• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Խոսել հարեւանի հետ

Վարդան Հարությունյան 12:30 | 24.12.2020
Վարդան Հարությունյան 12:30 | 24.12.2020

Ապրում ենք այս տարածաշրջանում եւ այս ժողովուրդներն են մեր հարեւանները։ Ոչ մենք ենք հեռանալու այստեղից, ոչ՝ մեր հարեւանները։ Սա է մեր միջավայրը։ Որեւէ կերպ այն փոխել մենք չենք կարող։ Պարտավոր ենք տեղավորվել այս իրողության սահմաններում։ Մեր ներկան եւ ապագան ծրագրելիս, եթե ծրագրելու հմտություն, իհարկե, ունենք, մեր ելակետը պետք է մեր ցանկությունների, մեր երազանքների եւ այս իրողության համադրումը լինի։

Իրողություններն անտեսելը, արկածախնդրությունը, սխալ հաշվարկը, հնարավորի փոխարեն առավելագույնն ունենալու մարմաջը նոր ու անխուսափելի պարտությունների են հանգեցնելու։ Այդպես եղել է 1920 -ին, երբ Սեւրի պայմանագով գծված Հայաստան պահանջելով պատերազմ ստացանք՝ պարտվեցինք ու Ալեքսանդրապոլի նվաստացուցիչ պայմանագիրը ստորագրելով՝ կորցրեցինք 30000 քառ․ կմ տարածք։ Այդպես եղավ մեր օրերում, երբ փոխզիջումների գաղափարը, հարեւանի հետ բանակցելու եւ ընդհանուր հայտարարի գալու հնարավորությունը մերժեցինք ու ստացանք այս սարսափելի պատերազմը եւ այս խայտառակ պարտությունը։

Պետք է կանգ առնենք ու որոշենք, թե ինչ ենք ցանկանում։ Պատրաստվում ենք նորանոր պատերազմների, թե՞ պատրաստվում ենք խաղաղ ապրել։ Պատրաստվում ենք մեր սերունդներին թողնել հարեւանների հետ թշնամություն, թե՞ սեփական հայրենիքում խաղաղ ապրելու ու արարելու հնարավորություն։ Սարսափու՞մ, թե չենք սարսափում գալիք պատերազմներից, գալիք պատերազմների հետեւանքներից ու նորանոր կորուստներից։

Եթե թշնամությունն ու պատերազմն ենք ընտրում, խնդիր չկա, կարելի է շարունակել մեր ընթացքն այս ճանապարհով, որով գնացել ու գնում ենք։ Ապրել հույսով, որ մի օր հզորանալու ու գլխովին ջախջախելու ենք մեր հարեւաններին եւ պարտադրելու ենք նրանց խաղի մեր կանոնները։ Այս դեպքում, սակայն, չպետք է բացառենք, որ նրանք ավելի շուտ կարողանան մեզ ջախջախել։ Իսկ եթե՝ հասկանալով թշնամության բերելիք վտանգները՝ վճռում ենք փոխել մեր ընթացքը եւ խաղաղությունն ու համակեցություն ենք ընտրում, ապա իրականություն վերադառնալու ժամանակն է։ Մեր եւ հարեւանների հնարավորությունները համադրելու, այդ համադրումից ճիշտ հետեւություններ անելու ու ճիշտ քայլեր ձեռնարկելու ժամանակն է։ Հարեւանների հետ շփման եզրեր փնտրելու, նրանց հետ խոսելու ժամանակն է։

1998-ից հետո որդեգրած անհեռատես քաղաքականության արդյունքում մենք դուրս ենք մնացել տարածաշրջանային ծրագրերից։ Հայաստանը շրջանցում են բոլոր կարեւոր գազատարերը, նավթատարերը եւ ճանապարհները։ Այն տարածքները, որ այսօր՝ այսքան զոհերի ու այսքան կորուստների գնով, այս ստորացուցիչ պարտության արդյունքում Ադրբեջանը հետ վերցրեց, ժամանակին՝ 1990-ականների վերջերին, զիջելու դեպքում կարող էին ոչ միայն Ղարաբաղի ապագա կարգավիճակի հիմք հանդիսանալ, այլ նաեւ Հայաստանը կոմունիկացիոն օղակ դարձնել։ Չափազանց վառ երեւակայություն պետք չի պատկերացնելու համար, թե ինչպիսին կլիներ տարածաշրջանը եւ ինչպիսին կլիներ Հայաստանն այս տարածաշրջանում, եթե մենք ժամանակին խոհեմ գտնվեինք ու գնայինք ոչ թե խնդրի լուծումը ձգելու, թշնամության խորացման, այլ առարկայական բանակցությունների ու պայմանավորվածության։

Հայաստանն, ըստ էության, անկլավ է։ Տնտեսական զարգացման ոչ մի լուրջ հնարավորություն չունի։ Ռազմական ներուժ չունի։ Նման ներուժ ունենալու հավանականությունն ավելի քան աղոտ է։ Մենք շնչահեղձ ենք լինելու։ Մեզ նոր իշխանություն ու նոր բանակցող է պետք։ Իշխանություն, որը չի առաջնորդվելու ամբոխահաճությամբ ու պարզունակ հայրենասիրությամբ։ Որն ստեղծված այս նոր իրականության պարագայում կկարողանա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ արժանապատիվ խոսելու ձեւը գտնել եւ խոսել։ Խոսել ապագայի մասին, համակեցության մասին։ Այսօրվա իշխանությունը սա անել չի կարող։

Շրջափակմանը վերջ տալու, աշխարհ դուրս գալու, տնտեսապես զարգանալու մեր միակ հնարավորությունը հարեւանների հետ հաշտությունն է։ Թուրքիայի հետ հարաբերությունները եւ Թուրքիայի հետ բաց սահմաններն են։ Ինքներս պետք է խոսենք թուրքերի հետ։ Եթե մենք չխոսենք նրանց հետ, ապա մեր մասին նրանց հետ խոսելու են ռուսները, եվրոպացիները, այլ խաղացողներ։ Խոսելու են ոչ թե մեր, այլ իրենց շահերը հաշվի առնելով, ապա՝ պարտադրելու են մեզ իրենց բանակցածը։ Այդպես արդեն եղել է։ Այդպես է նաեւ այսօր։ Լինենք խոհեմ, թույլ չտանք, որ այդպես շարունակվի։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միջուկային նոր օբյեկտ Ֆորդոյում
հաջորդը
Ղարաբաղյան էսքիզներ — 4

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն