• Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
  • մեր մասին
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հարթակ
    • 17+
    • Էկո
    • Սովետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Գործընկերներ
    • Բուն TV
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Հնձում ենք այն, ինչ ցանել ենք

Տիգրան Պասկեւիչյան 13:00 | 28.02.2021
Տիգրան Պասկեւիչյան 13:00 | 28.02.2021

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը։ Մայրաքաղաքի փողոցներն ու հրապարակներն արդեն երեք ամիս համառորեն եւ իզուր զբաղեցնող ընդդիմադիրները ցնծում են։ Իրենց հրճվանքը չեն թաքցնում նաեւ Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները։ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը պայծառ ապագայի հույս է նրանց համար։

Ժողովուրդը, սակայն, տագնապած է, իսկ քաղաքացիական հասարակության տարակուսած ներկայացուցիչները հայտարարություններ են անում՝ հղվելով Սահմանադրության համապատասխան հոդվածին եւ ըստ այդմ՝ անթույլատրելի համարելով զինված ուժերի հնարավոր ներգրավումը քաղաքական գործընթացներին։

Որ նման բան վաղ թե ուշ պետք է լիներ, կասկածից վեր էր։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների (լրահոսում անվերջ չարչրկվող այս բառակույտն առանձին հոդվածի թեմա է) առաջին իսկ օրերից մենք ականատեսը եղանք բացարձակ մենակապետության եւ անվերապահ բանակապետության դաշինքի գործունեության։

Քաղաքական եւ քաղաքացիական ոչ մի պլյուրալիզմ (բազմակարծություն, բազմաձայնություն)։ Նույնը նաեւ պատերազմի անփառունակ ավարտից հետո։ Ոչ ոք հաշիվ չպահանջեց՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս Հայաստանն ու Արցախը հայտնվեցին հարեւան-չբարեկամի (ներեք ռուսերեն недруг բառն անհաջող պատճենելու համար) «սանձազերծած ռազմական գործողությունների» թիրախում։

Ինքներս մեզ հաշիվ չտվեցինք, որ «սանձազերծումը» հնարավոր եղավ այն պարզ պատճառով, որ Արցախի խնդրի կարգավորումը (հետեւողականորեն, ցավոք՝ գիտակցաբար) դուրս ենք դրել քաղաքական, քաղաքացիական օրակարգերից եւ անվերապահորեն վստահել Հայոց (փառապանծ) բանակին։

Իսկ հիմա ասում ենք՝ մի՞թե կարելի է թույլ տալ, որ զինված ուժերը դուրս մնան քաղաքացիական վերահսկողությունից։
Հայոց բանակն այդտեղ դրել ենք մենք եւ շատ վաղուց, երբ, քաղաքականությունն ու դիվանագիտությունը մերժելով, քաղաքականն ու դիվանագիտականը դավաճանական դրոշմելով՝ ապավինել ենք «Միայն զենքով կա հային փրկություն» մաշված երգին։

Մոռացե՞լ եք «իմ զենքն իմ գրիչն է», «իմ զենքն իմ խաչն է», «իմ զենքն իմ երգն է» ու նմանատիպ մյուս ցուցանակները, որ բանակի, դիրքի, խրամատի ու զենքի հետ ոչ մի կապ չունեցող կրեատիվշչիկները կապում էին մեր հայացքին ու գիտակցությանը։

Մոռացե՞լ եք «Ազգ-բանակ։ Կոչված եւ զորակոչված մեկ նպատակի» շռնդալից արշավը Երեւանի, մյուս քաղաքների փողոցներում, ավտոմայրուղիների վրա։

Ով հարցրեց՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է հասարակությանը պարտադրվում անվերահսկելի այդ ռազմականացումը։

Հաղթող լինելու մարմաջը ծանր ու մուգ ստվեր էր գցել հաղթածի մեր էության վրա։ Մենք հաղթած չէինք ուզում լինել, բաղձում ու փափագում էինք լինել էլի, նորից ու վերստին հաղթող՝ տարածաշրջանի ամենամարտունակով-բանո՜վ։

Անկախ նրանից՝ ով ի՞նչ կմտածի, ով ինչպե՞ս կընկալի ասածս, ուզում եմ հայտարարել, որ ես՝ որպես հասարակության սովորական մի անդամ, սատարում եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի «ապստամբ» գեներալներին ու գնդապետներին։

Տղայաբա՛ր… Սահմանադրության հոդվածներին կամ միջազգային հանրության համոզմունքներին հղումներ չանելով։ Որովհետեւ մենք ենք այդ մարդկանց՝ գեներալներին ու գնդապետներին, մատնել պարտության։

Մենք լռելյայն ընդունել կամ ծափահարել ենք «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգի մտավարժանքներին՝ թաքուն հույս փայփայելով, թե գուցե, երեւի, կարծեմ «Հայաստան է ու վերջ»։

Մենք հրճվել ենք անցած ամռանը տավուշյան ռազմաճակատից եկող լուրերով՝ հավատալով, որ, ինչպես պաշտոնական պրոպագանդան էր հրամցնում, «պատժիչ գործողություններ» էինք իրականացնում թշնամու նկատմամբ՝ պարսատիկով զգետնելով մեզ այդ պահին ՉԹՕ* թվացող անօդաչու թռչող սարքեր։

Մենք մի ուրիշ հպարտությամբ ենք լցվել, երբ երկրի վարչապետն ու նախագահը Սեւրի թղթե շերեփով իբր նվաստացրել են մեր դարավոր ոսոխին, բայց ոչ հարեւանին, քանզի սահմանները ոնց փակ կային, այդպես էլ մնում էին։

Մենք փափագել ենք «սանձազերծվածը», որ ոչ միայն մեր տեղը հաստատենք արեւի տակ, այլեւ փոխենք աշխարհային մտակարգը՝ Սադախլոյից մինչեւ Վիեննայի դարպասներ։


* ՉԹՕ — չբացահայտված թռչող օբյեկտ, երկնքում հանդիպող անսովոր մարմին, անծանոթ առարկա

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հռոմեական գլխավոր օրացույցում Նարեկացու օրն է
հաջորդը
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում

խմբագրական

Հոբելյանին ընդառաջ

Promotion Image

լրահոս

  • Օրենքը չի ստորագրելու, ՍԴ չի դիմելու

    20:43 | 17.04.2021
  • 72-ական ժամ՝ միմյանց տարածքները լքելու համար

    19:38 | 17.04.2021
  • 10:10. «Ոչ-ոքի»՝ հօգուտ կայունացման

    17:59 | 17.04.2021
  • Կուբան առանց Կաստրոյի

    17:30 | 17.04.2021
  • Փրկել երեխաներին

    16:32 | 17.04.2021

ընտրանի

  • 1

    Աղավնոյի «անկախ պետությունը»

  • 2

    Եթե հաղթեինք

  • 3

    Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խոսել է պետք. մղձավանջային...

  • 4

    Պատերազմական դրվագներ։ Գոռ Սարկիսյան

  • 5

    Աննախադեպը

Facebook Youtube Email Telegram
Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

արխիվ

Փետրվարի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
« Հնվ   Մրտ »

@2020 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա