սպասում…
հաջորդը
Ստեփանակերտի ծննդատունը կվերականգնվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն