• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Տնտեսություն

Պարգեւավճարներ։ Աննախադեպ ավանդույթ

Արմինե Ավետյան 16:50 | 26.11.2020
Արմինե Ավետյան 16:50 | 26.11.2020

Պարգեւավճարների թեման մեր երկրում անցած երկու տարիներին եղել է ամենաշատ քննարկվող եւ քննադատվող հարցերից մեկը: Այդ քննադատություններն ավելի մեծ թափ ստացան 2021-ի բյուջեի նախագծի հրապարակումից հետո, երբ պարզ դարձավ, որ հաջորդ տարի պարգեւավճարների համար հատկացվելու է 18,8 մլրդ դրամ: Հարցը թերեւս այսքան հնչեղություն չունենար, եթե այս տարի Հայաստանում ու ողջ աշխարհում չբռնկվեր կորոնավիրուսի համաճարակն, ու մեր տնտեսությունը չկանգներ ճգնաժամի առաջ:

Աննախադեպությունների սիրահար մեր կառավարությունը ստիպված եղավ ապրիլ ամսին եւս մեկ աննախադեպ քայլ կատարել`փոխեց այս տարվա բյուջեն, մոտ 100 մլրդ դրամով նվազեցրեց եկամուտների չափը, կրկնապատկեց ու ավելի քան 160 մլրդ դրամով ավելացրեց պետական պարտքը:

Բայց համաճարակն ու դրա հետեւանքները չափազանց թեթեւ էին արցախյան պատերազմի առաջացրած ճգնաժամի համեմատ. Հայաստանի տնտեսությունը, կարելի է ասել, փոսն ընկավ: Եկող տարվա բյուջեն պլանավորվեց ավելի ցածր: Նման իրավիճակում, բնականաբար, 18,8 մլրդ դրամ կամ մոտ 37 մլն դոլար պարգեւավճարների ֆոնդը մեծ շռայլություն է:

Այստեղ, սակայն, խնդիրը պարգեւավճարների իշխանության քննադատների ով լինելն է։ Դրանք հիմնականում նախկիններն են, ընդ որում` ամենաբարձր մակարդակով: «120 միլիոն դոլարի պարգեւավճար են բաժանել՝ օրենքով չնախատեսված: Ուղղակի թեւերը քշտած, բյուջեի մեջ մխրճված 120 միլիոն դոլարի պարգեւավճար են բաժանում. դա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ: Սա ակնհայտ գողություն է բյուջեից»,- մի քանի ամիս առաջ հայտարարել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Եվ այդպես մինչեւ ամենաստորին մակարդակը: Բայց արդյոք նրանք ազնիվ են իրենց քննադատություններում: Իհարկե, չենք հիշեցնի, թե նախկինում կոռուպցիոն ինչ դրսեւորումների ու սխեմաների, ատկատների ու կաշառքների կամ ծրարով լրացուցիչ աշխատավարձերի մասին է խոսք եղել: Եվ չենք էլ ասի, որ գործող իշխանություններն ամբողջությամբ զերծ են նման գայթակղություններից: Բայց արժե հիշեցնել միայն վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի` 2013-ի այն հայտարարությունը, թե բյուջեի 70 տոկոսը կամ այդ ժամանակ մոտ 700 մլրդ դրամը կոռուպցիոն ռիսկերի տակ է: Ասել է, թե գողանում էին:

Այն ժամանակ նախագահ ՍերԺ Սարգսյանը շտապ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, Զաքարյանին հրապարակավ կշտամբեց իշխանություններին գողության մեջ մեղադրելու համար եւ ասաց` քո կարծիքը որեւէ մեկին հետաքրքիր չէ, այն քո տանը կհայտնես: Եվ որպես օրինակելի պաշտոնյամատնացույց արեց, երբեւէ ու հիմա էլ որեւէ կարծիք չհայտնող՝ ազգային վիճակագրական կոմիտեի ղեկավար Ստեփան Մնացականյանին:

Ինչ վերաբերում է պարգեւավճարներին, ապա տարիներ շարունակ դրա համար բյուջեներում հատուկ սխեմաներ են գործել, որոնցից առաջինը արտաբյուջետային ֆոնդերն են: Յուրաքանչյուր բյուջեում առանձնացվել է մի կլորիկ արտաբյուջետային ֆոնդ, որը բաշխվել է գերատեսչությունների միջեւ: Իսկ գերատեսչություններն այդ գումարով իրենց աշխատողներին նաեւ պարգեւավճար են տվել:

Օրինակ, 2007 թվի բյուջեով արտաբյուջետային ֆոնդին հատկացվել է մոտ 11 մլրդ դրամ, որից 6,1մլրդ դրամը տրվել է որպես աշխատավարձ, աշխատավարձին հավասարեցված այլ վճարում եւ պարգեւավճար: Կասեք, սա փոքր է 18,8 մլրդ դրամից: Բայց այն ժամանակ բյուջեն էլ փոքր էր, կյանքն էլ`էժան:

Տասը տարի անց` 2017-ին արտաբյուջետային ֆոնդը կազմել է մոտ 34,9 մլրդ դրամ: Այս գումարներն, իհարկե, ամբողջությամբ պարգեւավճարներին չէր տրվում, ուրիշ ծախսեր էլ էին լինում: Բայց, օրինակ, միայն հարկային ու մաքսային ծառայողները ստացել էին մոտ 2,5 մլրդ դրամի պարգեւավճար: Կամ` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ստացել է մոտ 64 մլն դրամի պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ: Եվ այդպես գրեթե ամեն տարի եւ գրեթե բոլոր պետական մարմիններում:

Ավելին, 2016-ին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների, պետեկամուտների կոմիտեի աշխատավարձերն ու հավելավճարը միասին կազմել են մոտ 460 մլն դրամ։ Բայց այս երեք գերատեսչությունների աշխատողների միայն պարգեւատրման գումարը կրկնակի շատ է եղել` 960 մլն դրամ։ Այսինքն, այդ գերատեսչությունների աշխատողները յուրաքանչյուր ամիս երկու անգամ ավելի շատ պարգեւավճար են ստացել, քան աշխատավարձ:

Այս իշխանությունները պարգեւավճար տալիս են բոլորին` պատգամավորից մինչեւ հավաքարար, եւ գրեթե բոլորին տալիս են իրենց աշխատավարձերի 30 տոկոսի չափով։ Նախկինում դա հայեցողական էր ու հրապարակային չէր: Ղեկավարն ինքն էր որոշում` ում որքան տա, կամ` տա, թե չտա: Եվ այդ տեղեկատվությունը՝ որպես անձնական տվյալ, չէր բացահայտվում։

Ուրեմն՝ պարգեւավաճարների հարցը քննարկելիս կարեւորը ոչ թե դրանց չափն ու պարբերականությունն է, այլ աշխատանքի արդյունավետության խթանումը, ինչին կանդրադառնանք հետագայում։

Արմինե Ավետյան

Լրագրող դարձա, որովհետեւ անգործ էի։ Հետո սիրեցի աշխատանքս։ Բայց լինում են պահեր, երբ հոգնում եմ, հիասթափվում շուրջս տիրող իրավիճակից։ Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պես ես էլ ուրիշ աշխատանք չեմ գտնում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերմանիան 2 միլիոն եվրո է հատկացրել
հաջորդը
«Զգոյշ»… Օգտակար հրատարակություն Լիբանանում

խմբագրական

Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հանդիպել են Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները

    20:26 | 04.07.2022
  • Վրաստանը մեկ տարով արգելեց ցորենի արտահանումը

    17:56 | 04.07.2022
  • Միշելն ու Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել

    17:02 | 04.07.2022
  • Ավելի քան 31 հազար պատերազմական հանցագարծություն

    15:49 | 04.07.2022
  • Խոշոր տուգանք՝ ռուս եւ բելառուս մարզիկներին զրկելու համար

    15:03 | 04.07.2022

ընտրանի

  • 1

    Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

  • 2

    Կարակալպակստանի կարգավիճակում փոփոխություն չի մտցվի․ Միրզիոեւ

  • 3

    3-ական իժ, գյուրզա, շահմար, սահնօձ եւ 1 անհայտ...

  • 4

    «Միջազգային» գյուղ՝ տեղական խնդիրներով

  • 5

    Կողմերի կորուստները պատերազմի 130-րդ օրվա դրությամբ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2020
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« Հկտ   Դկտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա