• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Գերիների տունդարձ. անցյալի փորձն ու ներկայի հեռանկարը

Թաթուլ Հակոբյան 14:00 | 28.04.2021
Թաթուլ Հակոբյան 14:00 | 28.04.2021
armenian pow
AP Photo

Արցախյան հակամարտության հարցում, լինի զինադադար, ռազմագերիների ու պատանդների փոխանակում, փաստաթղթերի պատրաստում եւ կյանքի կոչում/պարտադրում, Ռուսաստանի դերակատարությունը միշտ վճռական է եղել:

Այսպես, 1994 թվականի մայիսյան զինադադարը եւ 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարությունը, որոնցով դադարեցվեցին ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում, Մոսկվայի ուղղակի միջնորդության եւ միջամտության արդյունք էին:

Հակամարտության հումանիտար հարցերում եւս Ռուսաստանը արել է կամ կարողացել է անել ավելին, քան Հայաստանի եվրոպական կամ ամերիկյան գործընկերները եւ միջազգային կազմակերպությունները, որոնք մասնագիտացած են հենց մարդասիրական հարցերով: Եվ դա բնական է, եթե հաշվի առնենք Կովկասի հարցում Ռուսաստանի զգայնությունը, Մոսկվայի ազդեցությունը Ադրբեջանում եւ հատկապես Հայաստանում, իսկ այսօր նաեւ ուղղակիորեն Արցախում:

Ղարաբաղյան առաջին պատերազմից (1991-1994) երկու տարի անց Ադրբեջանում, Արցախում եւ Հայաստանում պահվում էին ռազմագերիներ ու պատանդներ, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կռված ռուս, ուկրաինացի և այլ ազգերի վարձկաններ:

1996-ի մայիսի 8-11-ը Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովը Բաքվում Հեյդար Ալիեւի հետ բանակցություններից հետո ժամանեց Երեւան` ռուսական օդանավով իր հետ Հայաստան բերելով 39 հայ ռազմագերիների եւ պատանդների:

Այո՛, ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտից երկու տարի անց մենք Ադրբեջանում ունեինք 39 ռազմագերի ու պատանդ:

Պրիմակովի պատվիրակությունը Երեւանից մեկնեց Ստեփանակերտ, գերիների ու պատանդների փոխանակման հարցերով բանակցություններ վարեց Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Մայիսի 9-ին Ռուսաստանի արտգործնախարարը Երեւանում հանդիպեց նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, հաջորդ օրն ուղեւորվեց Բաքու` իր հետ տանելով 71 ադրբեջանցի ռազմագերիների եւ պատանդների, որոնց մեծ մասը՝ 60-ը, պահվում էր Արցախում:
Ալբերտ Ոսկանյանը, որ պատերազմի տարիներին եւ հետագայում Արցախի կողմից ներգրավված էր գերիների ու պատանդների փոխանակման հարցերում, եւ նրա ջանքերով են նաեւ գերությունից տուն դարձել հայեր, ադրբեջանցիներ ու հակամարտության մեջ ներգրավված այլազգիներ, 1996 թվականի մայիսյան այդ օրերի մասին պահել է ականատեսի հիշողություններ:

«Մի ռուս վարձկան՝ Իվանով ազգանունով, կտրականապես հրաժարվեց վերադառնալուց՝ պատճառաբանելով, որ գնալու տեղ չունի եւ ուզում է մնալ Ղարաբաղում: Բոլոր գերիները պետք է ստորագրեին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փաստաթուղթը, որտեղ նրանք վերադարձի համաձայնություն են տալիս եւ նշում, թե ուր են ուզում մեկնել: Բոլորը ստորագրեցին՝ բացի Իվանովից: Երեւանի օդանավակայանում կանգնած օդանավի մեջ բոլորը սպասում են, թե երբ են օդ բարձրանալու եւ վերադառնալու տուն՝ հայրենիք, իսկ Իվանովը չի ստորագրում թուղթը»,- հիշում է Ոսկանյանը:
Պրիմակովը, ինչպես նաեւ օդանավակայանում գտնվող ռուս միջնորդ Վլադիմիր Կազիմիրովը եւ Ոսկանյանը գրեթե մեկ ժամ փորձում են համոզել Իվանովին, սակայն նա չի ուզում վերադառնալ ու վերջ:

«Տարիներ են անցել, եւ աչքերիս առաջ օդանավակայանում հոգնած Եվգենի Մաքսիմովիչն է կանգնած, մարդ, որ ձգտում էր հաշտեցնելու մեր ժողովուրդներին, որպեսզի ղարաբաղյան խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով, որ մարդիկ չմեռնեն: Հենց նրա անձնական վաստակն էր, որ գերությունից տասնյակ մարդիկ վերադարձան իրենց հարազատ ընտանիքներ»,- հիշում է Ոսկանյանը:

Երեկ՝ 2021 թվականի ապրիլի 27-ին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Ռուսական պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ։ Անդրադարձ է եղել եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը` ուղղված տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Կասկած չկա, որ Ռուսաստանը, ինչպես Հայաստանի մյուս դաշնակից եւ գործընկեր պետությունները՝ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները, փորձում են ճնշումներ բանեցնել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի Բաքվում պահվող տասնյակ հայ ռազմագերիներին ու պատանդներին: Իլհամ Ալիեւը, կուրացած հաղթանակով եւ ունենալով իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը, փորձում է հայ գերիների ազատ արձակման դիմաց այլ բաներ կորզել Հայաստանից՝ ի հավելումն այն ամենի, ինչ ստացել է 44-օրյա պատերազմի ընթացքում եւ նոյեմբերի եռակողմ հայտարարությունից հետո:

Հասկանալի է, որ այսօր գերիների վիճակն էականորեն տարբերվում է 1996-ից, քանի որ այն ժամանակ հակամարտության բոլոր կողմերն ունեին ռազմագերիներ, պատանդներ ու քաղաքացիական անձինք, մինչդեռ այսօր միայն Ադրբեջանում կան հայեր, եւ դա Իլհամ Ալիեւին դարձնում է գոռոզ, ցինիկ եւ անմարդկային համառ:
Ռուսաստանը կարող է անել ավելին եւ արագացնել հայ գերիների վերադարձը:

Դա կլինի փոքր, բայց հոգեբանական կարեւոր հաղթանակ պարտությունից մեջքը ջարդված Հայաստանի համար:
Դա կլինի հայ մայրերի տոն:

Բաքվից Երեւանում վայրէջք կատարող դատարկ օդանավը հարված է Հայաստան-Ռուսաստան համագործակցության ապագային:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

գերիներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախազգուշական կրակ իրանական նավերի ուղղությամբ
հաջորդը
Գյումրեցի բուլղարուհի Մուսյա տատը

Նման հոդվածներ

Հայ գերիների իրավունքների գերակայությունը

15:15 | 09.07.2021

83 անհետ կորած, 103 գերի ընկած եւ 23...

17:38 | 07.07.2021

Գերիների վերադարձի հարցը՝ առաջնահերթությունների թվում

16:19 | 07.07.2021

Գերիների հարցում չլինել կարծրատիպերին գերի

21:20 | 06.07.2021

Եվս 23 հայ ռազմագերիների կդատեն

13:37 | 06.07.2021

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների վերադարձը

12:00 | 06.07.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն