• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Էկոցիդ. Բնապահպանների ահազանգն ու գործողությունները

Մարի Չաքրյան 11:30 | 07.12.2020
Մարի Չաքրյան 11:30 | 07.12.2020

Էկոցիդ հասկացությունը սահմանվում է ՀՀ Քրեական օրենսգրքի Հոդված 394-ով. «Բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելը, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաեւ էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելը`պատժվում են ազատազրկմամբ`տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Նոյեմբերի 2-ին Հայաստանի բնապահպանական 50 կազմակերպություններ դիմեցին միջազգային բնապահպանական կառույցներին, բնապահպանական կոնվենցիաների քարտուղարություններին ու շրջակա միջավայրի պահպանության հարցերով մտահոգ գործընկերներին՝ ահազանգելով Ադրբեջանի մեկնարկած ռազմական ագրեսիվ գործողությունների հետեւանքով տարածաշրջանում էկոցիդի վտանգի մասին։

Հաջորդ օրը`նոյեմբերի 3-ին, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմեց բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ կոչ անելով Ադրբեջանի վրա ճնշում գործադրել եւ ստանձնել պատասխանատվություն՝ պահպանելու արժեքավոր էկոհամակարգերը, կանխելու հնարավոր էկոցիդը Արցախի Հանրապետության տարածքում:

Պաշտոնական գրությամբ փաստվել էր Ադրբեջանի զինված ուժերի գործած հերթական ռազմական հանցագործության՝ ամենայն հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր պարունակող հրկիզվող զինատեսակի կիրառման մասին։

Նախարարը մասնավորապես նշել էր, որ լայնամասշտաբ օդային կրակահերթը՝ հրկիզող ռազմական ուժի կիրառմամբ, տեղի է ունեցել բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքների վրա, ինչը կարող է անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ հանգեցնելով լայնածավալ անտառային հրդեհներից մինչեւ օդի, հողի, ջրի եւ կենսաբանական բազմազանության կայուն աղտոտման: Մինչդեռ վտանգված տարածքները բնակավայր են Արցախի բույսերի եւ կենդանիների Կարմիր ցուցակում, ինչպես նաեւ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ, IUCN) Կարմիր ցուցակում ընդգրկված հազվագյուտ եւ անհետացող տեսակների համար, ինչպիսիք են պարսկական (կովկասյան) ընձառյուծը, սեւ եւ սպիտակագլուխ անգղները, գորշ արջերը եւ այլն:

Գրության մեջ նաեւ ասված էր, որ միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ռազմական հանցագործության մեղավորներին, ենթարկել նրանց պատասխանատվության եւ կանխել հնարավոր հետագա նմանօրինակ լայնամասշտաբ հարձակումները:

Նոյեմբերի 6-ին՝ պատերազմի եւ զինված հակամարտության ժամանակ շրջակա միջավայրի չարաշահումը կանխարգելելու միջազգային օրը, տասնյակ բնապահպաններ իրենց գործընկերների ուշադրությունը հրավիրեցին Արցախում տեղի ունեցող բնապահպանական աղետի վրա՝ խնդրելով նրանց ոչ թե սատարել կողմերից մեկին, այլ օգնել կանգնեցնել պատերազմը։ Նրանք փաստեցին, որ նպատակային հրդեհվել է ավելի քան 1800 հա անտառ, թշնամական կողմն օգտագործել է բնական միջավայրը ավերող ու աղտոտող, ֆոսֆոր պարունակող եւ կլաստերային զինամթերք՝ թիրախավորելով տասնյակ համաշխարհային մակարդակով վտանգված բույսեր եւ կենդանիներ։

Նոյեմբերի 9-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նոր գրությամբ դիմեց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հրապարակված փաստահենք զեկույցին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության նկատմամբ մասսայական ոչնչացման քիմիական տարրեր պարունակող, հրկիզվող զինամթերք կիրառելու վերաբերյալ, որոնք միջազգային հումանիտար իրավունքի, սովորույթային իրավունքի և շրջակա միջավայրի իրավունքի կոպիտ խախտումներ են։

Ցայսօր ինչպես Շրջակա միջավայրի նախարարությունը, այնպես էլ բնապահպանական հասարակական կազմակերպությունները պաշտոնական ոչ մի պատասխան չեն ստացել՝ ափսոսանքից բացի։
Հատկանշական է թերեւս այն, որ Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Սոլոմոնյանի կողմից Օրհուսի կոնվենցիայի կողմերի Արդարադատության մատչելիության աշխատանքային խմբի քսանչորսերորդ նստաշրջանին (2020 թ. հոկտեմբերի 28-29-ը, Ժնեւ) հարցը բարձրացնելու արդյունքում՝ խնդիրն արտացոլվել է նստաշրջանում կայացված որոշումների ու հիմնական արդյունքների ամփոփագրի, 9-րդ՝ «Այլ հարցեր» կետում. «Ի գիտություն ընդունել շրջակա միջավայրի վրա զինված հակամարտությունների եւ COVID-19 համավարակի ազդեցության վերաբերյալ ՀՀ հայտարարությունը»:

Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգողը նստաշրջանում մասնավորապես անդրադարձել է վարազների կողմից թշնամու դիերի հոշոտման ու դրանից բխող հնարավոր հետեւանքներին։ Նա նշել է, որ խաղաղասիրական նկատառումներով հայտարարված երեք հրադադարների պարագայում անգամ, ադրբեջանական կողմը դեռեւս չի վերցրել իր դիերը ռազմի դաշտից, ինչի արդյունքում դիերը կերի են վերածվում վարազների համար, ինչն էլ կարող է վարակի աղբյուր դառնալ։ Զգուշացնելով բնապահպանական աղետի հնարավոր ծագման մասին՝ նա խնդրել է դրանից բխող հարցերը խնդրո առարկա դարձնել եւ պատերազմական իրավիճակներում բնապահպանական հարցերը դիտարկել հաջորդ նստաշրջանների ժամանակ։

Նոյեմբերի 10-11-ին՝ բնապահպանական հասարակական տեղեկատվության Օրհուս կենտրոնների ԵԱՀԿ ամենամյա աշխատաժողովի ժամանակ, Նարինե Սոլոմոնյանը կրկին անդրադարձել է ռազմական գործողությունների ժամանակ շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին։ Նա հարցադրում է արել, թե ԵԱՀԿ հովանու ներքո գործող Օրհուս կենտրոնները, որպես միջնորդ ինչ դերակատարում կարող են ունենալ, երբ պատերազմող երկրները համաձայնության չեն գալիս՝ շեշտադրելով, որ բնապահպանական ոլորտը կարող է նպաստել կողմերի հաշտեցմանը։

Ելույթին որեւէ ակնարկ կամ հարցադրում հակառակ կամ մեկ այլ կողմից չի հաջորդել՝ բացառությամբ հաջորդիվ ելույթ ունեցող Տաջիկստանի ներկայացուցչի, որը համերաշխություն է հայտնել Հայաստանին՝ մաղթելով խաղաղություն։

Այնուհետ աշխատաժողովի նախագահողը, անդրադառնալով տիկին Սոլոմոնյանի հարցադրմանը, կարեւորելով բնապահպանական հետեւանքների կանխումն ու պատերազմող երկրների շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համագործակցությունը, առաջարկել է համատեղ գործողությունների տեսլական մշակել Բոսնիա եւ Հերցոգովինայի համարժեք փորձառության հիման վրա։ Այս ընթացքում տիկին Սոլոմոնյանը նամակագրություն է վարել ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի իրավասու մարմինների հետ, ստացել նրանց պատրաստակամությունն այս հարցում։

Սակայն, հաշվի առնելով, որ այժմ, էկոցիդի ենթարկված տարածքների զգալի մասը, ՌԴ, ՀՀ եւ ԱՀ միջեւ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ անցել է ադրբեջանական կողմին, հարցը մտել է փակուղի։ Նարինե Սոլոմոնյանի կարծիքով՝ սա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք մեր գործողությունները, քանի որ տարածաշրջանում ծագած բնապահպանական աղետն ու դրանից բխող հետեւանքները միեւնույնն է չեն նվազում։ Այս իրավիճակում քաղհասարակությունն ու պետությունը կարող են համատեղել ուժերն ու մտածել հետագա անելիքների մասին միասին:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խաղաղապահները կայունացրել են իրավիճակը
հաջորդը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերսկսել բանակցությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն