• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը դոլարի թանկացման պատճա՞ռ

Արմինե Ավետյան 11:30 | 12.04.2021
Արմինե Ավետյան 11:30 | 12.04.2021
Atom Margaryan

Կենտրոնական բանկը ապրիլի 8-ին հաղորդագրություն տարածեց, թե «ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ»:
Պատճառը վերջին շրջանում դրամի արժեզրկումն էր, որը դոլարի նկատմամբ արդեն հատել էր 540-ի շեմը եւ սպառնում էր է՛լ ավելի գահավիժել: Իսկ դա իր հերթին հանգեցնում է գնաճի, որն այս տարվա հունվար-մարտին հասել էր 5,8 տոկոսի:

ԿԲ-ն նման սպառնալից հաղորդագրություններ է տարածում, երբ արտարժույթի շուկայում փոխարժեքի տատանումներ են լինում ու հատկապես, երբ այդ տատանումներն ունենում են նաեւ սպեկուլյացիոն պատճառներ: Եվ ԿԲ-ի այդ հայտարարությունից հետո դոլարը մոտ 10 դրամով արժեզրկվեց: Այս տարի ԿԲ-ն նման երկրորդ հայտարարությունն է անում, առաջինը հունվարի 13-ին էր, նույնաբովանդակ մի հայտարարություն էլ տարածել էր տարեվերջին:

Իսկ սպեկուլյացիոն ի՞նչ երեւույթներ կարող են լինել Հայաստանի ֆինանսական շուկայում: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն, օրինակ, հնարավոր է համարում, որ հատկապես տարեվերջից սկսած՝ որոշ խմբեր փորձում են մեծ քանակությամբ արտարժույթ հանել երկրից:

Արդեն որոշակի քայլեր են սկսվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում: Նախորդ ամիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, թե գլխավոր դատախազության նորաստեղծ`ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 գործերի վերաբերյալ նյութեր հնարավոր ապօրինի ծագմամբ գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: Արդյունքում նրանցից 214-ի դեպքում ուսումնասիրություն սկսելու որոշում է կայացվել:

«Եվ այն անձինք, խմբերն ու ընտանիքները, կլանները, որոնք կուտակել են այդպիսի գույք, հարստություն նաեւ հայաստանյան բանկերում, եւ որոնց օրինականությունը չեն կարող հիմնավորել, բնական է, այս իրավիճակում կցանկանան շատ արագ վերածել դրանք շարժուն ակտիվի՝ վաճառել անշարժ գույքը, բիզնեսն ու միջոցները շուտափույթ դուրս բերել երկրից: Դա նշանակում է արտարժույթի նկատմամբ պահանջարկի կտրուկ ավելացում: Եվ չի բացառվում, որ վերջին ամիսներին արտարժույթի շուկայի նկատմամբ այս գրոհը կամ արտարժույթի նկատմամբ պահանջարկի շարունակաբար մեծացումն ինչ-որ տեղ պայմանավորված լինի հենց անօրինական ակտիվները երկրից դուրս բերելու նկրտումներով»,- ասում է Մարգարյանը:
Տնտեսագետը նաեւ չի բացառում, որ այս փուլում այդ երեւույթները պայմանավորված լինեն նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններով. «Նախընտրական այս փուլում, բնական է, հնարավոր է դա թելադրված լինի նաեւ իշխանության ավելի եռանդուն հակակոռուպցիոն գործողություններով, ինչպես ընդունված է ասել`գողացված, թալանված ակտիվները վերականգնելու եւ պետությանը վերադարձնելու ճիգերով: Եվ այդ ջանքերը ֆինանսական շուկայում կարող են առաջացնել այդպիսի հետեւանքներ: Բայց, կարծում եմ, ԿԲ-ն ունի դրան դիմագրավելու համապատասխան գործիքներ»:

Մարգարյանը նաեւ ասում է՝ հնարավոր է, որոշ խմբեր էլ արտարժույթի շուկայի վրա սպեկուլյատիվ գրոհներով փորձեն խուճապային տրամադրություններ ստեղծել եւ տարադրամի փոխարժեքի տատանումներից եկամուտներ ստանալ: Նրա կարծիքով՝ նման դեպքերում կա հավելյալ օրենսդրական լուծումների անհրաժեշտություն: Եվ այնպես չէ, որ չի երեւում, թե ովքեր են ավելի մեծ ծավալներով արտարժույթ գնում. «Դա արվում է բանկերի, վարկային կազմակերպությունների կամ տնտեսության խոշոր խաղացողների միջոցով: Եվ այդ հոսքերը տեսանելի են ԿԲ-ին: Եվ նման սպեկուլյատիվ միջոցների նկատմամբ կարելի է շատ խիստ միջոցներ կիրառել»:

Իհարկե, տնտեսագետը չի բացառում, որ դրամի արժեզրկումն ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ, ինչպես, օրինակ՝ ներմուծման ընդլայնման ծրագրերի շրջանակներում տարադրամային ռեսուրսների հավելյալ պահանջարկի առաջացումը, կամ պետական պարտքի ավելացումը՝ տնտեսական որոշ այլ զարգացումների արդյունքում, ինչը եղել է:

Ինչ վերաբերում է դրամի արժեզրկումը կասեցնելու համար ԿԲ միջոցառումներին կամ, որն ավելի ճիշտ է, միջամտությանը, ապա դրանցից մեկը ֆինանսական շուկա դոլարի ներարկումն է, ինտերվենցիա`դոլար վաճառելը եւ դոլարի պահանջարկը բավարարելը, ինչը եւ արվել է նաեւ այս տարի: Իհարկե, ԿԲ-ն նաեւ դոլար է գնում, երբ դրա փոխարժեքը որոշակիորեն ցածր է լինում:

«Եթե նայում ենք որոշ բաց տվյալներին, հունվար-փետրվարին նույնպես ներարկումներ եղել են: Հունվարին մասնավորապես մոտ 46,8 մլն դոլար է վաճառվել: Իսկ 2020-ին ԿԲ ինտերվենցիոն շրջանառությունը մոտ 328,5 մլն դոլար է կազմել, որի 91 մլնը առաջին երեք ամիսներին գնումն է եղել, 237,5 մլն էլ մինչեւ տարեվերջ` վաճառքը»,- բացատրում է Մարգարյանը:

Դրամի արժեզրկումը կամ դոլարի փոխարժեքի բարձրացումը եւ դրան հետեւող թանկացումները կանխելու համար ԿԲ-ի միջամտության գործիքներից մեկը եւ ավելի երկարաժամկետ ազդեցություն թողնողը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, այսինքն՝ ԿԲ-ից բանկերին տրվող փողի տոկոսադրույքի բարձրացումը, ինչը արվում է: Տոկոսադրույքը երբեմն բարձրացվում է, երբեմն իջեցվում: Անցած տարի այն աստիճանաբար նվազեցվեց 1 տոկոսով, տարեվերջին՝ նույնքան, բայց միանգամից բարձրացվեց, որպեսզի կանխվեն դոլարի կտրուկ թանկացումն ու գնաճը: Եվս 0,25 տոկոսով բարձրացվեց այս տարի փետրվարին: Եվ սա դեռ վերջը չէ: Ամենայն հավանականությամբ առաջիկայում դոլարը նորից թանկացման միտումներ կդրսեւորի, եւ ԿԲ-ն նորից նույն քայլերը կանի:

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կոլեկտիվ իմունիտետի ուշացած բաղկացուցիչը
հաջորդը
200-ական եվրո՝ առաջին 35000 զբոսաշրջիկներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն