• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սեպուհ Շխրդմյան։ Հավատով եմ Կապան եկել

Անուշ Թրվանց 15:06 | 21.12.2020
Անուշ Թրվանց 15:06 | 21.12.2020

Մոտ ութ տարի առաջ Կապանում հաստատված լիբանանահայը, ներկայացնելով քաղաքի այսօրվա տրամադրությունները, ասում է, որ մարդիկ խաբվածության զգացում ունեն. սահմանագիծը մոտեցել է իրենց տներին, բայց անվտանգության ոչ մի միջոցառում ձեռնարկված չէ:

Ըստ նրա՝ սահմանին շատ մոտ հայտնված Կապանի օդանավակայանի հարակից տարածքի մի քանի բնակիչներ տեղափոխվել են այլ վայրեր, նրանցից ոմանք քանդել են իրենց տները։ Սեպուհ Շխրդմյանը կարծում է, որ մարդկանց վախերը չի փարատում նաեւ Սյունիքի վտանգավոր հատվածներում ռուս խաղաղապահների ներկայությունը:

«Ես չգիտեմ խաղաղապահներն ինչքանո՞վ են վստահելի, եւ հետո նրանք բոլոր տեղերում չեն կանգնելու, իսկ բնակավայրեր կան՝ ամբողջությամբ կից են ադրբեջանական սահմանին: Կապանի տարածաշրջանում շատ գյուղեր կան, որ այս պատերազմից հետո ավելի վտանգավոր դիրքում են հայտնվել, քան՝ Արցախի ամենասահմանամերձ գյուղը կամ քաղաքը»,-«Ալիք մեդիա»-ին ասում է Սեպուհ Շխրդմյանը:

Նա պատերազմի առաջին օրվանից «Արամ Մանուկյան» կամավորական ջոկատի կազմում է եղել։ Մի քանի օր առաջ են զիջել իրենց պահած դիրքերը, ինչն, ըստ մեր զրուցակցի՝ ցասումով են ընդունել ջոկատի անդամները: Բայց նա նաեւ գտնում է, որ այսօր զինվորական լուրջ պատրաստվածություն է անհրաժեշտ՝ ադրբեջանական կանոնավոր զորքին դիմագրավելու համար:

«Իշխանությունները հողերը հանձնեցին՝ դիմացը անվտանգություն չապահովելով: Նրանք մտածեցին, որ մարդ արարածը համակերպվելու բնազդ ունի, վատթարին նույնիսկ կարող է հարմարվել, այդ բնազդին վստահելով արեցին այս քայլերը: Օգտագործեցին մարդկանց թուլությունը: Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, կարծես դեռ պլաններ ունի իրագործելու, որից հետո նոր կխոսի հեռանալու մասին»:

Ինչ վերաբերում է որոշ բնակիչների՝ Կապանը լքելու մասին խոսակցություններին, Սեպուհ Շխրդմյանն ասում է.

«Կան մարդիկ, որ, այո, կգնան, նույնիսկ Հայաստանից կգնան, բայց կան մարդիկ, որ մինչեւ վերջ մնալու են: Ես ծնվել, մեծացել եմ Լիբանանի Այնճարում, իմ ընտանիքում, շրջապատում միայն հայկական ոգի է տիրել, հայոց պատմության մեջ հատկապես Սյունիքի եւ Արցախի պատմությունն է ինձ ոգեշնչել, ես տարիներ առաջ հավատով եմ Կապան եկել: Այս հողին ինձ կապում է նաեւ այն, որ կինս սյունեցի է, իմ երեխայի ծննդավայրն է Սյունիքը: Ես սիրում եմ բնությունը, պարզ, ավանդական մարդկանց, իմ ծննդավայրն էլ այսպիսին է: Ինձ ոչ մի օր օտար չեմ զգացել այս մարդկանց մեջ»:

Սեպուհն ասում է, որ հիմա ինքը Կապանի միակ սփյուռքահայ բնակիչն է։ Քաղաքի մյուս հայրենադարձ բնակիչը՝ լիբանանահայ Քրիստափոր Արթինն, այս պատերազմում զոհվել է եւ հուղարկավորված է Եռաբլուրում:

Սեպուհը Քրիստափոր Արթինի եւ ընտանիքի հետ

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վերականգնման համար՝ 1,3 միլիարդ դոլար
հաջորդը
Բլոկ-մոդուլային քաղաք՝ խաղաղապահների համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն