• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

SOS Ուռուտ

Մարի Չաքրյան 13:00 | 10.05.2021
Մարի Չաքրյան 13:00 | 10.05.2021
Urut

Լոռի Բերդ խոշորացված համայնքի Ուռուտ բնակավայրն ունի 294 տնային տնտեսություն, մշտական բնակիչները 935-ն են: Գյուղը, որ հիմնվել է 19-րդ դարի սկզբին, 2 կմ երկարությամբ փռված է Ուռուտ գետի ափին` Մեծ քար սարի լանջին:
Ծովի մակարդակից 1450 մետր բարձրության վրա գտնվող այս բնակավայրը նպաստավոր պայմաններ ունի գյուղատնտեսության զարգացման համար: Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի թվում առաջատարն է խոշոր եղջերավոր անասունների թվաքանակով (1308), երկրորդը՝ ձիերի, երրորդը՝ խոզերի եւ չորրորդը՝ ոչխարների ու այծերի գլխաքանակով: Գյուղում զարգացած է նաեւ թռչնաբուծությունը:

Այսպես՝ Ուռուտն ապրում էր գյուղական բնականոն կյանքով: Սակայն վերջերս, ընդամենը մեկամսյա պատմություն ունեցող միանգամից երկու ընկերություն սկսեցին հետաքրքրվել Ուռուտի մետաղական պաշարներով:

«ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍԻԶ» ՍՊԸ-ն, որ ստեղծվել է այս տարվա փետրվարի 11-ին, ապրիլի 14-ին Ուռուտում 2021-2024 թվականների երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներ է անցկացրել, որին, ըստ գյուղացիների, հրավիրվել եւ մասնակցել են նրանք, ովքեր հանքարդյունաբերական ենթադրյալ տարածքում սեփական հողատարածքներ ունեն:

Մետաղական հանածոյով հետաքրքրված այս ընկերության ներկայացուցիչները լսումների ժամանակ հավաստիացրել են, որ նոր աշխատատեղեր կստեղծվեն, որ հանքի տարածքում գտնվող հողերի տերերի համար նոր՝ ավելի լավ հողատարածքներ ձեռք կբերվեն, որ պետբյուջեն ճեղքվածք ունի, եւ այն լցնելու համար իրենց գործունեությունը չափազանց կարեւոր է:

Ըստ Լոռու մարզկենտրոնում գործող Cinemart (Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կազմակերպություն-ՎՔԵԿ) հասարակական կազմակերպության տարածած տեղեկության՝ հանրային լսումներն անցկացվել են ՀՀ կառավարության «Հանրային ծանուցման եւ քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» որոշմամբ հաստատված ընթացակարգի մի շարք խախտումներով, հետեւաբար չեն կարող կայացված համարվել: Ըստ այս աղբյուրի՝ քննարկումների պատասխանատուն քննարկումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրային քննարկումների արձանագրությունը եւ տեսաձայնագրությունը չի ներկայացրել փորձաքննական կենտրոն:

Մյուս ընկերությունը՝ «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ն, որն ավելի վաղ՝ սույն թվականի փետրվարի 8-ին է ստեղծվել, Ուռուտում լսումներ անցկացնելու է մայիսի 14-ին: Այս մասին հայտարարությունն առկա է Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքում: Թեման նույնն է՝ հանրային բաց լսումներ 2021-2024 թվականների երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ:

Հանկարծակի այս հետաքրքրությունը մտահոգության առիթ է տվել Ուռուտի բնակիչներին, որոնք դիմել են Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ-ին՝ «գյուղը փրկելու» խնդրանքով:

Հաշվի առնելով այս հանգամանքը եւ ձեռքի տակ ունենալով Լոռու մարզում արդեն իսկ գործող հանքերի շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա ունեցած բացասական ազդեցության հիմնավոր տվյալներ՝ կազմակերպությունը հանձն է առել աջակցել բնակիչներին հանրային լսումներին գոնե իրազեկված ներկայանալու եւ իրենց ձայնը լսելի դարձնելու հարցում: Այս նպատակով մայիսի 8-ին Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնի աշխատակիցները եղել են Ուռուտում, հանդիպել բնակիչների հետ:

Oleg DulgaryanԿազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյան կարծիքով  մարզում գործող հանքերը բնակիչների համար առողջական եւ տնտեսական խնդիրներ են առաջացրել, որոնք դեռ չվերացրած՝ նոր հանքերի բացումն աղետաբեր կլինի: Կենտրոնի աշխատակիցները շրջել են գյուղում, զրուցել մարդկանց հետ, հանդիպել են միայն 1-2 հոգու, որոնք մասնակցել են «ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍԻԶ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված լսումներին:

Գյուղացիները զարմացել են, որ նախատեսվող հանքարդյունաբերական ձեռնարկությունը պետական չի լինելու: Դուլգարյանը նշեց, որ Ուռուտի բնակիչներին մետաղ որոնողները սխալ տեղեկություն են տվել, նա այդ տպավորությունն է ստացել գյուղացիների հետ զրույցի արդյունքում: Լսումների ժամանակ գյուղացիներին ներկայացվել է, որ հանքարդյունաբերական գործունեությունը իշխանություններին է պետք, անձամբ վարչապետին, հետեւաբար նրանց մեջ տպավորություն է ստեղծվել, որ այն պետական է լինելու:

Կենտրոնի աշխատակիցներին հանդիպած գյուղացիներից միայն երկուսն են հանքարդյունաբերական գործունեության վերաբերյալ դրական արտահայտվել, մյուսները կտրականապես դեմ են:

Դուլգարյանն ասում է, որ տեղեկատվության պակաս կա, մարդիկ տեղեկացված չեն իրենց իրավունքների ու իրենց ձայնի որոշիչ լինելու մասին: Նրան մտահոգել է հատկապես այն հանգամանքը, որ գյուղացիներից շատերն արդեն իսկ հարեւան բնակավայրերում տուն են փնտրում՝ տեղափոխվելու նպատակով, քանզի համոզված են, որ հանքը բացվելու է:

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնի աշխատակիցներն իրազեկել են հանրային լսումների կազմակերպման ընթացակարգի մասին, տեղեկացրել, որ այս փուլում դեռ շատ վաղ է կանխատեսել վերջնական որոշումը, ավելին, որ այս փուլում բաց են վերջնական որոշման վրա ազդելու հնարավորությունները:

Ուռուտցիները նաեւ զարմանքով են տեղեկացել, որ հանքարդյունաբերության ազդեցությունը կրող համայնքներում մարդկանց իրավունքները լիարժեք պաշտպանված չեն, որ ազդակիր բնակավայրերի բնակիչների կրած թե՛ առողջական, թե՛ գույքային վնասները չեն հատուցվում, քանզի լիարժեք չեն նրանց իրավունքները պաշտպանելու իրավական մեխանիզմները:

Դուլգարյանը Լոռիում հանքերի ավելացումն արկածախնդրություն է որակում եւ կարծում է, որ մարզում այլընտրանքային ուղղությունների զարգացման բազում այլ հնարավորություններ կան: Այս կարծիքին է նաեւ Լոռու մարզպետի նախկին տեղակալ Գայանե Մարկոսյանը։ «Հոդված 3» ակումբի նախաձեռնած առցանց քննարկմանը նա տեղեկացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում աշխատել են Լոռին զբոսաշրջության, ինտեսնսիվ գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության զարգացման ուղղությամբ առաջ տանել՝ դիտարկելով դրանք որպես զարգացման գերակա ուղղություններ, եւ ներկայում ակտիվացած հանքերեւակման, հանքարդյունաբերության գործունեության թեման հակասում է երեք տարի շարունակ ներդրված բոլոր ջանքերին:

«Իմ կարծիքով Լոռին ունի զբոսաշրջության անսահմանափակ ներուժ, եւ հանքերը դրա հետ անհամատեղելի են»,- նշել է նա:

Լոռի Բերդ համայնքի ուժեղ կողմերը պատմամշակութային ու բնական հարուստ ժառանգության առկայությունն ու մշակութային հարուստ ավանդույթներն են։ Կա բանիմաց աշխատուժ։ Շատ են զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը։ Համայնքի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագրում հիմնական հնարավորություններ են ամրագրված զբոսաշրջության զարգացումը, գյուղմթերքի վերամշակման փոքր արտադրությունների ընդլայնումը, տեղացի եւ սփյուռքահայ ներդրողների համար փոքր եւ միջին բիզնեսը ընդլայնելու նպատակով հնարավորությունների, անասնապահության եւ դաշտավարության զարգացումը:

Տեղեկացնեմ նաեւ, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը օրերս տեղի ունեցած հասարակական խորհրդի նիստին հավաստիացրել է, որ միանշանակ հաշվի կառնվի ազդակիր համայնքների կարծիքը: Ուստի իսկապես դեռ վաղ է կանխորոշել՝ Ուռուտում հանք կբացվի, թե ոչ:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
157, 6 միլիոն հաստատված դեպք աշխարհում
հաջորդը
ԵՄ. պատվաստանյութերը պետք է մատչելի լինեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն