• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱրտաքինՔաղաքականություն

Մինսկի խումբ գոյություն չունի

Անուշ Թրվանց 18:32 | 14.04.2021
Անուշ Թրվանց 18:32 | 14.04.2021
Hilda Tchoboian

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն օրեր առաջ առցանց քննարկում էր նախաձեռնել՝ Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման եւ վերադարձի թեմայով: «Ադրբեջանում հայ գերիների ճակատագիրը» խորագրով քննարկմանը մասնակցել են նաեւ Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:

Պատերազմի ավարտից հետո հայ գերիների հարցը եվրոպական տարբեր հարթակներում քննարկվել է, եղել են դատապարտումներ, բայց եվրոպական «երկնակամարից», ինչպես հայտնի է, «արեւ չի ծագել» այս հարցի վրա: Եվրոպայում բնակվող հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանն այս քննարկման առթիվ ասում է, որ փորձ է արվում Եվրախորհրդարանի պատգամավորների մեջ հետաքրքրություն առաջացնել գերիների հարցի շուրջ: «Եվրախորհրդարանի անդամների հետաքրքրությունը լավագույն դեպքում կարող է հանգեցնել նրան, որ մի բանաձեւ դրվի քվեարկության, կամ Հարավային Կովկասի մասին Եվրախորհրդարանի հաջորդ զեկույցում ակնարկ լինի սրա մասին, բայց նաեւ որի կարեւորությունը թուրքական եւ ադրբեջանական դեսպանատները փորձելու են չեզոքացնել: Այս քննարկումը լավ նախաձեռնություն է, բայց ավելի լայն ազդեցություն կարելի է ակնկալել, եթե Ադրբեջանին դատապարտող բանաձեւեր ընդունեն միաժամանակ ազգային եւ միջազգային բոլոր կազմակերպությունները՝ ՌԴ Պետական դուման, ԱՄՆ Կոնգրեսը, եվրոպական, արաբական երկրների խորհրդարանները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովները եւ այլն: Դժբախտաբար, մի ծաղկով գարուն չի գա»,- ասում է Հիլդա Չոբոյանը՝ պատասխանելով «Ալիք մեդիա»-ի հարցին, թե ինչ կտան նման քննարկումները:

Մեր հաջորդ հարցին, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում գերիների վերադարձի հարցը, եվրոպաբնակ գործիչը պատասխանում է. «Պարզ է՝ Հայաստանի վրա հավելյալ ճնշում գործադրելու միջոց է՝ առավելագույնը կորզելու նպատակով: Պետք է հասկանալ թե ինչ է պետք Ադրբեջանին, որ մինչեւ այսօր դեռ չունի՝ բացի հոգեբանական ճնշում գործադրելուց եւ Հայաստանի ներքին իրավիճակը սրելուց: Չի բացառվում նաեւ նոր տարածքների հարցը»:

Վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե ռազմագերիների հարցը լուծված է, եւ թեման՝ փակված: Նա նշել էր, թե Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, իսկ իրենց մոտ պահվող անձանց «ահաբեկիչներ» էր անվանել։ Սրա մասին Հիլդա Չոբոյանն ասում է. «Ադրբեջանը, հայ գերիներին որպես ահաբեկիչ ներկայացնելով, փորձում է հավասարություն ստեղծել երկու կողմերի միջեւ, այն առումով, որ միջազգային հանրությունն արդեն հաստատել է պատերազմում սիրիացի ահաբեկիչների ներկայությունն ադրբեջանական կողմում: Ասեմ, որ Ադրբեջանը միջազգային կազմակերպություններում հաջող փորձ ունի նման հարցերը հետեւողական կերպով առաջ տանելու:

Այս առումով հայկական կողմը պետք է մտածի ուժային միջոցների մասին, եթե կան այդպիսիք: Բանակցություններ վարելու մասով, նկատի ունենալով նաեւ ուժերի հարաբերությունը եւ հայկական կողմի խեղճացած վիճակը, ՀՀ իշխանությունը բավարար կշիռ չունի եւ ի վիճակի չէ հաջողության հասնելու գերիների վերադարձի հարցում: Թեման պետք է համաշխարհայնացնել: Օրինակ՝ կարելի է միջազգային հեղինակավոր դեմքերից կազմված մարմին ստեղծել, որ դիմի պետությունների ղեկավարություններին, Ադրբեջանի հետ համագործակցություն ունեցող մեծ ընկերություններին. այդ կառույցին Հայաստանը պետք է միջոցներ տրամադրի՝ քարոզչություն իրականացնելու համար: Սրան էլ պետք է գումարվեն նշածս խորհրդարանական դատապարտումները»:

«Ալիք մեդիա»-ի այն հարցին, թե Ֆրանսիան՝ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ինչու միջոցներ չի ձեռնարկում այս խնդրի առնչությամբ, Ֆրանսիայում ապրող գործիչը պատասխանում է. «Իմ կարծիքով այս պատերազմով Մինսկի խումբը զրկվեց իր իրավասություններից եւ դեռեւս չի կարողացել ինքն իրեն պարտադրել Թուրքիային եւ Ադրբեջանին: Պատերազմը պայթեցրեց նախկին համանախագահության ձեւաչափը, եւ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո միայն պիտի տեսնենք, թե Մինսկի խումբն ինչպես պիտի վերսկսի գործել, եւ ինչպես պիտի ձեւավորվի նոր համանախագահությունը:

Պիտի տեսնենք՝ Թուրքիային հաջողվելո՞ւ է մաս կազմել, եթե ոչ, Ադրբեջանը կարողանալո՞ւ է նոր պաշտպան գտնել: Պետք է տեղյակ լինենք կուլիսային գործընթացներին, որ հասկանանք, թե որտեղ են հասել խոսակցություններն ու բանակցությունները: Ռուսաստանին պետք է հետաքրքրի Մինսկի խմբի վերականգնումը նաեւ Թուրքիային զսպելու հավելյալ լծակներ ունենալու համար: Իսկ ի՞նչ է անում հայկական դիվանագիտությունն այս ուղղությամբ։ Կարող եմ ասել, որ առայժմ Մինսկի խումբ գոյություն չունի, եւ Ֆրանսիան Ադրբեջանին միայնակ զսպելու կարողությունից զուրկ է»:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայերի դատը Թուրքիայի դեմ սկսվել է
հաջորդը
Թեղուտ․ չտնկված անտառ, չհատուցված կորուստներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն