• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Նոր փաստաթղթով Ադրբեջանը Արցախի հարցն է ուզում փակել

Թաթուլ Հակոբյան 12:30 | 22.05.2021
Թաթուլ Հակոբյան 12:30 | 22.05.2021
Aliev & Pashinyan

Եթե որեւէ արտառոց իրադարձություն տեղի չունենա, եւ կամ ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի, ապա պաշտոնական Երեւանը, ստորագրելով նոր փաստաթուղթ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ, ճանաչելու է Ադրբեջանի սահմանները եւ Արցախը այդ սահմաններից ներս:

Մայիսի 19-ի առավոտյան Ֆեյսբուքի իմ էջում թողեցի այս գրառումը. «Նոր հակահայ փաստաթուղթ է շրջանառվում: Նիկոլը պետք է գիտակցի, որ Հայաստանն ավելի կարեւոր է, քան ինքը: Եվ չդիմի արկածախնդիր քայլերի»: Մինչեւ երեկո բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, պատգամավորներ, լրագրողներ ու ինձ հետեւողներ տագնապած գրում էին՝ ի՞նչ նոր փաստաթուղթ է, ինչո՞ւ եք խուճապ տարածում:

Հարյուրավոր զանգերի, նամակների ու հաղորդագրությունների չպատասխանեցի, որովհետեւ եթե հարկ համարեի, ապա ավելի մանրամասն կգրեի այն փաստաթղթի մասին, որից մի քանի տող նույն օրը երեկոյան հրապարակեց Սերժ Սարգսյանի փեսան, իսկ ավելի ուշ այն ամբողջությամբ տպագրվեց լրատվամիջոցներում: Բայց կարեւորը դա չէ: Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի առաջ դնում են փաստաթուղթ, որի մասին տեղյակ չէ անգամ Հայաստանի արտգործնախարարությունը, եւ նա պատրաստվում է ստորագրել:

Ավելին՝ այդ փաստաթուղթը, ինչպես 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, բանակցված չէ: Պարտված Հայաստանին պարտադրում են փաստաթղթեր, որոնք Փաշինյանը լուռ ու մունջ ստորագրում է:

44-օրյա պատերազմից, պարտությունից եւ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Արցախը կամ այն, ինչ մնացել է Արցախից, անցել է Ռուսաստանի «խաղաղապահ մանդատի տակ»: Արցախի կարգավիճակի մասին խոսակցություններն այսօր, լինեն դրանք հայկական դաշտում, թե միջազգային հարթակներում, պարզ դեմագոգիա են: Մենք ստիպված ենք եղել հայ ժողովրդի մի հատվածի ֆիզիկական անվտանգության խնդիրը պատվիրակել Ռուսաստանին, եւ Մոսկվան է որոշելու, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Արցախը:

Այս իրավիճակը, անկասկած, կարող է փոխվել, սակայն դրա համար Հայաստանին պետք են բանակ եւ նոր իշխանություն: Այսօր Հայաստանը ունակ չէ ապահովելու ոչ միայն Արցախի, այլեւ իր սահմանների պաշտպանությունը, ինչից անարգել օգտվում է Ադրբեջանը:

Նախօրեին Իլհամ Ալիեւը կտրուկ փոխել է հակահայ հռետորաբանությունը, որովհետեւ հասնում է գերագույն նպատակին՝ Հայաստանի հետ ստորագրել թուղթ, որով Արցախը փաստացի կճանաչվի Ադրբեջանի մաս: Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ եւ առեւտրային հարաբերություններ հաստատել Երեւանի հետ, բայց մինչ այդ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները, ասել է Ալիեւը:

Նա նշել է՝ հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծման եւ սահմանազատման առաջարկով ինքը բազմիցս է դիմել Հայաստանի ղեկավարությանը, սակայն մերժում է ստացել. «Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց դրա համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին»:

Ամեն ինչ շատ շատ պարզ է, եթե անգամ չլիներ Ալիեւի այս հայտարարությունը:

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը կեղծ թեզեր են դնում շրջանառության մեջ, թե իբր Հայաստանը 1991-ին, ԱՊՀ-ի կազմ մտնելով, արդեն իսկ ճանաչել է Ադրբեջանի սահմանները: Կամ թե՝ 2010-ին Ազգային ժողովը ՀՀ վարչատարածքային բաժանման մասին որոշման մեջ, օրինակ, Շուռնուխից արեւելք ընկած տարածքը համարել է Ադրբեջանի տարածք, այլ ոչ Քաշաթաղի շրջան:

1991-ի դեկտեմբերին ԱՊՀ-ի, 1992-ի հունվարին ԵԱՀԿ-ի մաս կազմելով, նույն տարվա մարտին ՄԱԿ-ին, 2001-ին Եվրոպայի խորհրդին անդամակցելով՝ Հայաստանն, ըստ էության, ճանաչել է ՄԱԿ-ի անդամ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ոչ վերջինիս սահմանները եւ այդ սահմաններից ներս՝ Արցախը:

Անգամ ԵԱՀԿ համանախագահներն են միշտ ընդգծել, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Արցախի վերջնական կարգավիճակի հարցը մնում է բաց, եւ այն պետք է որոշվի բանակցությունների վերջնարդյունքում:

1996-ի դեկտեմբերին Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթնաժողովում Հայաստանը օգտվեց վետոյի իր իրավունքից, քանի որ այդ կառույցի անդամ բոլոր պետությունները հայտարարությամբ Արցախին առաջարկում էին ամենաբարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գագաթնաժողովի իր ելույթում բացատրեց, թե ինչու է Հայաստանը օգտվում վետոյի իր իրավունքից. «Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։ Մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է»։

Մեկ տարի անց Հայաստանը համաձայնություն տվեց կարգավորման փուլային տարբերակին, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում էր ապագային: Հետագայում եւս Հայաստանի բոլոր կառավարությունները փորձել են հասնել նրան, որ Արցախը եւ Ադրբեջանը ունենան հորիզոնական հարաբերություններ, անգամ «Ընդհանուր պետության» կազմում, որին կողմ էին երկրորդ նախագահն ու նրա թիմը:

Այսօր Ադրբեջանը մի քանի ուղղություններով ներխուժում է Հայաստանի տարածք, որպեսզի պարտադրի Երեւանին շուտափույթ, մինչեւ ընտրություններ ստորագրել փաստաթուղթ: Ալիեւը հասկանում է, որ պատմական հնարավորություն է ստեղծվել՝ Հայաստանից կորզել Ադրբեջանի սահմանների ճանաչումը: Նիկոլ Փաշինյանի հեռանալուց կամ ընտրություններում նրա ձախողվելուց հետո, որի հավանականությունը օր օրի մեծանում է, այդ հնարավորությունը կարող է հօդս ցնդել:

Բայց կարող է լինել ավելի սարսափելին. օգտվելով Հայաստանի ներքին խառնակ վիճակից, գործող իշխանությունների անկարողությունից եւ ընդդիմության չհաշվարկված գործողություններից՝ Ադրբեջանը կամրապնդվի Հայաստանի տարածքում եւ հեռանալու դիմաց նոր պայմաններ կպարտադրի:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվս 3 միլիարդ դոլարի օգնություն
հաջորդը
«Գորշ գայլեր»-ը՝ ԵԽ «ահաբեկչական խմբերի» ցանկում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն