• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Հայաստանի տնտեսությունը սկսում է աճել

Արմինե Ավետյան 14:30 | 25.05.2021
Արմինե Ավետյան 14:30 | 25.05.2021
economy

Հայաստանի տնտեսությունն ապրիլից հետեւում է թողել տնտեսական անկման մեկամյա փուլը եւ այս տարվա առաջին չորս ամիսներին գրանցել է 2,6 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Ընդ որում ապրիլին 2020-ի ապրիլի համեմատ գրանցվել է 23,2 տոկոս աճ:

Այս աճը սպասելի էր այս տարվա առաջին ամիսների զարգացումների տեմպից, երբ տնտեսական անկումը սկսել էր աստիճանաբար թուլանալ։

Ինչ վերաբերում է գրանցված զարգացումներին, ապա Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ դրան առաջին հերթին նպաստել է շինարարության ոլորտը, որն առաջին չորս ամիսներին գրանցել է 20,3 տոկոս աճ: Իսկ անցած տարվա ապրիլ ամսվա համեմատ այս ապրիլին ունեցել է 87,7 տոկոս աճ:

Կարող ենք հավելել, որ անցած տարի կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով արտակարգ դրության սահմանումն ու լոքդաունի ռեժիմին անցումը մեծ հարված հասցրին մեր տնտեսության բոլոր ոլորտներին. առաջին ամիսներին չաշխատեց անգամ բացօթյա պայմաններում գործող շինարարությունը:

Հունվար-ապրիլ ամիսներին 4,8 տոկոսով աճել է նաեւ առեւտրի շրջանառությունը, 8,1 տոկոսով` արդյունաբերությունը, 3,1 տոկոսով` էլեկտրաէներգիայի արտադրությունը: Երկնիշ աճ է գրանցել շատ կարեւոր մի ոլորտ` արտահանումը` 16,7, ներմուծումն ունեցել է համեմատաբար նվազ` 7,2 տոկոս աճ: Եվ միակ ոլորտը, որը նվազել է 2,9 տոկոսով, ծառայություններն են: Բայց սա` քառամսյա կտրվածքով: Ապրիլը անցած տարվա նույն ամսվա համեմատ բոլոր ոլորտներում ունեցել է երկնիշ աճ: Նույն ծառայություններն աճել են 15,4 տոկոսով:

Եթե ընտրական եւ ետընտրական գործընթացներում լարվածություն չառաջանա, եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում նորից լուրջ բախումներ չլինեն, բնական ու արհեստական նոր աղետներ չգրանցվեն, տարին կփակվի տնտեսական աճով: Իհարկե, միգուցե չարդարանա էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ակնկալիքը, թե երկնիշ տնտեսական աճ կունենանք, բայց կգրանցվի բարձր տնտեսական աճ:

«Երկնիշ տնտեսական աճն, իհարկե, լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն՝ ավելանում»,- հայտարարում է նախարարը:

«Ես, ճիշտն ասած, չեմ կիսում գերլավատեսական այդ սցենարը: Կարծում եմ՝ կունենանք ավելի բարձր աճ, քան կանխատեսում են միջազգային կառույցները, Հայաստանի Կենտրոնական բանկը կամ ֆինանսների նախարարությունը, բայց հավանականությունը, որ կլինի երկնիշ աճ, շատ քիչ է»,- «Ալիք մեդայի» հետ զրույցում Վահան Քերոբյանին հակադարձեց ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:

Տնտեսագետի ներկայացմամբ՝ քառամսյա այս զարգացումները թույլ կտան, որ միջազգային կառույցները, մասնավորապես Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, բարելավեն Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իրենց կանխատեսումները: Հիշեցնենք, որ ԱՄՀ-ն այս տարի մեր երկրի համար կանխատեսել է ընդամենը 1 տոկոս, ՀԲ-ն` 3,4 տոկոս, իսկ կառավարությունը` 3,2 տոկոս տնտեսական աճ:

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օդանավի թռիչքի ընդհատումը թանկ կնստի Բելառուսի վրա
հաջորդը
Հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն