• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Աննախադեպ թերակատարում

Արմինե Ավետյան 14:20 | 05.02.2021
Արմինե Ավետյան 14:20 | 05.02.2021

Կորոնավիրուսի համաճարակը, ապա Արցախյան պատերազմը 2020 թվականի բյուջեի վրա արժեցել են մոտ 217 մլրդ դրամ կամ հունվար ամսվա փոխարժեքով 410 մլն դոլար։ Ֆինանսների նախարարությունն ու Պետեկամուտների կոմիտեն դեռ չեն ներկայացրել անցած տարի հավաքված եկամուտի չափը, բայց Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի էջում հրապարակված տեղեկանքի համաձայն՝ 2020 թ․ հավաքվել է 1 տրլն 385 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր։ ԱԺ-ի հաստատած բյուջեով, սակայն, ամրագրված էր 1 տրլն 602 մլրդ դրամ։ Այսինքն՝ նախատեսվածից 217 մլրդ դրամ պակաս գումար է հավաքվել։

Ճիշտ է, համաճարակի բռնկումից հետո, երբ ՀՀ կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն եւ «գնաց լոքդաունի», ԱԺ-ն ներկայացրեց բյուջեով նախատեսված եկամուտները նվազեցնելու նախագիծ, այնուհետեւ կառավարությունը այդ թիվը եւս մեկ անգամ ճշտեց եւ սահմանեց 1 տրլն 379,4 մլրդ դրամ։ Այդպիսով թեեւ համաճարակի ազդեցությամբ ճշտված կամ նվազեցված բյուջեն կատարվել է, ԱԺ-ի ընդունած բյուջեի նախնական տարբերակը թերակատարվել է մոտ 400 մլն դոլարով։

Այս համատեքստում հետաքրքիր իրադարձություն էր 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը, որի մասին օրերս հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոբոնդերը միջազգային պարտքային պարտավորություններ են, որոնք թողարկվում են վարկառուների կողմից (միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, խոշոր կորպորացիաներ), որոնք շահագրգռված են եվրոպական ֆինանսական շուկայում ստանալ երկարաժամկետ վարկ։

Ճիշտ է, իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնում են, որ միջազգային ասպարեզում բարձրացել է մեր տնտեսության նկատմամբ վստահությունը, այդ պատճառով էլ եվրոբոնդերը 2 տոկոսով նվազել են եւ այս անգամ թողարկվել են 4,20 տոկոսով, այնուամենայնիվ, դա պարտք է մեր պետության ուսերին։

Եվ հենց այս 750 մլն դոլարի եվրոբոնդերի պատճառով էլ մեր երկրի պետական պարտքը մինչեւ տարեվերջ կհասնի 9 մլրդ դոլարի՝ ՀՆԱ-ի մոտ 70 տոկոսին. անցած տարեվերջին դեռ չէր հատել 8 մլրդ դոլարի սահմանը կամ ՀՆԱ-ի 66 տոկոսը։ Այդ եվրոբոնդերը թողարկվում են նաեւ այն պատճառով, որ անցած տարի ունեցել ենք եկամուտների այսպիսի թերակատարում։

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն ասում է, որ անցած տարվա բյուջեի եկամուտների մոտ 14 տոկոս թերակատարումը մեր երկրի համար շատ մեծ կամ վատ ցուցանիշ է։ Ու նաեւ եկամուտների թերակատարումը կամ ֆինանսական միջոցների բացակայությունն է պատճառը, որ ՀՀ իշխանությունները թողարկեցին այդ բոնդերը։

Բայց արդյոք դրանք թողարկել են այն պատճառով, որ առաջիկայում տնտեսական ճգնաժամն ավելի է խորանալու, եւ իշխանությունը ընթացիկ՝ աշխատավարձ, կենսաթոշակ եւ այլ ծախսերը վճարելու խնդրի առաջ է կանգնելու։ «Կարծում եմ, այդ կարգի խնդիրները կլուծվեն բյուջեի պակասուրդի աճի միջոցով, այդտեղ խնդիր չենք ունենա։ Տարբերությունը փորձ է արվում լրացնելու եվրոբոնդերով, պետական բյուջեի պակասուրդի հաշվին»,- հաստատում է տնտեսագետը։
Ինչպես նշեցինք, ՀՀ պետական պարտքն անցած տարի հատել է օրենքով թույլատրելի 60 տոկոսի շեմը։ Իհարկե, օրենքը նաեւ թույլ է տալիս ցնցումների դեպքում գերազանցել այդ շեմը, բայց ըստ տնտեսագետի՝ մենք ֆորսմաժորային իրավիճակում էինք այն ժամանակ, երբ ՀՀ պարտքը հատել էր ՀՆԱ-ի 50 տոկոսը։ Իսկ դա 4-5 տարի առաջ էր։ «Իսկ հիմա, եթե պարտք ենք վերցրել ընթացիկ ծախսերի համար եւ ոչ թե ներդրումների, դա բացասական ցուցանիշ է տնտեսության համար»,- հավելում է Ա․ Թավադյանը։

Վերջինս նաեւ հավելում է, թե, իհարկե, համաճարակն ու պատերազմն իրենց ազդեցությունն ունեցել են, որ բյուջեի եկամուտներն այդ չափով են թերակատարվել, եւ 2020 թ․ ունեցել ենք մոտ 8 տոկոս տնտեսական անկում, բայց այլ խնդիր է, թե կառավարության արհեստավարժությունն ինչպես է անդրադարձել անկման տոկոսի վրա։ «Կարծում եմ, այստեղ նույնպես խնդիրներ կան։ Պետք է վերլուծել եւ գնահատել, թե ինչպես է անդրադարձել կառավարության արհեստավարժության աստիճանը բյուջեի եկամուտների անկման վրա»,- ասում է տնտեսագետը՝ խոստանալով առաջիկայում կատարել այդ վերլուծությունը։

Հիշեցնենք, որ 2019-ի վերջին, երբ խորհրդարանը քննարկում էր 2020-ի բյուջեն, հեղափոխական իշխանության տնտեսական բլոկի պատասխանատուները համոզված էին, որ ոչ միայն կկատարեն, այլեւ կգերակատարեն այն։ Այդ բյուջեն բավականին հավակնոտ էր եւ ներկայացվեց որպես «աննախադեպության բյուջե», որովհետեւ իսկապես նախատեսվում էր նախորդ տարվա համեմատ աննախադեպ չափով ավելացնել եկամուտներն ու ծախսերը՝ համապատասխանաբար 201 եւ 240 մլրդ դրամով։ Անկախ Հայաստանի պատմության մեջ երբեւէ նման ավելացում չէր նախատեսվել, լավագույն դեպքում եղել է 100 մլրդ դրամ, եւ այն էլ թերակատարվել է։

Բյուջեն աննախադեպ չափով թերակատարվեց, եւ հեղափոխական կառավարության տնտեսական աննախադեպությունը հօդս ցնդեց։ Ավելին՝ անցած տարի քիչ եկամուտներ են հավաքվել անգամ 2019 թվականի համեմատ՝ մոտ 80 մլրդ դրամով։ Եվ կառավարությունը կարողացել է տարեկան ծախսերն ապահովել ու այդ պակասուրդը լրացնել հիմնականում դեռեւս 2019-ից խնայած գումարի հաշվին, որը չէր ծախսել կապիտալ եւ այլ ծախսերը թերակատարելու պատճառով։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շեշտը կդրվի ուղեղի վրա
հաջորդը
Իշխանության ամրապնդման գործիք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն