• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Եթե հաղթեինք

Տիգրան Պասկեւիչյան 18:49 | 09.02.2021
Տիգրան Պասկեւիչյան 18:49 | 09.02.2021
ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի արխիվից

Մի պահ փակենք աչքերը։ Մոռանանք՝ ինչ եղել է։ Մտածենք, որ 2020 թվականի օրացույցում նոյեմբեր ամիսն իներորդ եւ տասներորդ օրեր չի ունեցել։ Մի պահ պատկերացնենք, որ պատերազմն ավարտվել է ու մենք հաղթել ենք։

Չէ, ոչ թե պատերազմ չի եղել, այլ եղել ու ավարտվել է։ Ու մենք հաղթել ենք։ Այսինքն՝ իրականություն է դարձել մեր ՖԲ էջերում դրված, մեր շապիկներին դաջված, մեր շարժական գույքին փակցված «Հաղթելու ենք» ըղձականչը։

Հաղթանակն առանց զոհերի չի լինում։ Քանակը նույնն է ՝ հազարներ։ Հազար-հազար հանգած կյանքեր, հազար-հազար խեղված հոգիներ ու մարմիններ, նույնքան անհետ կորածներ, հարյուրավոր գերիներ ու պատանդներ։

Շքերթն անպայման էր լինելու՝ հավսար-զգաստ… մենք խոնարհվում ենք, աջ դարձ… էլի ենք խոնարհվում, քայլե՛լ… առավել եւս ենք խոնարհվում։ Շքերթից հետո համերգ, համերգից հետո հյուրասիրություն, շքանշանների, զանազան աստիճանի խաչերի, մեդալների, պատվոգրերի տվչություն, նաեւ՝ հետմահու։

Վերջում հրավառություն։

Ընդդիմությունն ապշած է, չգիտի՝ ի՞նչ ասել։ Իշխանություններին մեղադրում են, որ ավելի քիչ զոհերի գնով չի հասել հաղթանակի։ Գեներալներն ու գնդապետներն ուսադիրների տակից չեն երեւում։ Մամուլի տարբեր ակումբներում, ինքնագլուխ կամ ընդդիմության կողմից գաղափարապես սնուցվող՝ դաշտային մի քանի հրամանատարներ, կամավորական ջոկատների մարտիկներ հուշեր են պատմում կանխամտածված ինչ-որ վրիպումների, ենթադրյալ դավաճանության, զենքի ու սննդի մատակարարումների անստուգելի խափանումների մասին ու եզրակացնում, որ իշխանությունը (այո, հաղթած իշխանությունը) թույլ չտեց առաջանալ ու Բաքվում թեյ խմել։

Նրանք անպայման ասում են, որ այս պատերազմը հաղթել են Կալվադոսն ու Ընծա սրբազանը, որ Երեւանում ոչ ոք տեղյակ չի եղել ո՛չ մարտական գործողությունների ծրագրավորումից, ոչ քարտեզներից, ոչ էլ առանձին աշխարհիկ ու հոգեւոր անհատների տակտիկաստրատեգիական դոկտրինից։

Մի բան, որ տեսել ու լսել ենք ամենաառաջին պատերազմից հետո։

Իշխանությունները չեն պատասխանում թե՛ մեկին, թե՛ մյուսին, թե՛ երկուսին՝ միասին։ Հազար գործ կա անելու։ Պետք է ամրացնել պաշտպանական համակարգը, պետք է պահածոյատուփեր ու մաշված անվադողեր հավաքել դիրքերը կահավորելու համար, «Դոլմամա» ռեստորանի մասնաճյուղեր բացել անխտիր բոլոր զորամասերում, պետք է այցելել ՌԱՀ-ի (ռազմարդյունաբերական համալիր) արտադրական միավորներից մեկն ու նկարվել երբեւէ արտադրվելիք ԱԹՍ-ի ֆոնին, բլինդաժներում պետք է Baxi անցկացնել եւ ապահովել շամպունի անխափան մատակարարումը։

Մի բան, որ տեսել ենք վերջին երկու-երեք տարում։

Ու ոչ մեկը, ոչ մեկը՝ նախրապանից մինչեւ ակադեմիկոս, չի հարցնում՝ պարոն վարչապետ, պարոնայք պաշտպանության, արտաքին գործերի նախարարներ, ԱԱԾ-ի պարոն պետ եւ ուրիշներ, ի՞նչ շահեցինք այս պատերազմից եւ այս հաղթանակից։

Բայց որ հարցնողը լիներ ու հարցներ, բարձրանալու էր պրոպագանդիստական թոզը (կներեք թուրքերեն բառի համար), թե բա գիտե՞ք, էս պատերազմը մեզ պատիվ տվեց, գլուխը բարձր պահելու իրավունք, նվազեցրեց կամ վերացրեց ցեղասպանվածի մեր բարդույթը, էն տղերքը որ մեռան, գիտեին ինչի համար են մեռնում, էն տղերքը որ հաշմանդամ դարձան, գիտեն որ իրենց կորցրած ձեռքը, ոտքն ու աչքը հայրենիքի գինն էր։

Անհետ կորածների ու ռազմագերիների մասին առժամանակ կլռեին։

Եթե հաղթեինք, մեր շահածը նույն status quo-ն էր լինելու, կարկամած նույն պատերազմը, որը քաղաքագիտորեն զինադադար է կոչվում։ Ո՞ւմ էինք ինչ պարտադրելու, ո՞ւր էինք հասնելու, ի՞նչ էինք վաստակելու՝ որպես ապահովության եւ անվտանգության առհավատչյա։

Status quo-ն, երբ ծերանում է, քաղաքական եզրույթից վերածվում է մի բանի, որը հայոց շքեղ լեզվով բնութագրվում է որպես մշտունայնություն։

Դրա համար մի՞թե արժեր զոհել հազար-հազարներին, եթե անգամ ելքը հաղթանակ էր լինելու։

Հետո, հետո ի՞նչ։ Ի՞նչ պիտի լիներ հետո։ Հակառակորդ-թշնամիդ նվաստացումից գետի՞նն էր մտնելու, թե՞, կաշվից դուրս գալով, փորձելու էր դարձյալ, նորից ու վերստին փորձել։

Այս պատերազմում մենք կրկնակի ենք պարտվել, որովհետեւ ե՛ւ մեր պարտությունն է պարտություն, ե՛ւ մեր հաղթանակն էր պարտություն լինելու՝ մշտունայնության ամոքիչ շղարշով։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միանգամից 16 հեռուստաալիք
հաջորդը
Իրաքցի քուրդը պահպանում է ավանդույթը

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Վերացնե՞լ պատժամիջոցները, թե՞ հրաժարվել համաձայնագրից

    20:08 | 10.04.2021
  • ԱՄՆ-ՆԱՏՕ շփումներ

    19:38 | 10.04.2021
  • Ամենախոշոր տուգանքը Չինաստանի պատմության մեջ

    19:11 | 10.04.2021
  • Կվերացվեն համաձայնագրին հակասող պատժամիջոցները

    18:51 | 10.04.2021
  • Առաջին արաբ կին տիեզերագնացը

    18:19 | 10.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 4

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Փետրվարի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա