• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Տնտեսական աճի «փուչիկն» ու Քոչարյանի «կրելու» շանսը

Արմինե Ավետյան 12:00 | 29.04.2021
Արմինե Ավետյան 12:00 | 29.04.2021
Robert Kocharyan & Tigran Sargsyan

«Եթե ես չունենայի այդ վստահությունը, որ մենք ի վիճակի ենք կրկնելու տնտեսական հաջողությունները, որոնք գրանցել ենք 1998-2008 թվականներին, ապա այս հայտը՝ մասնակցել ընտրություններին, չէի տա»,- իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հայ հանրությանն արդեն տեղեկացրել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, գլխավորելու է իր ցուցակն ու «կրելու» է:

«Կրելու» է նա, թե ոչ, պարզ կդառնա հունիսի 21-ին, բայց 1998-2008 թվականների տնտեսական հաջողությունները լավագույնս բնութագրել էր նրա երբեմնի թիմակից, նրա նախագահության տարիներին Կենտրոնական բանկի նախագահ, այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «շինարարական փուչիկ»:

«Շինարարական փուչիկը, որ փչվեց եւ պայթեց, առաջացրեց բացասական երեւույթ: 15-20 տոկոս գների աճ էր գրանցվում, եւ տարբեր ճյուղեր շինարարության հետ դառնում էին ոչ մրցունակ: Ֆինանսական միջոցները արդյունաբերությունից դուրս էին մղվում շինարարության ոլորտ, որովհետեւ արդյունաբերության մակարդակը միայն գների աճի պատճառով բարձր էր: Ձեռնտու էր փակել գործարանը, գնել բնակարան եւ մեկ տարի հետո վաճառել: Այսինքն՝ սպեկուլյացիայի էֆեկտը շինոլորտում շատ մեծ էր: Երբ փուչիկը պայթեց, ֆինանսական միջոցները հայտնվեցին սեփականատերերի մոտ, եւ նրանք էլ որոշեցին, թե որտեղ եւ ինչպես ներդրում անեն»,- 2013-ի տարեվերջյան իր ասուլիսում հայտարարել էր Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2013-ին Հայաստանը նոր-նոր էր հաղթահարում 2009-ի տնտեսական ճգնաժամը, որի ժամանակ ունեցանք աննախադեպ՝ մոտ 15 տոկոս տնտեսական անկում: Այդ պատճառով Տիգրան Սարգսյանի նկատմամբ քննադատությունները շատ էին, շատ էին նաեւ համեմատությունները Քոչարյանի նախագահության տարիների տնտեսական «հաջողությունների» հետ: Ով-ով, բայց Տիգրան Սարգսյանը շատ լավ գիտեր այդ տնտեսական «հաջողությունների» իրական կշիռը: Չէ՞ որ նրանք միասին էին աշխատում, եւ ԿԲ-ն դրամավարկային քաղաքականությամբ տնտեսական զարգացումների վրա ուներ իր ազդեցությունը:

Ի վերջո այդ տարիներին դոլարը գրեթե կրկնակի արժեզրկվեց. 590 դրամից հասավ 300 դրամի: Այն ժամանակ տնտեսագետները կատակում էին, թե իշխանությունները 50 տոկոս հարկ են դրել դրսից եկող մասնավոր տրանսֆերտների վրա: Իսկ տրանսֆերտներն այդ տարիներին հավասար, երբեմն նույնիսկ ավելի էին պետական բյուջեից: Մեր հայրենակիցների մի զգալի հատված արտագնա աշխատանքի էր մեկնում, գումար ուղարկում Հայաստան, որը ծախսվում էր եւ մեր երկրի համար առեւտրի, ծառայությունների ու ընդհանրապես տնտեսության աճ ապահովում: Դա շատ քիչ կապ ուներ իշխանությունների վարած քաղաքականության հետ: Եթե անգամ ուներ, ապա այդ գումարի մի մասը գնում էր նրանց գրպանները:

Փորձագետները նաեւ բնութագրում էին, թե Հայաստանի տնտեսությունը նստած է տրանսֆերտային ասեղի վրա եւ մի օր պայթելու է, երբ փողի ներհոսքը պակասի: Եվ նրանք ճիշտ դուրս եկան, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, այնուհետեւ Ռուսաստանի էլ ավելի խոր տնտեսական ճգնաժամի հետևանքով տրանսֆերտները նվազեցին, եւ ՀՀ տնտեսությունը նաեւ այդ պատճառով ավելի քան մեկ տասնամյակ չի կարող դուրս գալ ճգնաժամից:

Դոլարի արժեզրկումը լուրջ վնաս հասցրեց մեր տնտեսությանը. արտադրության ու արտահանման հաշվին ավելացրեց ներմուծումը: Ներմուծումը եռակի գերազանցեց արտահանումը՝ խորտակելով նոր-նոր սկիզբ առնող արտադրությունը: Ներմուծումից հեշտ էր գումար աշխատել, եւ շատ արագ առաջացան ներմուծող մենաշնորհներ, որոնք, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, իրենց գերշահույթներից ճամպրուկներով գումարներ էին տանում Բաղրամյան 26:

Այլ հարց է, թե ինչու այդ ամենի մասին Տիգրան Սարգսյանը չէր բարձրաձայնում 1998-2008-ին, երբ փչվում էր այդ փուչիկը, այլ դա արեց այն ժամանակ, երբ ներկուլիսային լարվածություն կար Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի միջեւ (Տ. Սարգսյանն արդեն Ս. Սարգսյանի թիմում էր), երբ Քոչարյանի թիմակիցները քննադատում էին նախագահ եւ վարչապետ Սարգսյաններին:

«Կա հնարավորություն Հայաստանը մեծ շինհրապարակի վերածելու եւ բոլորի համար աշխատանք ունենալու»,- հանդիպմանը ասել է Ռ. Քոչարյանը:

Անշուշտ, 2000-ականներին տնտեսության աճը հիմնականում տեղի էր ունենում շինարարության հաշվին, վիճակագրության տվյալներով ոլորտը մինչեւ 40 տոկոս աճ գրանցեց: Բոլորը հիշում էին, թե ինչ էր տեղի ունենում Երեւանի կենտրոնում. հին սեփական տներ ունեցող բնակիչները բռնի տեղահանվեցին, կառուցվեց Հյուսիսային պողոտան, նոր շենքեր վեր խոյացան Երեւանի կենտրոնի այլ հատվածներում: Բնակարանների գները սրընթաց բարձրացան՝ կենտրոնում 1 քմ-ը մինչեւ 3000-4000 դոլար այն դեպքում, երբ կառուցման ինքնարժեքը 400-500 դոլար էր:

Կառուցապատողները հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներն էին, եւ գնորդները նորից իրենք էին ու իշխանամերձ գործարարները:

Այն ժամանակ անգամ ասում էին, թե իշխանությունները գործարարներին ստիպում էին իրենց կառուցած շենքերում բնակարան գնել, որ իրացնեին այդ շենքերն ու գերշահույթ ստանային: Այդ տարիներին կառուցվեցին նաեւ հարյուրավոր շքեղ առանձնատներ Մոնումենտում, Ջրվեժում, Երեւանի գայթակղիչ այլ հատվածներում, ու փչեցին Քոչարյանի շինարարության եւ տնտեսական աճի երկնիշ փուչիկը, որը հետո պայթեց: Արդյոք նախկին նախագահը ցանկանում է այս ամենը կրկնել, երբ ասում է՝ Հայաստանը մեծ շինհրապարակի վերածելու հնարավորություն կա:

Ինչ վերաբերում է հաջողելուն, անկախ այն հանգամանքից՝ առաջիկա ընտրություններում կհաղթի Քոչարյանը, թե մեկ այլ ուժ, միեւնույնն է, այս տարի ՀՀ տնտեսությունը աճ է ունենալու:

Եթե, իհարկե, նոր աղետ չգա Հայաստանի գլխին:

Տնտեսական աճ կգրանցվի թեկուզ այն պատճառով, որ անցած տարի ունեցել ենք մոտ 8 տոկոս անկում: Իսկ նման խոր անկումից հետո մի փոքր աշխուժությունը վիճակագրության համար աճ է նշանակում: Արդեն մարտի տվյալներով տնտեսական անկման տեմպերը նվազել են՝ հասնելով 2,7 տոկոսի: Անգամ 2009-ի 15 տոկոս անկումից հետո 2010-ին տնտեսական աճ գրանցվեց:

Այնպես որ, եթե Քոչարյանը «կրի», կարող է ասել, որ այդ աճն իր հաջողությունն էր:

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվրամիության կոչն Ադրբեջանին
հաջորդը
Սննդի ծանրոցներ մահմեդական ուսանողներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

  • 2

    Գազայի ապագան առանց ՀԱՄԱՍ-ի

  • 3

    Երեւանն ամենօրյա աշխատանք է տանում հայ գերիների վերադարձի...

  • 4

    Մեր տխուր իրականությունը վախերի հետեւանք է

  • 5

    Տեղամասերի 99 %-ի հաշվարկներից հետո «Վրացական երազանքը» ունի...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն