• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայերի դատը Թուրքիայի դեմ սկսվել է

Անուշ Թրվանց 18:02 | 14.04.2021
Անուշ Թրվանց 18:02 | 14.04.2021
Kozan City in Turkey

Ինչպես տեղեկացրել ենք, մարտի 21-ին նախատեսված էր Թուրքիայի Սահմանադրական դատարան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացրած դատական հայցի քննությունը:  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ինչպես հայտնի է, Թուրքիայից պահանջում է Սիսի պատմական կաթողիկոսարանի, ինչպես նաեւ Սիսի Ս. Սոֆիա մայր տաճարի սեփականության իրավունքի վերադարձը:

Համաճարակային հարցերով պայմանավորված՝ դատական ունկնդրության առաջին նիստը նախատեսված օրվա փոխարեն կայացել է մարտի 30-ին: Այսպիսով, ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, դատավարությունը սկսված է:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության շահերը պաշտպանում է Թուրքիայում ապրող հայտնի իրավաբան, սեփականության հարցերով մասնագիտացած փաստաբան  Ջեմ Սոֆուօղլուն:

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը հաղորդում է, որ դատավարությանը ներգրավված է նաեւ պոլսահայ համայնքից  իրավաբան Սեդրակ Դավութհանը, որ, ինչպես նշում է օրաթերթը, իր խորհուրդներով փորձում է նպաստել խնդրի հարթ ընթացքին:

Saint Sophia Sis
Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 6-ին:  Առաջին դատական ունկնդրությունն ընթացել է Ադանայի Քոզան (Սիս) գավառի նախադատ ատյանում: Հենց Քոզանում է այն հողակտորը, որի սեփականության իրավունքը պահանջում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Թուրքական կողմը բոլոր փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո այն հանձնելու է հետազոտության եւ հատուկ այս հարցով մասնագետ է ընտրելու:

Թուրքական պետության դեմ նման դատ բացելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն առաջին անգամ հայտարարել է 2014 թվականի սեպտեմբերին Հայաստանում՝ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին՝ նշելով, որ Հայ դատի հարյուրամյա պահանջատիրությունը պետք է տեղափոխվի իրավական դաշտ: Դատական հայցը Թուրքիայի առաջին ատյանի դատարան է ներկայացվել  2015 թվականի ապրիլի 27-ին:

Ըստ փաստաբանների՝ դատական այս հայցը ցեղասպանությունից հետո Թուրքիայից եկեղեցապատկան կալված պահանջելու առաջին իրավական քայլն է:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ եւ ադրբեջանցի համահեղինակներ ամերիկյան պարբերականում
հաջորդը
Մինսկի խումբ գոյություն չունի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն