• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ապրիլի 24-ից առաջ՝ Թաներ Աքչամի նոր գիրքը

Անուշ Թրվանց 11:00 | 19.04.2021
Անուշ Թրվանց 11:00 | 19.04.2021
Taner Akcam "Ermeni Soykırımı'nın Kısa Bir Tarihi"

Ստամբուլի «Արաս» հրատարակչությունը լույս է ընծայել թուրք պատմաբան, հետազոտող եւ սոցիոլոգ Թաներ Աքչամի նոր գիրքը՝ «Ermeni Soykırımı’nın Kısa Bir Tarihi» («Հայոց ցեղասպանության համառոտ պատմություն») վերնագրով:

Հրատարակիչները գրքի առթիվ հայտնում են, որ Օսմանյան կայսրությունն ու Թուրքիայի հանրապետությունը թեեւ հստակորեն տարանջատվում են միմյանցից, ունեն ճամփաբաժաններ, բայց որոշ դեպքերում ունեն նմանություններ եւ շարունակականություն, եւ այդ առումով շատ իրադարձություններ, հասկացություններ ու վեճեր հայտնվում են պատմաբանների ուշադրության կենտրոնում:

Ermeni Soykırımı'nın Kısa Bir TarihiՍտամբուլի «Ժամանակ» օրաթերթը հրատարակչության ներկայացրած թուրքերեն ծանուցման հիման վրա Աքչամի գրքի բովանդակության մասին նշում է. «Կայսրությունից հանրապետություն անցման ամենասուր ու ողբերգական անկյունադարձերից մեկում ի հայտ է գալիս հայկական հարցը, որի «սահմանված» շրջանը չի վերջանում միայն 1915-1918 թվականներով։ Թաներ Աքչամը, որ շուրջ երեսուն տարի է՝ որպես պատմաբան խոշորացույցի տակ է վերցրել թեման, այս գրքում թեեւ ամփոփում, սակայն նաեւ ընդհանուր շրջանակ է գծում՝ բյուրեղացնելու 1878-1923 ժամանակաշրջանի վերաբերյալ ընկալումները։ Օսմանյան կայսրության գրեթե չորս բնակչից մեկը քրիստոնյա էր։ Այսպիսի ժողովրդագրական իրողությունից հետո ցեղասպանությունը միայն հայերով չի սահմանափակվել, եւ գործընթացը այնպիսի հետեւանքներ է ունեցել, որ քրիստոնյա տարրերը սոցիալական եւ մշակութային առումով ոչնչացվել են: Հանրապետական շրջանում գործի դրված քաղաքականություններով այս գործընթացը տարբեր ձեւերով շարունակվել է: Ուստի, մերօրյա Թուրքիայի ընկալման տեսանկյունից, այս բոլորն ունեն բանալիի նշանակություն։ Թաներ Աքչամի այս գիրքը օսմանյան պետության քրիստոնյա բնակչության՝ համակեցությունից դեպի ոչնչացումն է բացատրում, ցույց է տալիս նաեւ որոշումներ ընդունողներին»:

Գրքի խմբագիրներն են Օնուր Քոչյիղիթն ու Ռոբեր Քոփթաշը, կազմը ձեւավորել է Մելիսա Արսենյանը:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մակրոնը մտադիր է հանդիպել Պուտինի հետ
հաջորդը
Ականներ անօդաչուների ճանապարհին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն