• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
ՀարեւաններՔաղաքականություն

Թուրքիայի ներքին գործերի նախարարը «գաղթել» է

Անուշ Թրվանց 20:15 | 04.02.2021
Անուշ Թրվանց 20:15 | 04.02.2021

Թուրքիայի հեղինակավոր համալսարաններից մեկի՝ 158-ամյա Բոսֆորի (Բողազիջի) համալսարանի շուրջ ծավալված իրադարձությունների շրջանակում Թուիթերն արգելափակել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի գրառումը՝ դիտելով այն որպես ատելության դրսեւորում։

«Արդյո՞ք մենք բարեգթություն պետք է ցուցաբերենք ԼԳԲՏ այլասերված ակտիվիստների նկատմամբ, որոնք գրավել են Բոսֆորի համալսարանի շենքը»։ Ուժային կառույցի ղեկավարի գրառումն այն ցուցարարների մասին է, որոնք այս տարվա հունվարի սկզբից բողոքում են Բոսֆորի համալսարանի նոր ռեկտորի նշանակման դեմ:

Թուրքական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Սուլեյման Սոյլուի գրառման առիթը համալսարանի բակում բողոքի գործողությունների շրջանակում բացված ցուցահանդեսն է, որտեղ ցուցադրված է նաեւ իսլամի գլխավոր սրբավայրի՝ Քաաբայի նկարը, վրան՝ դիցաբանական մարդ-թռչուն, շուրջը՝ ԼԳԲՏ դրոշներ:

Ցուցարարները դեմ են համալսարանի նոր ռեկտոր Մելիհ Բուլուի նշանակմանը, որովհետեւ վերջինս Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության անդամ է եւ նշանակվել է երկրի նախագահի կողմից:

Միջազգային մամուլը նույնպես հետեւում է Բոսֆորի համալսարանի իրադարձություններին, քանի որ, ինչպես Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն է ասում, «հեղինակավոր համալսարաններից է, որտեղ մտավոր մեծ ներուժ կա, երկրի լավագույն երիտասարդությունն է սովորաբար հաճախում այդ համալսարան, շրջանավարտները կարեւոր պաշտոններ են զբաղեցնում թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցներում՝ հոլդինգներում, կառավարման համակարգերում: Այստեղ ընդունվելը շատ դժվար է, ընդունելության քննությունների բարձր նշաձող է սահմանված, ուսուցումը հիմնականում անգլերենով է, համալսարանը համարվում է արեւմտյան արժեքներ, գաղափարախոսություն դավանող կառույց:

Թուրքիայում համալսարանների ռեկտորներին ընտրում է ներքին խորհուրդը (ծերակույտը)՝ գաղտնի քվեարկությամբ: Ըստ կանոնակարգի՝ առավելագույն ձայն ստացած երեք թեկնածուները ներկայացվում են հանրապետության նախագահին՝ վավերացնելու համար: Բողազիջիի համալսարանի նոր ռեկտորը համալսարանի ներքին ընթացակարգով անցկացված ընտրության ժամանակ առավելագույն քվե ստացած անձը չէր, որ նշանակվեց նախագահի կողմից: Սովորաբար ակնկալվում է, որ հանրապետության նախագահը ընթացք կտա համալսարանի ներքին խորհրդի որոշմանը եւ կնշանակի այն թեկնածուին, որն առավելագույն ձայներ է ստացել, անշուշտ, նախագահն էլ իր նախընտրությունը կարող է ունենալ: Սա առաջին դեպքը չէր, նախորդ ռեկտորի ընտրության ժամանակ էլ նման խնդիր էր առաջացել: Բայց քանի որ երկրում հասունացած որոշ ընդդիմադիր տրամադրություններ կան, մտահոգությունն այս անգամ ավելի արտահայտված էր: Սա պատրաստի հող էր ընդդիմության բողոքի համար: Իշխանության մոտեցումն էլ այսպիսին է՝ ռեկտորի նշանակումը օրենքին հակառակ չէ, մի խումբ մարդիկ մերժում են, բայց դա իրենց իրավունք չի վերապահում ներխուժել ռեկտորի աշխատասենյակ. այդպիսի տրամադրություններ կային»,- «Ալիք մեդիա»-ին իրադրությունը ներկայացրեց Արա Գոչունյանը, որի խմբագրած թերթը նույնպես հետեւում է այս իրադարձություններին:

«Թուրքիայում, այո՛, համալսարաններն ինքնավար են, բայց ամբողջովին անկախ չեն պետությունից, եւ այս վերջին դեպքն էլ դրա ապացույցն է: Համալսարանները Թուրքիայում, ինչպես աշխարհի շատ երկրներում, միշտ էլ եղել են ընդդիմադիր խմորումների դաշտ, ընդդիմադիր հոսանքների, գաղափարախոսությունների համար մտավորականության միջավայր: Եվ Բողազիջիի համալսարանի այս իրադարձությունները մեկնաբանվում են իշխանությունների կողմից երկրի առաջադեմ երիտասարդության բողոքի ձայնը լռեցնելու փորձ:

Ինձ թվում է՝ լուծելի խնդիր է, մեծ ճգնաժամի վերածվելու հեռանկար չունի»,- ասում է Արա Գոչունյանը:

Բայց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի օգնական Սեւան Դեյրմենջյանն այն կարծիքին է, որ այն ժամանակ առ ժամանակ կբորբոքվի. «Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, նորանշանակ ռեկտորը հայտարարել է, որ հրաժարական չի տա, հետեւաբար, կարծում եմ, հարցը կշարունակի մնալ որպես տեղական լուրջ խնդիր, որը ժամանակ առ ժամանակ կբորբոքվի։ Սակայն ենթադրում եմ՝ լայնածավալ ցույցերի չի վերածվի»:

Ինչ վերաբերում է ներքին գործերի նախարարին, ապա նա Թուիթերի արգելքների քաղաքականության պատճառով «գաղթել» է այլ սոցիալական ցանց: «Այսուհետեւ ես կլինեմ Տելեգրամ հարթակում»,- ասել է նա:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՀԿ-ի փորձագետը կասկածում է
հաջորդը
Երբ մտասեւեռումով են օրինագիծ երկնում

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Վերացնե՞լ պատժամիջոցները, թե՞ հրաժարվել համաձայնագրից

    20:08 | 10.04.2021
  • ԱՄՆ-ՆԱՏՕ շփումներ

    19:38 | 10.04.2021
  • Ամենախոշոր տուգանքը Չինաստանի պատմության մեջ

    19:11 | 10.04.2021
  • Կվերացվեն համաձայնագրին հակասող պատժամիջոցները

    18:51 | 10.04.2021
  • Առաջին արաբ կին տիեզերագնացը

    18:19 | 10.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 4

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Փետրվարի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա