• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

«Զգոյշ»… Օգտակար հրատարակություն Լիբանանում

Անուշ Թրվանց 17:25 | 26.11.2020
Անուշ Թրվանց 17:25 | 26.11.2020

Լիբանանում 1918-ից մինչեւ այսօր հայկական մամուլի մոտ 250 անուն է լույս տեսել, որոնց հիմնական մասն արդեն չի տպագրվում: Դրանց մեջ ուրույն տեղ են ունեցել եւ ունեն առողջապահական, նախազգուշական, դաստիարակչական թերթերը, որոնք տարածվում էին հայության շրջանում եւ մեծ ընդունելություն գտնում:

2015-ից Լիբանանում լույս է տեսնում «Զգոյշ» («Զգույշ») պարբերաթերթը, որ Լիբանանի հայկական առողջապահական, փոխօգնության ԱՖՀԻԼ (The Armenian Fund for health insurance in Lebanon) կազմակերպության օրգանն է: Ունի խմբագրական կազմ՝ ԱՖՀԻԼ-ի տնօրեն Հակոբ Լադոյանի գլխավորությամբ:

ԱՖՀԻԼ-ը հիմնվելով 1998-ին՝ լիբանանահայությանը ծանոթացնում է երկրի առողջապահական ոլորտին ու բարեփոխումներին, ինչպես նաեւ՝ օգնում գտնել առողջապահական ապահովագրություն՝ խիստ կարեւորելով դրա անհրաժեշտությունը: Թերթի կարգախոսն է. «Մեկ գրամ նախազգուշությունը հազար գրամ դարման արժե»: Պարբերաթերթն անվճար տարածվում է բժիշկների միջոցով, հայկական կառույցներում, գրախանութներում, մարզական կենտրոններում։

Բեյրութի նավահանգստի օգոստոստի 4-ի աղետից հետո «Զգոյշ»-ը հատուկ համար է լույս ընծայել՝ այն նվիրելով աղետի մեջ հայտնված լիբանանահայության կարիքներին, խնդիրներին, խմբագրականում տեղեկացնելով, որ, ելնելով պահի պատմական պահանջից՝ թերթն առաջին անգամ շեղվում է առողջապահական, կանխազգուշական իր բնույթից:

«Զգոյշ»-ի բացառիկ այս համարը հարուստ շտեմարան է՝ Լիբանանի հայկական կազմակերպությունների ու նրանց աշխատանքի մասին. նշված են փաստեր, թվեր, բոլոր կառույցների անվանումները, ինչը գաղութի այսօրվա կյանքը հետազոտողի համար եզակի աղբյուր է:

Աղետի համատեքստում՝ մանրամասն տեղեկություններ կան Լիբանանի բոլոր շրջաններում ապրող-աշխատող հայության մասին: Օրինակ, տեղեկանում ենք, որ Սիս թաղամասի «Իշխան» Կոմիտեության շրջանային տեղեկանքի համաձայն թաղամասի բնակարանների երեսունհինգ տոկոսը եւ վաճառատների հիսուն տոկոսը վնասվել է, թաղամասն ունեցել է երկու ծանր եւ վեց թեթեւ վիրավոր, երեք բնակարան ամբողջությամբ քանդվել է:

Նավահանգստի պայթումի 200 զոհերից տասնչորսը հայ են, տպագրված են նրանց անուններն ու լուսանկարները: Թերթը նշում է, որ այդ օրերին Լիբանանի հիվանդանոցները լեփ-լեցուն էին վիրավորներով (ավելի քան 7000 հոգի է վիրավորվել), եւ տեղեկացնում, որ առաջին օգնություն, դարմանում կամ ավելի երկարատեւ բուժում մարդիկ (որոնց թվում նաեւ՝ ոչ հայեր) կարողացել են ստանալ նաեւ հայկական բժշկական եւ խնամքի հաստատություններում, որոնք, իրենք էլ կրելով վնասներ, շատ արագ ինքնակազմակերպվել եւ սկսել են ընդունել վիրավորներ:

Այդ կենտրոններից են Լիբանանի Օգնության Խաչի «Արաքսի Պուլղուրճեան» ընկերա-բժշկական կենտրոնը, «Հաուըրտ Գարակէօզեան» Հաստատությունը, «Ճինիշեան» հիմնարկը, «Նարեկ Տիրամոր» կենտրոնը եւ այլն:

Ներկայացված են աշխարհի բոլոր ծայրերից լիբանանահայությանն ուղարկված դրամական եւ այլ օգնությունները, քաջալերանքի խոսքերը, տարբեր երկրներում այս առթիվ անցկացված միջոցառումները, պատարագները։ Արցախի հանրապետության կառավարությունն, օրինակ՝ ավելի քան 50 հազար ԱՄՆ դոլար (25 միլիոն ՀՀ դրամ եւ ջեմ ) է ուղարկել, իսկ Հայաստանի կառավարության մարդասիրական օգնության մեջ գերակշռել է ձեթը: Հայաստանից եւ Արցախից ուղարկած օգնությունները տեղաբնակ մյուս ազգերին էլ են բաժին հասել:

Ներկայացված է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Լիբանանին նվիրված թելեթոնի մանրամասները։ Հանգանակվել է ավելի քան 1.5 միլիոն դոլար, որով հայկական կառույցների ու հայերի տների հիմնական մասն արդեն վերականգնվել է:

«Զգոյշ»-ի 64 էջանոց հատուկ այս համարի բոլոր նյութերում շեշտվում է հայ կամավորականների մեծ դերը՝ աղետի հետեւանքները վերացնելու, ծերերին, հիվանդներին խնամելու եւ արագ օգնելու հարցում, ինչպես նաեւ շեշտվում է միասնության գաղափարը. բոլոր աղետների ժամանակ լիբանանահայությունը մեկ կողմ է դրել կուսակցական, եկեղեցական տարբեր պատկանելությունը եւ համախմբվել:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պարգեւավճարներ։ Աննախադեպ ավանդույթ
հաջորդը
Իսրայելի վարչապետը ներկայացվել է Նոբելյան մրցանակի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն