• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հաստաբուն ծառեր են հատվել

Մարի Չաքրյան 19:47 | 08.05.2021
Մարի Չաքրյան 19:47 | 08.05.2021
Yerevan Ajapnyak

Մայիսի 7-ի երեկոյան անցորդները, ինչպես նաեւ Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետներն ու ոստիկանության ծառայողները արձանագրել են ծառահատման դեպք: Չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել Մարգարյան փողոցում (Աջափնյակ վարչական շրջան): ՀՈԱԿ-ի ղեկավարությունը ծայրահեղ անընդունելի եւ դատապարտելի է որակել այս արարքը՝ գրելով դրա մասին ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում, նաեւ վստահություն հայտնելով, որ դեպքի առնչությամբ համարժեք գնահատական կտան իրավապահ մարմինները։

Yerevan AkapnyakԵրեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանը հետեւողական է լինելու տարածքի բնական վիճակի վերականգնման հարցում, որ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին արդեն հանձնարարվել է սեղմ ժամկետում վերստին կանաչապատել եւ բարեկարգել հանրային տարածքը։

«Հակահասարակական նման վարքագիծ դրսեւորողները որեւէ արդարացում կամ ներողամտություն չեն կարող ակնկալել քաղաքային իշխանությունից»,- նշել է Հակոբ Կարապետյանը։

Ենթադրվում է, որ օրինազանցները նպատակ են ունեցել զավթելու տարածքը՝ հետագայում դրա վրա տնտեսական որեւէ գործունեություն ծավալելու նպատակով։

Լուսանկարները՝ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվս վեց նոր զորամաս՝ Հայաստանին հարակից շրջաններում
հաջորդը
Ծիծեռնակաբերդի լուսանկարը The Guardian-ում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն