• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ողբերգություն է

Վարդան Հարությունյան 11:30 | 08.04.2021
Վարդան Հարությունյան 11:30 | 08.04.2021
road sign

Ողբերգություն է, երբ հայրենասիրությունը եւ հակաթուրքությունը ուղիղ համեմատական են։ Երբ չենք կարողանում կտրվել անցյալից, մնում ենք անցյալի գերին ու անցյալում ապրելով՝ շարունակում ենք թեժ պահել մեր մեջ թշնամության կրակը։ Չենք ցանկանում հասկանալ/ընդունել, որ այդ թշնամությունից, գոնե մինչեւ այսօր, մենք ենք տուժել միայն։

Ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես 1918-21 թվականներին, ինչպես այսօր եւ ինչպես, ցավոք, լինելու է վաղը, եթե ուշքի չգանք եւ հիմնավորապես չփոխենք անցյալի, ներկայի ու աշխարհի մասին ունեցած մեր պատկերացումները։

Ողբերգություն է, երբ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում խոսում ենք ծովից ծով Հայաստանից, Տիգրան Մեծից, Հին Հռոմից։ Խոսում ենք Սեւրի պայմանագրից։ Տեղադրում ենք մեր էջերում հին աշխարհի ուսումնական քարտեզները ու չենք էլ փորձում հասկանալ, թե ինչո՞ւ ենք այսօր այսքան նվազ։ Մեր անցյալը վերլուծելու, մեր սխալները տեսնելու փոխարեն մեր ձախորդությունների պատճառներն այլոց մեջ ենք փնտրում ու գտնում հաջողությամբ։

Ողբերգություն է, երբ 19-րդ դարի կամ դրան նախորդած դարերի քարտեզներում Ադրբեջան երկիր չգտնելով մեզ բավարարված ենք զգում։ Չենք խորանում, որ Ադրբեջան, այնուամենայնիվ, կա։ Այն կա այսօր, մեր կողքին է՝ անկախ մեր ցանկություններից ու անկախ միջնադարյան քարտեզներից։ Երկիր է, պետություն է, մեր հարեւանն է, որի հետ կողք-կողքի պետք է ապրենք։

Ողբերգություն է, երբ աշխարհի, աշխարհակարգի, դիվանագիտության, միջպետական հարաբերությունների, միջազգային հանրության մասին պարզունակ ու գեղջկական պատկերացումներն են մեզ առաջնորդում, նման պատկերացումներով գործիչներն են ստանում մեր քվեն, կառավարում մեր երկիրը։ Երբ սառը դատողությունը, իրատեսությունը, պրագմատիզմը մերժում ենք ու զարմանում, թե ինչո՞ւ կրկին պարտվեցինք։

Ողբերգություն է, երբ այսքան զոհերից ու այսքան ցավոտ կորուստներից հետո բոլոր կողմերից խոսակցություններ են հնչում ոչ թե այն մասին, թե ինչպես պետք է ոտքի կանգնել ու ամուր պետություն կերտել, այլ այն մասին, որ պետք է ոտքի կանգնել ու՝ կորցրածը հետ բերելու նպատակով նոր պատերազմ սկսել։ Առանց հասկանալու, որ երկիրը, որի դեմ պետք է պատերազմես՝ տեղում կանգնած չի սպասելու քո հզորանալուն, եւ վաղվա քո հաջողության հավանականությունը ավելի մեծ չի լինելու, քան այսօր է։

Ողբերգություն է, երբ խաղաղության ու հաշտության մասին խոսքը որպես պարտվողականություն է դիտարկվում ու մերժվում է։ Երբ հարեւանի հետ բանակցելու ու հաշտության եզրեր փնտրելու առաջարկ անող նախագահը մենակ է մնում ու ստիպված է լինում հեռանալ։ Երբ ողջ երկրում, եթե ոչ հազարներ, գոնե մի քանի հարյուր մարդ չի գտնվում՝ նրան աջակից ու նրան զորավիգ։

Ողբերգություն է, երբ հակամարտության լուծման վերաբերյալ ունեցած աղավաղված պատկերացումների արդյունքում արժանապատիվ խաղաղության հնարավորությունը խայտառակ պարտությամբ ենք փոխարինում։ Երբ պարտությունները, շարունակվող ու կրկնվող պարտությունները չեն ուսուցանում։ Երբ պարտության պատճառների մեջ չենք խորանում, մեր ճակատագրական սխալները չենք տեսնում, չենք վերլուծում եւ անհրաժեշտ եզրահանգումներ անելու փոխարեն շարունակում ենք քայլել քանիցս մեզ պարտության տարած ճանապարհով։

Ողբերգություն է, երբ պետության առաջնայնությունը, պետության պահպանումն ու ամրապնդումը որպես, եթե ոչ՝ միակ, գոնե՝ գերկարեւոր խնդիր չենք դիտարկում։ 30 000 քառակուսի կիլոմետր․ տարածքով Հայաստան պետությունը ստորադասում ենք մեր կորսված ու գոյություն չունեցող հայրենիքին, մեր պատմական հիշողությանը։ Վտանգում ենք այն՝ հանուն մեր ցնորքների, հանուն մեր երազանքների եւ հանուն պատմական արդարության փնտրտուքի։

Ողբերգությունների այս շարքը, կարելի է երկար թվարկել։ Բայց շատ ավելի մեծ ողբերգություն է, որ այս թվարկումը՝ եթե կանգ չառնենք, ուշքի չգանք, չվերաիմաստավորենք մեր անցյալը, չհասկանանք մեր ներկան ու չպատկերացնենք, թե ինչ իրականանալի ապագա ենք ցանկանում ունենալ եւ այդ ուղղությամբ գործուն քայլեր չմշակենք ու չիրագործենք՝ կարելի կլինի ապագայում կրկնել ու կրկնել։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կին գերին՝ տոնական շնորհավորանքում
հաջորդը
«Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը Երեւանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն