• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սփյուռքը հարցնում է՝ «Ինչո՞ւ 44 օր մեզ պահեցիք մոլորության մեջ»

Թաթուլ Հակոբյան 11:30 | 10.04.2021
Թաթուլ Հակոբյան 11:30 | 10.04.2021
Tatul Hakobyan US

Մարտի 25-ից ապրիլի 8-ը Միացյալ Նահանգների 10 քաղաքներում ներկայացրի իմ երկու նոր հատորները՝ «Մահվան հովիտ․ 44-օրյա աղետ»-ը եւ «Արցախյան օրագիր․ կանաչ ու սեւ»-ի 4-րդ հրատարակությունը։ Շնորհանդես-վաճառքներն ուղեկցվում էին Արցախյան երկրորդ պատերազմի մասին քննարկում-բանավեճերով, որոնք տեւում էին 2-3 ժամ, երբեմն՝ ավելի։

Ինձ ուղեկցում էր Արսեն Խառատյանը։ Մեր ճամփորդությունը սկսվեց ԱՄՆ մայրաքաղաքից եւ անցավ հետեւյալ ուղիով՝ Վաշինգտոն-Նյու Ջերսի-Քլիվլենդ-Չիկագո-Լաս Վեգաս-Լոս Անջելես-Ֆրեզնո-Ֆենիքս-Հյուսթըն-Նյու Օռլեան-Ատլանտա-Մըրթըլ Բիչ-Ռիչմոնդ-Վաշինգտոն։

14 օրվա ընթացքում Արսենի «Նիսան» մակնիշի մեքենայով մենք կտրեցինք 10 հազար կիլոմետր ճանապարհ եւ անցանք հետեւյալ նահանգներով՝ Մերիլենդ-Վիրջինիա-Դելավեր-Նյու Ջերսի-Օհայո-Քլիվլենդ-Իլինոյիս-Այովա-Նեբրասկա-Կոլորադո-Յուտա-Նեւադա-Կալիֆոռնիա-Արիզոնա-Նյու Մեքսիկո-Թեքսաս-Լուիզիանա-Միսիսիպի-Ալաբամա-Հարավային Կարոլինա։

Շնորհանդես-քննարկումները սկսվում էին իմ երկու նոր հատորների մասին 5 րոպե ծանոթությամբ, ապա 15-20 րոպե պատմում էի 44-օրյա աղետալի պատերազմի, դրան նախորդած ժամանակաշրջանի, բանակցային գործընթացի որոշ մանրամասներ, որից հետո սկսվում էր հարց-պատասխան ձեւաչափով քննարկումը։ Վերջում տեղի էր ունենում գրքերի վաճառք, որի ստացված հասույթով (11 շնորհանդեսի ընթացքում վաճառվեց 293 գիրք) մենք հոգում էինք մեր ճանապարհածախսը, հյուրանոցների ծախսերը։ Պետք է նշեմ, որ մեզ հյուրընկալում էին մեր ընկերները, եւ, ըստ էության, մենք վճարում էինք միայն բենզինի համար, որ ամբողջ ճամփորդության ընթացքում կազմեց 1000 դոլար։

Իմ կյանքի ամենաերկար ճամփորդության, մեզ ընդունած հայկական երկու տասնյակ կազմակերպությունների, մեր ընկերների, քաղաքների, նահանգների, անապատների, կակտուսներով ծածկված բլուրների, տափաստանների ու սաղարթախիտ անտառների, մերձարեւադարձային բնության, օձի նման գալարվող կամուրջների, երկնաքերների, ճանապարհների երկարությամբ ձգվող մարգագետինների ու 11 քննարկումների ընթացքում հնչեցված հարցերի մասին առաջիկա օրերին մանրամասն կգրեմ «Ամերիկյան օրագրություն» ուղեգրության մեջ։

Այս սյունակում ուզում եմ հակիրճ անդրադառնալ մեկ եւ բացառապես մեկ հարցի, որը հնչում էր բոլոր քննարկումների ընթացքում, եւ որն ամենասուրն էր։ Սփյուռքի մեր հայրենակիցները՝ չորրորդ սերնդի անգլիախոսներ, երրորդ սերնդի արեւմտահայերենը գործածողներ, երկրորդ սերնդի հայաստանցիներ ու վերջին 15-20 տարիների ընթացքում արտագաղթածներ, հարցնում էին՝ «44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում Հայաստանի պաշտոնական քարոզչությունը ինչո՞ւ էր մեզ պահում մոլորության ու ապատեղեկատվության մեջ, ինչո՞ւ էր թաքցնում ճշմարտությունը»։

Մարդիկ ուղղակի զայրացած էին եւ պատասխան էին փնտրում։ Ես պետություն չեմ ներկայացնում, ես ընդամենը հայ մարդ եմ ու լրագրող, որ լուսաբանել է 44-օրյա պատերազմը։ Այս հարցի ճշգրիտ կամ մոտավոր պատասխանը ես չունեմ, թեեւ փորձում էի պատասխանել։

Հայաստանի պաշտոնական քարոզչությունը, իմ կարծիքով, մոլորության մեջ էր պահում հայ ժողովրդին ոչ թե չար նպատակներով, այլ որովհետեւ պատերազմի օրերին բեկման հույս կար, եւ «Հաղթելու ենք», «Գյոռբագյոռ ենք անելու» ու նման խոսքերով փորձում էր Հայաստանի, Արցախի ու սփյուռքահայության ոգին բարձր պահել։ Բեկում այդպես էլ տեղի չունեցավ, իսկ նոյեմբերի 10-ի առավոտյան հաղթանակի պատրանքով սնվող հայ ժողովուրդը տեղեկացավ ստորացուցիչ համաձայնության ու պարտության մասին։

Մարդիկ ասում էին, որ Հայաստանի պոպուլիստ իշխանությունները պատերազմի օրերին աղետալի քարոզչություն են իրականացրել, եւ եթե նրանք ճշմարտությունը ներկայացնեին, գուցե հայ ժողովուրդը ավելի համախմբվեր, եւ գուցե պարտությունը այսքան ծանր չլիներ։ Շատերն ուղղակի ասում էին՝ «Հայաստանի իշխանությունները 44 օր մեզ խաբել են», որին ավելացնելու բան չունեի։

Իրավամբ, մենք պարտվեցինք ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ ու առաջին հերթին տեղեկատվական պատերազմում։ Տեղեկատվական պատերազմի ապաշնորհ խոսնակներն ու մեր հարկերի հաշվին սնվող եւ մեզ մոլորության ու ապատեղեկատվության մեջ պահած պետական կառույցները բացատրություն պետք է տան։

9 ապրիլի, 2021 թ., Վաշինգտոն-Դոհա օդանավից

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կյանքից հեռացել է արքայազն Ֆիլիպը՝ Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը
հաջորդը
Կոնտեքստի քաղաքականությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն