• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

30 տարում՝ 20 համապետական քվեարկություն

Թաթուլ Հակոբյան 11:00 | 20.06.2021
Թաթուլ Հակոբյան 11:00 | 20.06.2021
election

Այսօր՝ հունիսի 20-ին, Հայաստանը ընտրելու է նոր Ազգային ժողով։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պետք է ձեւավորվի նոր կառավարություն։ Ապրիլին՝ 44-օրյա պատերազմում Հայաստանի ու Արցախի պարտությունից կես տարի անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն եւ 4 դաշինք: Որեւէ ընտրության ժամանակ այսքան կուսակցություն ներգրավված չի եղել։

Այս ընտրություններին մասնակցում են Հայաստանի բոլոր երեք նախագահները. Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է Հայ ազգային կոնգրեսը, Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» անունով դաշինք է կազմել ՀՅԴ-ի եւ «Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցության հետ, իսկ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» անունով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։ Ինքը՝ Սարգսյանը, չի ընդգրկվել նախընտրական ցուցակում։ ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության մաս է կազմել 2018 թվականի մայիս-հոկտեմբեր հատվածում։ Փաշինյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։

Վերջին երեք տասնամյակներում՝ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում, տեղի են ունեցել համապետական 19 ընտրություններ՝ 6 նախագահական, 8 խորհրդարանական եւ 5 հանրաքվեներ, որոնցից 1-ը՝ Անկախության, 4-ը՝ Սահմանադրության եւ կամ սահմանադրական փոփոխությունների ընդունման։

Խորհրդարանական ընտրություններից ամենակարեւորը եղել է 1990-ին կայացածը, երբ Հայաստանը տակավին խորհրդային էր։ Բացառապես մեծամասնական ընտրակարգով այդ քվեարկությունը, ապա օգոստոսին Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրությունը Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում վերջ դրեցին Հայաստանում Կոմկուսի 70-ամյա իշխանությանը։

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության տարիներին (1990-1998) Հայաստանում տեղի են ունեցել նախագահական երկու՝ 1991 եւ 1996 թվականներ, խորհրդարանական մեկ եւ Սահմանադրության ընդունման մեկ քվեարկություններ։ Սահմանադրության ընդունման եւ խորհրդարանական՝ Ազգային ժողովի առաջին ընտրությունները անցկացվել են միաժամանակ՝ 1995 թվականի հունիսի 5-ին։ 1991-ի սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախության ընդունման հանրաքվե։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության 10 տարիներին Հայաստանում անցկացվել են նախագահական երկու, խորհրդարանական երեք եւ Սահմանադրական փոփոխությունների երկու հանրաքվեներ։ 1998 եւ 2003 թվականների նախագահական ընտրություններն անցկացվել են երկու փուլով։ Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1999, 2003 եւ 2007 թվականներին։ 2003-ին միաժամանակ անցկացվեց նաեւ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որը մերժվեց։ Հինգ հանրաքվեներից միակը եղել է 2003-ինը, որը չի արժանացել Հայաստանի քաղաքացիների հավանությանը։ Երկու տարի անց՝ 2005 թվականին, ընդդիմության բոյկոտի պայմաններում ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթը։

Սերժ Սարգսյանի ղեկավարության 10 տարիներին Հայաստանում անցկացվել են նախագահական երկու, խորհրդարանական երկու եւ Սահմանադրական փոփոխությունների մեկ հանրաքվե։ Սարգսյանը, ի տարբերություն Քոչարյանի, նախագահ է դարձել առաջին փուլով՝ 2008-ին եւ 2013-ին։ Խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012-ին եւ 2017-ին, իսկ 2015-ին տեղի ունեցավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով Հայաստանը կիսանախագահականից անցում կատարեց խորհրդարանական կառավարման։

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության արդյունքում։ Նույն տարվա դեկտեմբերին անցկացվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Այսօր՝ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները եւս արտահերթ են։

Այսպիսով՝ վերջին 31 տարիներին՝ 1990-ից ի վեր, Հայաստանում անցկացվում է թվով 20-րդ քվեարկությունը, այն է՝ յուրաքանչյուր մեկուկես տարվա ընթացքում՝ համապետական մեկ ընտրություն։

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քվեաթերթիկն ուշադիր զննելու հորդոր
հաջորդը
119 հանձնաժողովական չի ներկայացել ընտրատեղամաս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն