• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ապրելու համար մեզ հարեւան է պետք, ոչ թե թշնամի

Աննա Դավթյան-Գեւորգյան 15:00 | 24.04.2021
Աննա Դավթյան-Գեւորգյան 15:00 | 24.04.2021
Torchlight procession
լուս․ Պավել Օգանեզովի

Հայոց եղեռնի՝ ազգային մեր ողբերգության հերթական տարելիցի էս օրերին թեեւ համախմբված, թեեւ միասնական ու թեեւ կողք կողքի, բայց, միեւնույնն է, երկու ճամբարի ենք բաժանված, գուցե ավելի շատ, բայց ինձ համար երկուսն են տեսանելի՝ որպես տարբեր բեւեռներ։

Մի մասը հիշում է, ցավում ու սգում, բայց փորձում է իր հիշածը, իր ցավն ու իր սուգը ատելություն չդարձնել, մարդատյացություն չդարձնել, մյուս մասը հիշում է ու պահանջում, պահանջում է ու ատում, ատում է ու վրեժ երգում, երգում է ու դրոշ վառում։

torchlight procession

լուս․ Պավել Օգանեզովի

Քանի որ վերջիններիս թվում շատ են նաեւ բանիմաց, կարդացած, գրագետ ու կիրթ երիտասարդներ, ընկերներ ու բարեկամներ, ու քանի որ սիրտս ցավում է նրանց ընտրած «վրեժի» ձեւից, ուզում եմ մի պահ միասին կանգ առնենք ու մտածենք, թե ինչ ենք ուզում թուրքից, որ «թուրք» է մնում, ու հայից, որ հայ է մնում, կուզենք, որ հայ մնա, որովհետեւ ինչ կա ավելի բնական, քան թուրքը, որ թուրք է, հայը, որ հայ է, ու ռուսը, որ ռուս է։

Արժի, որ սեւեռվենք մարդ լինելու վրա, բոլոր էս ինքնությունների դիմակների տակ մարդուն պիտի փնտրենք ու մարդ պիտի կերտենք։

Չասեք՝ գնա Շահան Նաթալի կարդա, կարդացել եմ։ Բայց Առաքել Դավրիժեցի էլ եմ կարդացել, ու եթե այսօր չենք հիշում, հիշում ու պահանջում պարսիկից, որի Աբբասը մեզ տեղահանել ու, Արաքսի ջրերում մի մասին խեղդելով, մեր տները այրելով, մեր դաշտերն ամայացնելով, տարել, իր համար «կամուրջ» է դարձրել իր ու եվրոպացիների միջեւ, այդ նրանից չէ, որ նրա արածը պակաս զարհուրելի է եղել, այլ նրանից, որ հասկացել ենք (կամ թույլ են տվել հասկանալ), որ դա հիշելով ու դրա վրա սեւեռվելով չէ, որ պիտի ապրենք։

Այդ նրանից է, որ հասկացել ենք՝ մեզ դաշնակից է պետք, ոչ թե թշնամի, ու մեզ տեղահանողի մեջ դաշնակցի ենք տեսել ու նրա սուրը մոռացել, «բարձր հովանին» ենք հիշել, որի տակ տուն ու եկեղեցի ենք կառուցել, դպրոց ու տպարան բացել։

Ու եթե այսօր պարթեւների ցեղից Գրիգորին հիշելիս խաչակնքում ենք ու մասունքներն էլ սուրբ համարում, այդ նրանից է, որ չենք հիշում ու պահանջում, որ այրած մագաղաթների, ավերած մեհյանների ու հազարավոր սպանված մարդկանց՝ նույն հայերի համար պատասխան տա։

Ջանում ենք մոռանալ, չհիշել, չպահանջել, որովհետեւ հասկացել ենք, որ մեզ սուրբը, սուրբի կերպարը ավելի կարող է ապրեցնել, քան արնախումի կերպարը, ու քանի որ վճռել ենք նրա մեջ սուրբը տեսնել, մոռացել ենք, որ նա պարթեւ է, ու որ պարթեւը պարթեւ է մնում։

Մեզ թշնամի չէ, որ պետք է ապրելու եւ ապրեցնելու համար, մեզ հարեւան է պետք, որի հետ պիտի կարողանանք խաղաղ ապրել կողք կողքի, ու դրա համար պետք է հիշել ու պահանջել ՄԵԶՆԻՑ յուրաքանչյուրիցս՝ սահմանի եւ՛ այս, եւ՛ այն կողմում, որ թույլ չտանք թալեաթների ու էնվերների գոյություն, որ թույլ չտանք սեփական քաղաքացուն նվաստացնող, կեղեքող, երկրից արտաքսող իշխանություն, մարդու մեջ գազան աճեցնող գաղափարախոսություն, մարդուն մարդուց վեր դասող գաղափարախոսություն, մարդու մեջ սերը սպանող ու ատելություն սերմանող գաղափարախոսություն, խաղաղությունից վախեցող ու պատերազմի հետ հաշտ իշխանություն։

torchlight procession

լուս․ Պավել Օգանեզովի

torchlight procession

լուս․ Պավել Օգանեզովի

torchlight procession

լուս․ Պավել Օգանեզովի

torchlight procession

լուս․ Պավել Օգանեզովի

torchlight procession

լուս․ Պավել Օգանեզովի

լուս․ Պավել Օգանեզովի

Հայոց ցեղասպանությունը հանցանք է մարդկության հանդեպ․ հանցանք, որի հետ նախեւառաջ պիտի առերեսվեն Թուրքիայի հասարակությունն ու պետությունը։ Իսկ դրոշը կայրենք, թե ոտնատակ կտանք, ոչինչ չենք փոխի մեզ հետ պատահածը այլեւս երբեք չտեսնելու համար ու յաթաղանից մինչեւ բայրաքթար այդպես էլ կանգ չենք առնի՝ մտածելու, թե ինչ կարող էինք անել մեկի շեղբը շեղելու, մյուսի թռիչքը խեղելու համար։

Ես հիշում եմ բոլոր արհավիրքները, որ պատահել ու պատահում են հայի, եզդու, արաբի, հույնի, ամեն մարդու հետ, ու ես  ԻՆՁՆԻՑ պահանջում եմ գոնե մի նշույլ լույս ավելացնել իմ մեջ, իմ կողքինի մեջ ու հուսալ, որ խավարը մի օր ցրվելու է, որովհետեւ մեզ տրված կյանքը սիրելու, ոչ թե ատելու համար է, որովհետեւ մեզ տրված կյանքը ապրեցնելու, ոչ թե սպանելու համար է։

Աննա Դավթյան-Գեւորգյան

Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։

ցեղասպանություն
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի դեսպանի պահանջը Բայդենից
հաջորդը
Բարոնուհու հայոց վիշտը

Նման հոդվածներ

Մեր ապրիլի 24-ը

11:30 | 24.04.2021

Սփոփանքից, բարոյական հաղթանակից ու ինքնությունն ամրապնդելուց անդին

15:30 | 23.04.2021

Եղեռնի օրը 1960-70-ականներին

11:30 | 22.04.2021

Հայդարփաշա կայարանից՝ Ծիծեռնակաբերդի բարձունք

16:24 | 21.04.2021

Սպասողական վիճակ՝ ապրիլի 24-ից առաջ

12:00 | 21.04.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն