• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Քաղաքականությունը ստույգ է

Վահրամ Աթանեսյան 11:30 | 20.04.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 20.04.2021
Artsakh

Միջազգային մամուլում, որին հետեւում եմ inopressa.ru եւ inosmi.ru կայքերով, մեծ արձագանք է գտել Թուրքիայի եւ Հունաստանի արտգործնախարարների բանավեճն ուղիղ եթերում՝ Անկարայում բանակցություններից հետո մամուլի համատեղ ասուլիսին:

Մեջբերվում են փոխադարձ «սիրալիրությունները»: Ամեն ինչ՝ ժանրի կանոններին համապատասխան: Ի վերջո, արձանագրվում է գլխավորը՝ Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Աթենք: Արդյունքը սա է, մնացածը՝ փոքրիկ ներկայացում: Իսկ Հունաստանի արտգործնախարարը թուրքերի հանդեպ պատմական արգահատանքը հաղթահարել- մեկնել է Անկարա, որովհետեւ Միջերկրականի արեւելքում հակաէրդողանյան կոալիցիա ձեւավորելու ծրագիրը, որին փողքերը քշտած մաս էր կազմում ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, օճառի պղպջակի պես պայթել է:

Թուրքիան հաշտության ձեռք է մեկնել Եգիպտոսին, Ֆրանսիան չափավորել է հռետորաբանությունը: Ինչպես նաեւ՝ Իսրայելը: Իսկ Հունաստանն առանց հնարավորինս լայն աջակցության Թուրքիային պահանջներ ներկայացնել չի կարող:

Պատմական շա՜տ հեռավոր անցյալում, երբ թուրքերը յակուտա-մոնղոլական տափաստաններում էին, վաչկատուն էին, Էգեյան ծովը բացառապես հունական էր, Սեւ ծովն անվանում էին Պոնտական, Ստամբուլը՝ Բյուզանդիոն-Կոստանդնուպոլիս, իսկ Անատոլիան՝ բյուզանդական Հայաստան, ամեն ինչ ուրիշ էր:

Այսօր կա ութսուն միլիոնանոց Թուրքիա, տասը-տասներկու միլիոնանոց Հունաստան, որ Եվրամիության աղքատ երկրներից մեկն է եւ ապահովության մի հովանոց ունի՝ ՆԱՏՕ, որի անդամ է նաեւ Թուրքիան: Այս իրականության դեմ Հունաստանին չի օգնում ոչ «Իլիականը» եւ ոչ էլ Արիստոտելը: Թուրքերն ունեն Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկ, օդում՝ «Բայրաքդար» ԱԹՍ, որից տպավորվել է անգամ Ֆրենսիս Ֆուկույաման եւ կարծում է, որ 21-րդ դարի պատերազում Թուրքիան բաղձալի դաշնակից է նույնիսկ միջուկային գերտերությունների համար:

Հույն եւ թուրք արտգործնախարարների բեմադրած ներկայացումը քաղաքականության սառցալեռան երեւացող մասն է: Իրական ռեժիմում Թուրքիան եւ Հունաստանը եթե ինքնուրույն, դեմ առ դեմ պայմանավորվածության չգան, ապա լուծումը նրանց պարտադրվելու է թուրք-եգիպտական հաշտությամբ, իսրայելա-թուրքական պայմանավորվածությամբ կամ Պուտին-Բայդեն «սառեցված հակամարտությամբ», կարելի է չկասկածել:

Արտառոցը հայ մտավորականի գիրն է, որ ասում է, թե մենք չբավարարվածության հզոր էներգիա ունենք: Եւ եթե այն ուղղենք մի նպատակի, սարեր շուռ կտանք: Ինչպե՞ս՝ դա նրան չի հուզում: Կարեւորը՝ մի օրիգինալ բան ասի: Ինչպես Շարժման ամենասկզբում էին նույնիսկ լուրջ մարդիկ հավատում, որ մենք լազերային զենք կստեղծենք եւ կստիպենք, որ աշխարհը բավարարի մեր պատմական չբավարարվածությունը: Ղարաբաղյան առաջին պատերազմը, մինչդեռ, մենք շահեցինք խորհրդային արտադրության 1960-70-ական թվականների զենքերով:

«Լազերը» մոռացվեց: Հիմա խոսում են միջուկային զենքից, որովհետեւ Հայաստանի նախկին վարչապետն էքստազի մի պահի ասել է, որ ԱԷԿ-ի թափոնները կարելի է «որպես ստրոնցիումի նախաճաշ մատուցել Ադրբեջանին»: Ո՞վ է իրեն նեղություն տալիս՝ պարզելու, թե դա տեխնիկապես որքանո՞վ է լուծելի: Կամ ի՞նչ պատժամիջոցների կենթարկվենք դրանից հետո: Կամ Ադրբեջանն ինչպե՞ս կպատասխանի մեր «միջուկային հարձակմանը»:

Նման «մանրուքների» մեր հանրության մի շատ զգալի հատվածն ուշադրություն չի դարձնում: «Պիտի ատոմ ունենանք, թուրքերի մայրիկը լացացնենք ու՝ վերջ»: Եւ եթե դա չի ստացվում, չի ստացվել՝ բոլորը մեղավոր են:

Ահա այս չբավարարվածության սեւ էներգիան է, որ քաղտեխնոլոգները գործիք են դարձնում: Եւ ներքաղաքական դիսկուրսը քառասունչորսօրյա աղետից տեղափոխվում է 1994 թվականի մայիս: «Ինչու՞ Ադրբեջանին կապիտուլյացիա չպարտադրվեց: Չէ՞ որ նրանք ծնկաչոք հրադադար էին խնդրել, ինչո՞ւ չստիպեցին, որ Հեյդարը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Եւ սա հնչում է մի ճամբարից, գեներացվում այն մարդու մերձավոր շրջապատում, որը 1994-ի մայիսին Լեռնային Ղարաբաղի առաջնորդն է եղել եւ ամենավերջին մանրամասնություններով քաջատեղյակ է, թե ինչ իրավիճակում, ինչպես եւ ինչու է ձեռք բերվել կրակի դադարեցման համաձայնությունը:

Հույն եւ թուրք արտգործնախարարների բեմադրած ներկայացումն իմաստ ունի այնքանով, որ ապագա համաձայնությունից յուրաքանչյուրն ուզում է դեմքը փրկած դուրս գալ: Ներհայկական այս թատրոնն է անհասկանալի, եթե խնդիրը դիտարկենք առհասարակ հայ-ադրբեջանական, թող որ՝ շատ հեռավոր ապագայի, բայց հավանական համաձայնության տեսանկյունից:
Այստեղ է, որ հասկանում ես՝ «հնարավորն իրականություն չդարձնելու» մեղադրանքը, որ հնչեցնում է գործող իշխանությունը նախկինների հասցեին, եւ վերջիններիս կողմից մեղքի վերագրումն իրենց նախորդին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նույն ռեժիսորի ձեռագիրն է:

Իմաստն էլ պատերազմի, պարտության եւ հետեւանքների անխուսափելիության հանրային ադապտացումն է: «Ոչինչ անել հնարավոր չէր, քանի որ կարգավորման հիմքում դրված էր պարտվողականությունը»,- ահա այսպես են բթացնում հանրային զգոնությունը: Սա շատ վտանգավոր քաղտեխնոլոգիա է, որի բացվածքն այս է. «Եթե ԼՂ հարցին չկա հաղթական լուծում, մերը չեն Աղդամը, Լաչինը եւ Քելբաջարը, եթե Սյունիքի սահմանը Հորադիզից հասել է Շուռնուխ, ապա ու՞մ է պետք Արցախի փրկված մասը»:

Քառասունչորսօրյա պատերազմից երեք-չորս ամիս առաջ այս նույն շրջանակներից տեղեկատվական թեզ շրջանառվեց, որ ԼՂ հարցի մեկ լուծում կա՝ այս տարածաշրջանում կամ մենք պիտի լինենք, կամ՝ թուրքերը: Դժվար է ասել, թե նրանք գիտեին՝ ինչ է սպասվում: Բայց այսօրվա նրանց քարոզչահնարքները նույնչափ չարագուշակ են:

Ստույգ, հնարավոր քաղաքականությունը դարձյալ փոխակերպվում է «ով ում կբացառի» էքզիստենցիալության: Ռացիոնալիզմը վերստին նենգաբանվում է որպես «կանխածրագրված ուրացում»: Ցավոք՝ նաեւ մտավորական ինքնանվանվող սուբյեկտների ձեռամբ:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նավալնիի ազատ արձակման բանաձեւը
հաջորդը
[Գլոկալ] Իսրայել․ հասարակություն | Հայկ Քոչարյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն