• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պատրաստ՝ ապրելու եւ հաղթելու

Գայանե Գասոյան 16:52 | 07.11.2020
Գայանե Գասոյան 16:52 | 07.11.2020

Այս օրերին շատերն են ուզում մեկնել ռազմաճակատ, պաշտպանել հայրենիքը, բայց միայն ցանկությունը բավարար չէ։ Զենքը, հայտնվելով անպատրաստ ձեռքում, կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ տալ։ Պատերազմող երկրի համար հիմա, առավել քան երբևէ, կարևոր է, որ մարտիկը լինի պատրաստ, կարողանա ոչ միայն զենք գործածել, մարտ վարել, այլեւ պահպանել ինքն իրեն։ Այդ ամենը սովորեցնում են «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ակումբում, որտեղ ռազմական դրության այս օրերին մարտական պատրաստության արագացված դասընթացներ է անցկացվում՝ Հայաստանի եւ Սփյուռքի քսան ու բարձր տարիքի կամավորների համար:

Կրակային պատրաստություն, ալպինիզմ, առաջին բուժօգնութուն և բազմաթիվ այլ առարկաներ։ Հատուկ ուշադրություն է հատկացվում անվտանգության կանոններին։ Սաները սկզբում սովորում են մուլիաժներով, հետո կիրառում իրական զենք։

Վարժանքները տարբերվում են ռազմագիտութան դպրոցական դասերից, քանի որ արվում են պատերազմականին մոտ պայմաններում։ Օրինակ՝ սովորեցնում են առաջին բուժօգնություն ցուցաբերել դաշտում, երբ ձեռքիդ տակ չկա ոչինչ կամ կան սուղ միջոցներ։ Շեշտը դրվում է արագության եւ հմտության վրա․ առաջնայինն այստեղ կյանքը փրկելն է։

Արցախյան մարտերին մասնակցած Արամ Աբաջյանը՝ ՈՄԱ-ի հրահանգիչներից է։ Նրա կարծիքով՝ ամենակարեւորը դժվարին պայմաններում ողջ մնալն է․ հայթայթել ջուր և սնունդ, հասկանալ՝ արդյոք դրանք պիտանի՞ են խմելու և ուտելու համար, ռացիոնալ օգտագործել եղած սահմանափակ պաշարը, կարողանալ նաեւ պատսպարվել, քողարկվել, կողմնացույցով տարածության մեջ կողմնորոշվել, կրակ ստանալ և թակարդներ լարել։

«Սովորեցնում ենք պատրաստել ժամանակավոր կացարաններ՝ շալաշներ, ձեռքի տակ եղած առարկաները վերածել զենքի՝ հակառակորդին շարքից հանելու կամ որս անելու համար»,- ասում է Արամը։

Նկատելով մեր ետևում ընկած Կոկա Կոլայի դատարկ շիշը՝ հարցնում եմ, թե ինչպես կարող ենք այն օգտագործել։
«Կոկա Կոլայի շիշը գետի մեջ կարող է դառնալ ձուկ որսալու շատ լավ միջոց։ Կափարիչը պետք է հանել, ներքևի մասը կտրել, և պահել գետի հոսանքի ուղղությամբ, ձուկը կգա կմտնի մեջը, իսկ ջուրը գլխիկի միջոցով դուրս կհոսի»։
Քսանամյա Կարապետ Աղաջանյանը նույնպես հրահանգիչ է, դասավանդում է մարտավարություն՝ տակտիկա։ Ասում է՝ պարապմունքներն արդյունավետ են, մասնակիցներն էլ արագ են սովորում։ «Ավելի շատ կամավորներն են մեզ ոգևորում, քան մենք իրենց»,- ծիծաղում է։

Կամավորների հետ հոգեբաններ էլ են աշխատում։ «Կարևոր է, որ ոչ միայն պատրաստված և որոշակի գիտելիքներով մեկնես առաջնագիծ, այլև՝ գիտակցված, ներքին համոզմունքով»,- ասում է ՈՄԱ-ի դասընթացները համակարգող Անգին Խաչատրյանը։

Ակումբը չունի պետական ​​աջակցություն, գործում է Հայաստանի և Սփյուռքի քաղաքացիների հանգանակություններով։ ՈՄԱ-ի կայքում եւ սոցէջերում տեղադրում են հայտարարություններ կամավորների կարիքների մասին եւ մոտ երկու օրում հավաքում անհրաժեշտ գումարը։ Օգնելու պատրաստ մարդիկ շատ են, առավել շատ են պատերազմական դրության ժամանակ գրանցվող կամավորները։ «Նույնիսկ 20 տարեկանը չլրացած անձիք են գալիս և խնդրում, որ իրենց էլ գրանցենք»․ ասում է Անգինը։

ՈՄԱ-ում մեծ թիվ են կազմում աղջիկներն ու կանայք։ Տղաներին հավասար մարզվում են, պահանջում թույլ տալ մեկնել առաջնագիծ՝ հաճախ նեղանալով իրենց փխրուն համարելու համար։ Բայց աղջիկներն առայժմ մնում են թիկունքում՝ բուժօգնության գործերով զբաղվելու։

ՈՄԱ դասընթացներին գրանցվել կարող է 20 տարեկանը լրացած, առողջական լուրջ խնդիրներ չունեցող ցանկացած անձ։ Տարիքային սահմանափակումը կանանց համար 50, իսկ տղամարդկանց համար 60 տարեկանն է։ Դասընթացներն անվճար են։ Տևում են մեկ-երկու շաբաթ։

Ակումբում բոլորն են հույսով սպասում պատերազմի ավարտին, բայց քանի դեռ ընթանում է, պետք է պատրաստ եւ պատրաստված լինել ողջ մնալու եւ հաղթելու։

Լուս. «Ողջ մնալու արվեստ» ֆեյսբուքյան էջից

թիկունք
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անսովոր, բայց օգտակար նախաձեռնություն
հաջորդը
Գագիկ Հարությունյան «Անվերջ վերադարձ»

Նման հոդվածներ

Անսովոր, բայց օգտակար նախաձեռնություն

13:58 | 07.11.2020

Գնելով հայկականը՝ կանգնել հայ զինվորի կողքին

13:44 | 07.11.2020

Հանձնառու թիկունք, ամուր ճակատ

13:20 | 07.11.2020

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն