• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Շուշիում ինաուգուրացիա եւ հարակից բաներ

Վահրամ Աթանեսյան 14:00 | 18.06.2021
Վահրամ Աթանեսյան 14:00 | 18.06.2021
Pashinyan & Harutyunyan

Մի տեսանյութ դիտեցի: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Не надо было проводить инаугурацию в Шуше, понимая, что Шуша очень чувствительная тема»:

Խոսքը Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողության մասին է, որին ներկա էր Նիկոլ Փաշինյանը: Այն, իրոք, անցկացվել է Շուշիում: Եվ այդ օրերին Բաքվի մամուլը, ադրբեջանական սոցցանցերը հեղեղված էին Ալիեւին ուղղված կոչերով՝ «հեռահար հրթիռներով խոցել» այն շենքը, որտեղ անցկացվում էր հանդիսավոր միջոցառումը: Ադրբեջանի համար, իրոք, դա զգայուն թեմա էր: Բայց չէ՞ որ Շուշին ադրբեջանցիների համար միշտ է նույնացվել Լեռնային Ղարաբաղում իրենց ներկայության, քաղաքակրթական ինքնության հետ: Առհասարակ Ադրբեջանի համար Հայաստանի նախագահի այցն Արցախ արդեն իսկ վիրավորական էր:

Բայց ե՞րբ է ձեւավորվել պետական այդ արարողակարգը: 1995-ի մայիսին՝ ի նշանավորումն հրադադարի առաջին տարեդարձի, Ստեփանակերտում կազմակերպվել էր շքեղ զորահանդես: Հայաստանից ներկա էր Վազգեն Սարգսյանը, կային զինվորականներ: Բացակայում էր Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Եթե նա տուրք տար քաղաքական կոնյունկտուրային եւ անձնապանծացմանը, ապա կկանգներ կենտրոնական հրապարակի տրիբունայում, եւ զորահանդեսի հրամանատարը պատվո զեկույց կտար նրան: Արցախցիների, հայ ժողովրդի աչքում Տեր-Պետրոսյանի հեղինակությունը կհասներ բարձրակետին: Բայց Հեյդար Ալիեւը նրան չէր ների: Հայաստանի նախագահին չէին հասկանա Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի առաջնորդները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը: Եթե ոչ բարձրաձայն, ապա լռելյայն նրան կդատապարտեր ամբողջ քաղաքակիրթ աշխարհը: Զայրույթի բռնկում կունենար Թուրքիան, գուցե նաեւ՝ Իրանը: Կզգաստանար եւ «փշե շապիկ կհագներ» Վրաստանը:

Երեւի հենց այս եւ այլ խորքային հաշվարկների դիմաց է առաջին նախագահը պատերազմի հաջողության դափնիները նվիրել ուրիշներին եւ զերծ մնացել Ստեփանակերտում պանծացվելու գայթակղությունից:

Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ներկայացել Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությանը, երբ նա 1996-ին համաժողովրդական քվեարկությամբ ընտրվել էր ԼՂՀ նախագահ: Տեր-Պետրոսյանը չի մասնակցել ԼՂՀ հռչակման, Շուշիի ազատագրման օրվա տոնախմբություններին: Տեր-Պետրոսյանից հետո այդ եւ այլ առիթներով Հայաստանի նախագահի ԼՂՀ այցն արդեն պետական արարողակարգ էր: Տոնախմբություններ, այց ՊԲ զորամասեր, շփման գիծ, հայտարարություններ, պաշտոնական ընդունելություններ, մեդալներ, շքանշաններ, պատվավոր կոչումներ…

Եվ այդ թոհուբոհի մեջ՝ բազմաթիվ հյուրեր, լրագրողներ…

Բայց արարողակարգն այնպես էր, որ Ստեփանակերտի հուշահամալիրից շարասյուները բարձրանում էին մինչեւ Տանկ-հուշարձան, ապա՝ հետ: Կոնկրետ թվականը չեմ հիշում, երեւի Վազգեն Սարգսյանի արձանը տեղադրելուց հետո էր, որ հաղթանակի տոնախմբությունը տեղափոխվեց Շուշի: Այդ ամենը տեսա-լուսանկարահանվում էր, առցանց տեղադրվում համացանցում եւ տարածվում:

Այն ժամանակ Շուշին ադրբեջանցիների համար զգայուն թեմա չէ՞ր: Իհարկե, զգայուն էր: Ոչ մի ադրբեջանցու հաճելի չէր Շուշիի կենտրոնում տեսնել Վազգեն Սարգսյանի արձանը, դիտել, թե բերդապարիսպների հարեւանությամբ այգում ինչ վրաններ են տեղադրված, եւ ինչ խորտիկներ ու խմիչքներ են մատուցվում Հայաստանի նախագահին, իսկ ամենավերջում ինչպես են ռազմապար թնդացնում հայ գեներալներն ու սպաները:

Բայց այդ արարողությունները կային, տարեցտարի ավելի էին ճոխանում, ընդլայնվում, ընդարձակվում, տարածվում գրեթե ամբողջ Շուշիով մեկ: Երկրորդ նախագահը կարող է ասել, որ իր օրոք տոնական միջոցառումները համեստ էին, զուսպ, գրեթե ասկետիկ: Այո՛: Նրա օրոք գերադասում էին վասն Շուշիի մեկ-երկու գավաթ կոնյակ ըմպել՝ փակ սրահում, ոչ ավելի, քան հարյուր մարդու մասնակցությամբ: Բայց դա, երեւի, մարդկային բնավորության, ոճի խնդիր է՝ ում հետ եւ ինչպես նշել տոնը:

Սկզբունքորեն եթե դիտարկենք, ապա «Шуша очень чувствительная тема»-ի առումով Ադրբեջանի համար ոչ մի նշանակություն չունի, թե Հայաստանի նախագահն այնտեղ ինչ է ճաշակում: Բաքվի համար զգայական էր ինքնին իրողությունը, որ Հայաստանի նախագահին սպասարկող ուղղաթիռը վայրէջք է կատարում Ջըդըր-դուզում:

Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության արարողության կազմակերպումն, ահա, այդ ավանդույթի տրամաբանության մեջ է: Ավելի ճիշտ՝ անտրամաբանության: Որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանը պատճառ բերեր համավարակը եւ այդ օրը չայցելեր Արցախ, բարձրանալու էր մեծ աղմուկ: Ու, թերեւս, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ էր նրան մեղադրելու վերջին քսան տարիներին ձեւավորված ավանդույթը խախտելու մեջ:

Շուշիում չէր կարելի Արցախի նախագահի երդմնակալության արարողություն կազմակերպել: Չէր կարելի խրախճանալ, շուրջպար բռնել եւ այդ ամենը տարածել աշխարհով մեկ: Բայց ի՞նչ կարելի էր անել Շուշիում: Այս հարցին երկու կողմերին բավարարող պատասխան գտնելու համար քսան տարի ժամանակ կար, որից տասը՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում:

Ոչինչ չի արվել:

Հունիսի 15-ին Շուշիում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն էին: Դա էլ շատ որոշակի կարմիր գծի հատում է: Ցավոք, ոչ մեզ համար: Առայժմ գոնե, այս պահի կտրվածքով: Բայց դրանից չի հետեւում, թե օտար հեռուստաալիքին տված հարցազրույցում կարելի է ասել «Шуша»…

Միայն՝ Շուշի: Որովհետեւ Շուշին մեզ համար զգայուն թեմա չէ միայն: Շուշին մեր կենսագրությունն է: Եվ պետք է շարունակվի:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի եւ Նորդուզ անցակետերի միջեւ
հաջորդը
Պատվաստումից խուսափողին կազատեն աշխատանքից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն