• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Խան Խոյսկու սպանությունը եւ հայ վրիժառության այլ դրվագներ

Թաթուլ Հակոբյան 12:39 | 14.04.2021
Թաթուլ Հակոբյան 12:39 | 14.04.2021
Tiflis Gwlwvinskaya Street 1919
Թիֆլիսի Գոլովինսկայա փողոցը, որտեղ Արամ Երկանյանը սպանել է Ադրբեջանի առաջին վարչապետ եւ ԱԳ նախարար Ֆաթալի Խան Խոյսկուն

Իլհամ Ալիեւը հայատյացությունը եւ պատերազմական հռետորաբանությունը պետական քաղաքականության մակարդակի է բարձրացրել իշխանությունը հորից ժառանգելուց՝ 2003 թվականից ի վեր: 2012-ին նա հերոսացրեց Ռամիլ Սաֆարովին: Օրերս Բաքվում բացված ռազմավարի «պուրակը» հայատյացության հրեշավոր դրսեւորումներից է:

Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը, առաջին հերթին՝ ռազմաքաղաքական ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտվել են պատերազմում: Ալիեւի թիրախում առաջին հերթին Փաշինյանն է, որից վրեժ է լուծում 2020-ի հուլիսին Տավուշում կրած փոքր պարտության եւ իր հանդեպ Հայաստանի վարչապետի ստորացման փորձերի համար:

Իր քայլերով Ալիեւը, սակայն, հետեւողականորեն վիրավորում է հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Հայաստանը պարտվել է ռազմի դաշտում, սակայն չի կարող հանդուրժել հավաքական ազգային արժանապատվության նսեմացման փորձերը, որ 2020-ի նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի պարտադրումից հետո անում է Ադրբեջանի նախագահը:

Ամեն գործողություն, հատկապես երբ այն թիրախավորում է հավաքական ազգային արժանապատվությունը, առաջ է բերում հակազդեցություն եւ վրիժառություն: Մեր պատմության վերջին 100 տարիները լի են նման դրվագներով:
Հայկական վրիժառությունը՝ «Նեմեսիսը», Թուրքիայի եւ Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունների պատասխանն էր: Հայ ժողովուրդը չներեց 1918-ի Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին ու Հայոց ցեղասպանությունը ծրագրողներին եւ իրականացնողներին:

1919-ի հոկտեմբերին Թի‎ֆլիսի Երեւանյան (այսօր` Թավիսուփլեբա կամ Ազատության) հրապարակում 20-ամյա Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովին: Ամիսներ անց՝ 1920-ի հունիսին, Երկանյանը Թիֆլիսի կենտրոնում՝ Գոլովինսկայա փողոցի (այսօր՝ Ռուսթավելի պողոտա) վրա, իրականացրեց վրիժառուական մեկ այլ գործողություն՝ սպանելով Ադրբեջանի առաջին վարչապետ եւ արտգործնախարար Ֆաթալի Խան Խոյսկուն: Գործողության ընթացքում սպանվեց նաեւ Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար Խալիլ բեկ Խասմամեդովը:

1921-ի հուլիսին Միսակ Թոռլաքյանը Պոլսի կենտրոնում՝ «Վերա» նշանավոր հյուրանոցի մոտ, կրակոցներով սպանեց Ադրբեջանի նախկին ներքգործնախարար Բեհբութ խան Ջիվանշիրին:

Խան Խոյսկուն եւ Ջիվանշիրին հայ ժողովուրդը մեղադրում էր 1918 թվականի սեպտեմբերին Բաքվի ավելի քան 10 հազար հայ բնակչության կոտորածը կազմակերպելու մեջ:

Չներվեցին նաեւ Հայոց ցեղասպանությունը ծրագրավորողներն ու իրականացնողները:

1921-ի մարտի 15-ը հայ ժողովրդի դահիճներից Թալեաթ փաշայի կյանքի վերջին օրն էր: Գրող Շահան Նաթալին Սողոմոն Թեհլիրյանին բացատրել է, թե ինչ պետք է անի 25-ամյա հայ վրիժառուն Բեռլինում Թալեաթին սպանելուց հետո. «Թիվ մեկ ազգասպանի գանգը կպայթեցնես եւ չփորձես փախչել. կկանգնես տեղում` ոտքդ սատակի վրա, ու կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն»:

Դատավարության ընթացքում Թեհլիրյանը պիտի ասեր. «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ: Ինքս ինձ հանցավոր չեմ համարում, որովհետեւ խիղճս հանգիստ է»:

Հայ վրիժառուներից Արշավիր Շիրակյանը Հռոմում 1921-ի դեկտեմբերին վերջ դրեց Օսմանյան կայսրության նախկին վարչապետ Սայիդ Հալիմ փաշայի կյանքին: 1922-ի ապրիլին Բեռլինում Շիրակյանն ու Արամ Երկանյանը տապալեցին Հայոց ցեղասպանության կազմակերպման գլխավոր պատասխանատուներից Բեհաեդդին Շաքիրին ու Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիին:

Ջեմալ փաշան սպանվեց 1922-ի հուլիսին Թիֆլիսի կենտրոնական փողոցներից մեկում Ստեփան Ծաղիկյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի եւ Արտաշես Գեւորգյանի կողմից:

Էնվեր փաշան սպանվեց Տաջիկստանի լեռներում 1922-ի օգոստոսին Կարմիր բանակի գնդապետ Հակոբ Մելքումովի ջոկատի իրականացրած գործողության հետևանքով:

Հայկական վրիժառության նոր էջը բացվեց 1973-ին, երբ 78-ամյա Գուրգեն Յանիկյանը Սանտա Բարբարա քաղաքի հյուրանոցներից մեկում հրազենի կրակոցներով սպանեց Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին եւ նրա օգնականին` Մեհմեդ Բայդարին, ու հյուպատոս Բահադըր Դեմիրին` իր իսկ բառերով՝ սկիզբը դնելով «հայ անհատի պատերազմին թուրքի դեմ»:

1973-ից մինչեւ 1990 թվականը ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, ու «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կառույցը իրականացրին վրիժառուական բազմաթիվ գործողություններ Թուրքիայի տարածքում եւ աշխարհի տարբեր վայրերում՝ թիրախավորելով հիմնականում թուրք դեսպանների:

Նպատակը մեկն էր՝ վերջ տալ Հայոց ցեղասպանության եւ հայրենազրկման նկատմամբ անտարբերությանը:
1991-1994 թվականների հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում հայ ժողովրդին հանեց պարտվածի ու ցեղասպանության ենթարկվածի բարդույթից: 2020-ի 44-օրյա աղետալի պատերազմը, սակայն, մեզ կրկին պարտվածի հոգեվիճակի մեջ դրեց: Մենք պատվազուրկ ենք եղել, մեր մեջքը ջարդվել է, իսկ հաղթանակով արբեցած Ալիեւը ամեն օր վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սահմանների պահպանությունը՝ սահմանապահներին
հաջորդը
Երկխոսությունը վերսկսելու կոչ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն