• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Անսովոր, բայց օգտակար նախաձեռնություն

Մերի Մնացականյան 13:58 | 07.11.2020
Մերի Մնացականյան 13:58 | 07.11.2020

Շաբաթներ առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ թղթի թափոնը կարող է ծառայել հայրենիքի պաշտպանության գործին։ Դժվար կընկալվեր նաեւ «Թուղթը վերածենք զենքի» կարգախոսը՝ թուղթն ո՜ւր, զենքն ո՜ւր։ Բայց պատերազմը համախմբեց հասարակությանն՝ անգամ ամենաանսովոր նախաձեռնություններով։

Գլխավոր պողոտայում գտնվող Միսաք Մանուշյանի անվան պուրակը, որը երեւանցիներին հայտնի է «Մաշտոցի պուրակ» անվամբ եւ ոչ հեռավոր անցյալում քաղաքացիական շարժման կիզակետ էր, մեկ ամիս առաջ դարձավ կենտրոնակայանը մի նախաձեռնության, որի հիմնադիրներն ու կամավորները պատերազմի առաջին իսկ օրերից թուղթ են հավաքում։

Նախաձեռնությանը միանալով՝ մարդիկ բերում են ինչ ունեն՝ ամսագրեր ու գրքեր, հին ու նոր հրատարակություններ։ Նույնիսկ հազվագյուտ գրքեր են պատահում։ Օրինակ՝ թափոնի միջից դուրս է բերվել Գյոթեի հին գերմաներեն մի հատոր։

«Գիրքը բավականին բարձր արժեք ունի, Գերմանիայում աճուրդ ենք կազմակերպելու, գումարն ուղարկենք զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»,- ասում է «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնության կազմակերպիչ Միհրան Ավագյանը:

Վնասված ու խունացած գրքերից բացի, մարդիկ հաճախ նոր ու արժեքավոր բաներ էլ են բերում։ Դրանք առանձնացվում են, դրվում հանգանակության արկղի մոտ։

«Գին սահմանված չէ, վերցնողը վճարում է այնքան, որքան կցանկանա: Մեկը նույնիսկ երկար տարիներ գրախանութներում փնտրած գիրքն այստեղ գտավ ու, հիսուն դոլար վճարելով, վերցրեց»,-ասում է Միհրանը:

Կամավորների մեջ կան գրականության գիտակներ, որոնք ուսումնասիրում են բոլոր գրքերն ու փորձում դրանք ավելի բարձր գնով իրացնել գրավաճառների միջոցով՝ գումարն անշուշտ փոխանցելով հիմնադրամին։

Կամավորները հիմնականում երիտասարդներ են, բայց քիչ չեն տարեցներն ու պատանիները։ Կամավորների համար ամենհետաքրքիրը, թերևս, գրքերի ուսումնասիրման ընթացքն է. թերթելիս գտնում են փող՝ հիմնականում հին սովետական ռուբլիներ, ընտանեկան լուսանկարներ, չորացած ծաղիկներ, անգամ 27 տարի առաջ գրված սիրային նամակ է հայտնաբերվել։

Զավեշտալի դեպքեր էլ են պատահում։ Նախաձեռնության անունը հաճախ բառացի է հասկացվում, եւ որոշ մարդիկ գալիս են աչքով տեսնելու, թե ինչպես է թուղթը զենք դառնում։ Նրանց բացատրում են, որ Մաշտոցի պուրակում զինագործարան չկա, որ այդտեղից թուղթն ուղարկվում է վերամշակման, իսկ ստացված գումարը փոխանցվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Կամավորներն արդեն ավելի քան 30 տոննա թուղթ են հանձնել եւ 1,5 միլիոն դրամ փոխանցել հիմնադրամին։

«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունը շարունակվում է։ Եղանակի փոփոխությամբ պայմանավորված՝ թղթի հավաքման կետը տեղափոխվել է Սարյան 29 հասցեում գտնվող փակ տարածք, որը բաց է ամեն օր կեսօրից մինչեւ երեկոյան ութը։ Նախաձեռնությունն ակտիվ է նաեւ մարզերի մեծ քաղաքներում, որոնց մասին տեղեկություններ կարելի է ստանալ «Թուղթը վերածենք զենքի» ֆեյսբուքյան էջից:

թիկունք
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գնելով հայկականը՝ կանգնել հայ զինվորի կողքին
հաջորդը
Պատրաստ՝ ապրելու եւ հաղթելու

Նման հոդվածներ

Պատրաստ՝ ապրելու եւ հաղթելու

16:52 | 07.11.2020

Գնելով հայկականը՝ կանգնել հայ զինվորի կողքին

13:44 | 07.11.2020

Հանձնառու թիկունք, ամուր ճակատ

13:20 | 07.11.2020

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022
  • Կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստման կարիք չկա․ ԱՀԿ

    20:52 | 27.05.2022
  • Ապօրինի հատված 61 ծառ

    20:37 | 27.05.2022
  • Խորհուրդ է տվել ընդունել Թուրքիայի պայմանները

    20:15 | 27.05.2022
  • Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ՝ ընդդեմ Եվրամիությա՞ն

    19:51 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2020
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« Հկտ   Դկտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա