• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ո՞ւմ է հաղթելու «ժողովուրդը»

Մեսրոպ Հարությունյան 13:00 | 18.06.2021
Մեսրոպ Հարությունյան 13:00 | 18.06.2021
road Armenia

Թարսի նման Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք «արշավանքի» օրը համընկավ իմ Մեղրի մեկնելու օրվան։ Բայց եթե իմ մեկնելը, շատ լավ առիթով, պլանավորված էր դեռ երկու ամիս առաջ, ապա նրա ու նրանց արշավանքը կարծես դիտմամբ հենց էդ օրը նշանակված լիներ։

Ես ստիպված եղա մի երկու-երեք ժամով հետաձգել մեկնումս, որպեսզի չհանդիպեմ այդ շարասյանը, որն իրականում (ասում էին մեզ այն քաղաքներում, որտեղով անցնում էինք նրանցից հետո) իսկի էլ հազարավոր մեքենաներից չէր կազմված, ինչպես հայտարարվել էր նախօրոք։ Էլ չասենք, որ բոլոր քաղաքներում իրենք իրենց համար միտինգ կամ երթ էին անում՝ պատրանք ստեղծելով, թե տեղացիներն իրենց հետ են։

Էս մարդը (հասկացաք, որ նկատի ունեմ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին) վաղուց արդեն մի բան հայտարարում, մի այլ բան անում է իրականում։ Օրինակ՝ սեր ու հանդուրժողականություն է հայտարարում, բայց ատելություն է քարոզում ու տարածում։ Հունիսի 14-ին հայտարարեց, թե հաջորդ օրը հազարավոր մեքենաներով մեկնում են Սյունիք՝ «…հաջակցություն Սյունիքի եւ ցույց տալու ՀՀ միասնությունը», սակայն միասնությունից խոսելով՝ «չաքուջով» ինչ-որ բան հանելու կամ մեխելու սպառնալիքներ էր հնչեցնում։ Դե, մինչ այդ էլ ելույթներում առանձնապես մի բան չէր ասում՝ բացի նրանից, որ «բոլորը» պիտի խոնարհվեն «ժողովրդի» առջեւ։

Ու էդպես էլ չհասկացանք՝ իսկ էդ պայմանական «բոլորը» «ժողովուրդ» չե՞ն։ Իսկ եթե ժողովուրդ են, ի՞նչ է ստացվում. ժողովուրդն ինքը պիտի խոնարհվի իր առջե՞ւ։ Կամ գուցե «ժողովրդի» մի մասը պիտի խոնարհվի «ժողովրդի» մյուս մասի՞ առջեւ։ Եվ ո՞վ է որոշելու, թե «բոլորի» որ մասն է «ժողովուրդը», իսկ որ մասը՝ մնացած «բոլորը», որ պիտի խոնարհվի…

Աբսուրդ է, չէ՞, ստացվում։ Բայց դե լոզունգ հնչեցնողի (նաեւ լոզունգ սիրողի) համար դա ի՞նչ նշանակություն ունի. կարեւորը հնարավորինս ճղճղան ձայնով բոլորին մեխելու կամ «չաքուջով» մեխեր հանելու մասին գոռգոռալն է։

Ի դեպ, այդ շարասյան հետեւից գնալու կարեւոր արձանագրում։ Ովքեր պարբերաբար մեկնում են Սյունիք, գիտեն, որ Վայքի եւ Սյունիքի ճանապարհների մեծ մասը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ։ Եվ ահա, այդ ճանապարհների փոսերը հապճեպորեն լցվել էին… սպիտակ ավազանման հողով՝ «միասնության» շարասյան երթն իբր անխափան ապահովելու համար։

Տեղ-տեղ դա էլ չէին հասցրել անել։ Փաստորեն, երբ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը «ասֆալտին փռելուց» էր խոսում, չէր իմանում, որ ճամփաների փոսերը լցված են ավազով, թե չէ տեղ-տեղ ավազապատ փոսերին փռելուց էլ կխոսեր կամ կասեր, թե ով չխոնարհվի «ժողովրդի» առջեւ, թաղելու է նույն փոսերում կամ էլ փոսերի ավազների մեջ։ Դե, երեւակայությանը զոռ տալով, կարող էր ուրիշ բաներ էլ մտածել էն «բոլորի» համար, որ «ժողովուրդ» չեն։

Եվ ահա, «միասնությունից» ճառողը հիմա էլ նախատեսել է արդեն հետընտրական հանրահավաքներ՝ ամրագրելու համար «ժողովրդի հաղթանակը»։ Եվ նորից հարց տամ՝ ո՞ւմ է հաղթելու պայմանական «ժողովուրդը» կամ եթե «չհաղթի» (ո՞ւմ), ի՞նչ է անելու։

Ի գիտություն Փաշինյանի եւ նրա ասածները հալած յուղի տեղ ընդունողների. աշխարհի ոչ մի երկրում, նորմա՛լ երկրում, ընտրություններում ժողովուրդը չի հաղթում կամ չի պարտվում։ Ստանալով ժողովրդի ձայների որոշակի քանակություն՝ հաղթում կամ պարտվում են թեկնածուները, կուսակցությունները։ Հաղթում կամ պարտվում են մրցակից թեկնածուին կամ կուսակցությանը։ Եվ ոչ մի հաղթած կամ պարտված թեկնածուի մտքով չի անցնում ասելու, թե «ժողովուրդը» հաղթեց կամ պարտվեց։ Նման անհեթեթություն կարող է անցնել միայն սեփական երկրի մարդկանց «քաղաքացի» եւ «ոչ քաղաքացի», «ժողովուրդ» եւ «ոչ ժողովուրդ», «սեւ» եւ «սպիտակ» արհեստական բաժանում իրականացնողը։

Էլի լիքը բան կա ասելու։ Բայց միեւույնն է, ճռճռան լոզունգների սովորը պարզ, մարդկային մտքերը չի հասկանալու։

Հ. Գ. Իսկ կյանքը շարունակվում է։ Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, Մեղրիում հարսանիք է։ Եվ լավ է, որ հենց Մեղրիում ու հենց հարսանիք՝ ցույց տալու համար քաղաքական ուժերին, որ անկախ ձեր գզվռտոցներից, ձեր սեւուսպիտակից, Մեղրու մասին ձեր իբր մտահոգություններից՝ մենք ենք էստեղ ու ապրում ենք։ Մենք հարսանիք ենք անում՝ ցույց տալու համար ձեզ ու մեր ոխերիմ հարեւաններին, որ մենք նոր ընտանիք ենք ստեղծում այս սահմանային ու սահմանապահ համայնքում, հետեւաբար ոչ մի տեղ չենք պատրաստվում հեռանալ. ապրելու եւ արարելու ենք այստեղ։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Երեխաների քաղաք»-ը՝ խնդրահարույց
հաջորդը
Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն